base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 30.05.2023 15:38:59 Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ կետից ամբողջությամբ բացառել <<կամ բացակայության մասին>> բառակապկցությունը` ակտիվների բացակայության ապացույցներ ներկայացնելու պահանջն անհամաչափ սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը՝ միակողմանիորեն սպասարկելով բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների շահերը Չի ընդունվել
2 30.05.2023 15:43:36 Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ կետից հանել <<և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններից>> բառակապկցությունը կամ սպառիչ մատնանշել դրանք Չի ընդունվել
3 30.05.2023 15:47:37 Նախագծի 2-րդ հոդվածի 10-րդ կետը բացառել՝ դատարանի մատչելիության չափազանց անհարկի սահմանափակում է, պարտատիրոջը փաստորեն տրվում է պարտապանի կամավոր սնանկության դիմումի վարույթ ընդունվելը բացառելու գործիք։ Ընդունվել է
4 30.05.2023 16:03:43 Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետում <<իրենց պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույք հանձնել կառավարչին>> բառակապակցությունը փոխարինել <<պարտապանին պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույք հանձնել կառավարչին>> բառակապակցությամբ։ Իսկ <<Միջնորդությունը պետք է պարունակի գույքը կառավարչին հանձնելու պահանջի հիմնավորումը>> բառակապակցությունը փոխարինել <<Միջնորդությունը պետք է պարունակի գույքը պարտապանին պատկանելու հիմնավորումը>>։ Հակառակ դեպքում այլ անձանց գույքային իրավունքների կոպիտ խախտման իրական վտանգ է ստեղծվում։ Չի ընդունվել
5 30.05.2023 16:03:43 Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության մեջ <<մեկշաբաթյա ժամկետում>> բառակապակցությունը փոխարինել <<երկշաբաթյա ժամկետում>> բառակապակցությամբ։ Մեկշաբաթյա ժամկետում այդ անձինք անգամ չեն հասցնի ձեռնարկել իրենց իրավունքների պատշաճ պաշտպանությունը կազմակերպելուն ուղղված միջոցներ, այդ թվում՝ դիմել փաստաբանի։ Չի ընդունվել
home.european_union.image_alt
home.european_union.text