project.favorite.title
Under development
««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
5 - project.vote.yes
-
9 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 30.05.2023 15:38:59 | Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ կետից ամբողջությամբ բացառել <<կամ բացակայության մասին>> բառակապկցությունը` ակտիվների բացակայության ապացույցներ ներկայացնելու պահանջն անհամաչափ սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը՝ միակողմանիորեն սպասարկելով բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների շահերը |
Չի ընդունվել
|
|||
2 | 30.05.2023 15:43:36 | Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ կետից հանել <<և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններից>> բառակապկցությունը կամ սպառիչ մատնանշել դրանք |
Չի ընդունվել
|
|||
3 | 30.05.2023 15:47:37 | Նախագծի 2-րդ հոդվածի 10-րդ կետը բացառել՝ դատարանի մատչելիության չափազանց անհարկի սահմանափակում է, պարտատիրոջը փաստորեն տրվում է պարտապանի կամավոր սնանկության դիմումի վարույթ ընդունվելը բացառելու գործիք։ |
Ընդունվել է
|
|||
4 | 30.05.2023 16:03:43 | Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետում <<իրենց պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույք հանձնել կառավարչին>> բառակապակցությունը փոխարինել <<պարտապանին պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույք հանձնել կառավարչին>> բառակապակցությամբ։ Իսկ <<Միջնորդությունը պետք է պարունակի գույքը կառավարչին հանձնելու պահանջի հիմնավորումը>> բառակապակցությունը փոխարինել <<Միջնորդությունը պետք է պարունակի գույքը պարտապանին պատկանելու հիմնավորումը>>։ Հակառակ դեպքում այլ անձանց գույքային իրավունքների կոպիտ խախտման իրական վտանգ է ստեղծվում։ |
Չի ընդունվել
|
|||
5 | 30.05.2023 16:03:43 | Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության մեջ <<մեկշաբաթյա ժամկետում>> բառակապակցությունը փոխարինել <<երկշաբաթյա ժամկետում>> բառակապակցությամբ։ Մեկշաբաթյա ժամկետում այդ անձինք անգամ չեն հասցնի ձեռնարկել իրենց իրավունքների պատշաճ պաշտպանությունը կազմակերպելուն ուղղված միջոցներ, այդ թվում՝ դիմել փաստաբանի։ |
Չի ընդունվել
|