base.notification_banner.text

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 11-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12․ Միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության՝ երկարացման կամ կրճատման, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում, գործող երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ: Միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության, կամ միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձևավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    27.02.2023 - 14.03.2023

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1087

project.print.title

project.sentences.title

01.03.2023

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում եմ՝ «կարող է վերանայվել» բառերից հետո լրացնել «տվյալ երթուղիները սպասարկող օպերատորի առաջարկությամբ,» բառերը, քանի որ օրենքի նույն հոդվածի 10-րդ մասով սահմանված է, որ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով։

01.03.2023

Միաժամանակ առաջարկում ենք սահմանել՝ տարբերակներ երբ միասնական օպերատորի կողմից առաջարկված փոխադրավարձը ընդունելի չի լինի մրցութային հանձնաժողովի և երթուղային ցանցը ձևավորող մարմնի համար։

01.03.2023

Օրենքի 12-րդ մասի խմբագրման արդյունքում հանվել է փոխադրավարձի վերանայվել օբյեկտիվ պատճառները, կարծում ենք որ անընդունելի է, արդյոք որոշակի հանգամանքների փոփոխության պայմաններում չպետք է վերանայվի փոխադրավարձը, շատ հավանական է, որ տվյալ պարագայում դա առաջ բերի փոխադրումների ձախողմանը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text