base.notification_banner.text
project.favorite.title

Under development

<<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 07.12.2017 07:22:57 Նախագիծը հնարավորություն կտա բարձրացնել անշարժ գույքի գնահատման որակը և դուրս կմղվեն ոչ մասնագիտացված գնահատողները... Ընդուվել է ի գիտություն
2 07.12.2017 17:36:42 Քննարկել շահագրգիռ ՀԿ-ների հետ, օրինակ՝ Հայաստանի Անկախ Գնահատողների Ասոցիացիայի հետ Չի ընդունվել
3 07.12.2017 17:41:15 Հանել 17 հոդվածի հետևյալ կետերը՝ 1. Գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը պետք է ունենա գնահատողի որակավորում: 2. Գնահատման կազմակերպությունը բացի գործադիր մարմնի ղեկավարից աշխատանքային պայմանագիր պետք է ունենա նաև որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն երկու գնահատողի հետ: Ընդունվել է մասնակի, խմբագրվել է
4 07.12.2017 17:46:26 Սահմանել իրավունքներ և պարտականություններ Գնահատող փորձագետի և Լիազոր մարմնի համար: Չի ընդունվել
5 07.12.2017 17:46:26 Քանի որ գործնականում բազմաթիվ են դեպքերը երբ Գնահատող փորձագետի (ների) անհիմն եզրակացությունների հիման վրա դադարեցվում են Գնահատողների որակավորման վկայականները, ապա սահմանել նաև պատասխանատվություն Գնահատող փորձագետի գործողույթւնների նկատմամբ, սահմանել իրավունք Գնահատող փորձագետների եզրակացությունը դատական կարգով բողոքարկելու համար: Չի ընդունվել
6 07.12.2017 18:02:23 22 հոդված, 1-ին կետ, 9,10,11 կետերում բերված են գերագնահատման կամ թերագնահատման որոծակի տոկոսներ, որոնք պարզելու համար չկան նշված հստակ մեղանիզմներ, և եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ մասնագիտական հանձնաժողովը կազմված է լինում այլ մրցակից գնահատող կազմակերպությունների գնահատողներից և վերջիններս մշտապես ուղղորդվում են սեփական շահերից ելնելով և հանգում են վիճելի եզրահանգումների ապա այդ տոկոսների որոշելը դառնում է խիստ սուբյեկտիվ: Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունը՝ առաջարկում եմ մասնագիտական հանձնաժողովում չներառել գնահատողների, այլապես ստացվում է այնպես, որ շուկայում առկա մրցակից կազմակերպությունների գնահատողների մի խումբ ստուգում է մեկ այլ գնահատողի գործունեությունը, որը ակնհայտ շահերի բախման խնդիր է առաջացնում: Չի ընդունվել
7 09.12.2017 14:00:13 Հասկանում եմ, որ նշված հատվածը նախատեսված է առաջարկությունների համար, սակայն ուզում եմ անդրադառնալ նախորդ կարծիքին, որում միտում եմ տեսնում հասարակության համար իրականությունը ցանկալի տեսանկյունից ներկայացնելու: Հարցա առաջանում, նախկին օրենքի որ կետն էր տալիս հնարավորություն ունենալու ոչ մասնագիտացված գնահատողներ՞, և չմոռանալով այն փաստը, որ ՀՀ ում անշարժ գույքի գնահատման ոլորտը վերահսկում, ինչպես նաև գնահատման որակավորման քննություններ անցկացնում, և վերևում նշված "ոչ մասնագիտացված" գնահատողներին՝ մասնագիտական որակավորման վկայականեր 2006 թվականից սկսած, շռայլորեն նվիրում է կադաստրի պետական կոմիտեն, որը հանդիսանում է նաև սույն օրենքի նախագծի մշակողը և ընդունման մեծ ջատագովը, ապա ում թեթև ձեռքով են այդ ոչ մասնագետները ձեռք բերել վկայականներ՞: Ինչն էր կադաստրին խանգարում այդ մարդկանց չտալու վկայականներ, որ այսօր, կոնկրետ այս կոռուպցիան խթանող օրենքն ընդունելը փորձում են հիմա դրանով արդարացնել: Առնվազն ծիծաղելի է: Չի ընդունվել
8 11.12.2017 17:27:24 Տոնիի ասածներից ոչինչ չհասկացանք, սակայն լիարժեք կիսում ենք Տիգրան Գրիգորյանի կարծիքը։ Ընդունվել է ի գիտություն
9 12.12.2017 03:25:13 ՀՈԴՎԱԾ 6. Այս հոդվածի բովանդակությունը նպաստում է օրենսդրական դաշտի ընդլայնմանը գնահատման ոլորտի այն ուղղություններով, որոնք ընդգրկված չէին գործող օրենքում: ՀՈԴՎԱԾ 8. Սույն հոդվածի 7-10 կետերի ավելացումը գործող օրենքի համապատասխան հոդվածի նկատմամբ հստակեցնում է գնահատման ոլորտի շրջանակները: ՀՈԴՎԱԾ 11. Սույն հոդվածի 1,2 կետերի կիրառումը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և կբերի թղթային շրջանառության պակասեցման , ինչպես նաև ժամանակի խնայողության: ՀՈԴՎԱԾ 20. Սույն հոդվածի մոտեցումները ունեն նոր որակական հատկանիշներ, որոնք ուղղված են հստակեցնելու առանձին գնահատողների մասնագիտական ունակությունների բարձրացմանը և գնահատման հաշվետվությունների որակի բարձրացմանը: Ընդունվել է ի գիտություն
