base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը

  • project.old_project_time.text

    04.05.2023 - 19.05.2023

  • project.type.title

    Order

  • project.area.title

    Education and science

  • project.ministry.title

    Ministry of Education, Science, Culture and Sport

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 892

project.print.title

project.sentences.title

16.05.2023

Իրականում նախագիծը գովելի է և ցանկալի է, որ սույն պրակտիկան տարածվի նաև մեկ դպրոցից այլ դպրոց տեղափոխվաղ աշակերտի ընդունելության ժամանակ:   Պետական ուսումնական հաստատություն ընդունվելու համար ավելորդ տեղեկատվություն  պահանջող փաստաթղթերի փոխարեն կարելի է աշակերտին վերաբերող ողջ ինֆորմացիան թվայնացնել և դրանով իսկ առավել դյուրին դարձնել ծնողի գործը՝ զերծ պահելով բյուրոկրատական քաշքշուկներից, ժամանակի անիմաստ վատնումից: Ի դեպ, թվայնացված տարբերակով աշակերտների անձնական գործերը վարելու համար նման արդյունավետ գործիք անհարաժեշտ է նաև դպրոցներում դասղեկի լիազորություններ իրականացնող մանկավարժներին:

15.05.2023

Բարև Ձեզ։ Կարծում եմ այն փաստը, որ արդեն բոլոր 1-ին դասարանցիները պետք է հայտագրվեն, որոշակի խառնաշփոթ վիճակ կստեղծի։ Օրինակ Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքը սահմանամերձ , փոքրիկ համայնք է, որտեղ կա ընդամենը մեկ դպրոց։ Այն հեռու է կենտրոններից, հաստատ այլ դպրոց չեն գնա։ Ինչու ոչ ծնողները կդժվարանան հայտագրման գործընթացն իրականացնել։ Կարծում այս տիպի դպրոցների համար կարելի է բացառություն անել։ Միևնույն է բոլոր սովորողները հայտագրվում են ԿՏԱԿ -ի համապատասխան համակարգ դպրոցի կողմից։ Շնորհակալություն։

15.05.2023

Քանի որ տվյալ կարգում ոչ միայն փոփոխվող կետերում այլ, նաև մնացյալ կետերում առկա են խնդիրներ, ուստի առաջարկում եմ վերանայել կարգի 21 - րդ կետը և <<հիման վրա>> բառերից հետո ավելացնել հետևյալ նախադասությունը. <<(Հայաստանի Հանրապետությունում հաջորդ դասարան փոխադրված, այլ երկիր տեղափոխված և նույն ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում համապատասխան փաստաթղթերով վերադարձած սովորողի դասարանը որոշվում է` սույն կարգի 29-րդ մասի 5-րդ կետի համաձայն)>>։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text