base.notification_banner.text

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

    1Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչպես նաև միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացած խնդիրները  կարգավորելու անհրաժեշտությամբ։

  1. Առկա իրավիճակը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածով սահմանված են կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները։ Նշված հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ: Սակայն փաստացի կանոնակարգված չէ փոխադրավարձի վերանայման կարգավորումները, ինչի արդյունքում խնդրահարույց է միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի վերանայման դեպքում դրանց փոխադրավարձի սահմանումը։ Բացի այդ՝ օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված է երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ վերանայելու կարգավորում, սակայն փաստացի փոխադրավարձի վերանայման պահանջների կարգավորումներ նախատեսված չեն։

  1. Կարգավորման նպատակը.

Օրենքի նախագծով վերանայվում է կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները։ Առաջարկվում է վերանայել  գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։ Փոխադրավարձի վերանայման իրավասությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:

Բացի այդ՝ սահմանվում է, որ միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության, կամ միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձևավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5 Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, միասնական երթուղային ցանցերի ձևավորումից հետո հնարավորություն կտրվի վերանայելու երթուղիների փոխադրավարձերը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքների նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

7․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսված։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 37․1-րդ կետի պահանջներից։

9 Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել ենթաօրենսդրական իրավական ակտ։

  • project.old_project_time.text

    27.02.2023 - 14.03.2023

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 1088

project.print.title

project.sentences.title

01.03.2023

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում եմ՝ «կարող է վերանայվել» բառերից հետո լրացնել «տվյալ երթուղիները սպասարկող օպերատորի առաջարկությամբ,» բառերը, քանի որ օրենքի նույն հոդվածի 10-րդ մասով սահմանված է, որ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով։

01.03.2023

Միաժամանակ առաջարկում ենք սահմանել՝ տարբերակներ երբ միասնական օպերատորի կողմից առաջարկված փոխադրավարձը ընդունելի չի լինի մրցութային հանձնաժողովի և երթուղային ցանցը ձևավորող մարմնի համար։

01.03.2023

Օրենքի 12-րդ մասի խմբագրման արդյունքում հանվել է փոխադրավարձի վերանայվել օբյեկտիվ պատճառները, կարծում ենք որ անընդունելի է, արդյոք որոշակի հանգամանքների փոփոխության պայմաններում չպետք է վերանայվի փոխադրավարձը, շատ հավանական է, որ տվյալ պարագայում դա առաջ բերի փոխադրումների ձախողմանը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text