10 12.12.2017 12:26:25 հոդված 15, կետ 2, ենթակետ 6) "լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից հսկողությունն իրականացնելու համար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ գնահատությունն իրականացվել է գնահատման ստանդարտներին համապատասխան" Ցանկալի կլիներ, որպեսզի սույն նախագիծը պարունակեր դրույթներ, որոնք որակավորված գնահատողին հնարավորություն կտային օգտվելու անշարժ գույքի առուվաճառքի և(կամ) վարձակալության պայմանագրային տվյալներից՝ պայմանով, որ գնահատողը երաշխավորի դրանց գաղտնիության պահպանումը: Կարող է նույնիսկ նախատեսվել դրանց գաղտնիությունը չպահպանելու դեպքում քրեական և(կամ) նյութական պատասխանատվություն: հիմնավորում. հաճախ գնահատողը դիմում է ԱԳ ԿՊԿ սպասարկման գրասենյակներ անշարժ գույքի վաճառքների պայմանագրային տվյալներ ստանալու համար և ստանում ենք պատասխան՝ “արժանահավատ գործարքներ չեն գրանցվել” բովանդակությամբ: Գնահատողին մնում է օգտվել ինտերնետային կայքերից՝ գույքի վաճառքների (վարձակալությունների) առաջարկների վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու համար: Կարծում եմ շատերը կհամաձայնվեն, որ կայքերում տեղադրված տվյալների մեծ մասը մի քանի ամիս հետո ջնջվում են, իսկ հաճախ հանդիպում ենք նույն գույքի վերաբերյալ իրարամերժ հայտարարությունների: Եթե գնահատողներին մատչելի դարձնեն գույքի առուվաճառքների (վարձակալությունների) պայմանագրային տվյալներից օգտվելը, ապա մասնագիտական հանձնաժողովի անդամները և գնահատողները իրենց հաշվարկները կարող են կատարել նույն բազայի վրա: Տարբեր գնահատողների կողմից նույն օբյեկտի վերաբերյալ, նույն ժամանակահատվածում, իրարից խիստ տարբերվող արդյունքների հավանականությունը կփոքրանա: Չի Ընդունվել
11 13.12.2017 10:03:49 Առաջարկում եմ վերանայել հոդված 17-ի 2-րդ կետը, քանի որ այն, իմ կարծիքով, հանդիսանում է ՀՀ Սահմանդրության 29-րդ հոդվածի խախտում: ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում ասվում է “Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք”: Իմ կարծիքով սույն նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանափակում է քաղաքացու՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը: Ընդունվել է մասնակի
12 14.12.2017 11:55:03 առաջարկում եմ հանձնաժողովի անդամներին ոչ թե նշանակել,այլ ընտրել գործող գնահատողների առցանց ընտրությամբ Ընդունվել է
13 15.12.2017 08:52:10 Սույն օրենքի նոր նախագիծը ունի լուրջ թերություններ և ենթակա է փոփոխման Չի Ընդունվել
14 16.12.2017 14:17:51 Իմ կարծիքով բացի տնօրենից ևս 2 գնահատողի պահանջը շատ խիստ է և տանելու է ոլորտի մոնոպոլացման: Ընդունվել է մասնակի
15 18.12.2017 16:30:01 Սույն օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ “Գնահատումը պարտադիր է գույքի գրավադրման դեպքում”: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածը սահմանում է գրավի առարկան մեջբերում եմ՝ 1. Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: 2. Այն գույքի գրավը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման (անբաժանելի գույք), չի կարող գրավ դրվել մաս առ մաս: 3. Առանց գույքի սեփականատիրոջ համաձայնության` վարձակալության իրավունքի գրավը չի թույլատրվում: 4. Գույքի առանձին տեսակների գրավը, մասնավորապես` քաղաքացիներին պատկանող այն գույքի, որի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում, կարող է արգելվել կամ սահմանափակվել օրենքով: Իսկ 253-րդ հոդվածով օրենսդիրը սահմանում է գրավի տեսակները կրկին մեջբերում եմ՝ Գրավի տեսակներն են` 1) գրավականը. 2) գրավատուն հանձնված գույքի գրավը. 3) իրավունքների գրավը. 4) դրամական միջոցների գրավը. 5) կոշտ գրավը. 6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավը. 7) հիփոթեքը: Նշված հոդվածներից, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 254-259-րդ հոդվածներից, ինչպես նաև գործող պրակտիկայից ակնհայտ երևում է, որ անշարժ գույքից բացի գրավադրվում են նաև անձանց ստացվող աշխատավարձերը, ապառիկ վաճառքով ձեռք բերված գույքերը (ապրանքները), դրամական ավանդները, անձնական օգտագործման շարժական գույքերը (ոսկյա իրեր, թանկարժեք քարեր և այլն), օտարման ենթակա իրավունքները, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, հիմնական միջոցները և այլն: Բացահայտ ակնառու է, որ գրավադրման ոչ բոլոր դեպքերում է, որ գրավի առարկայի ցանկացած տեսակի արժեքի որոշումը պարտադիր է վարկավորման գործընթացում (բացառությամբ պետության կողմից ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող որոշակի ծրագրերի ժամանակ): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է, որ “Գրավը ծագում է պայմանագրի ուժով”, իսկ նույն օրենսգրքի 436-րդ հոդվածը սահմանում է պայմանագրի հասկացությունը, որի 1-ին մասի համաձայն “Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:” : Քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով սահմանվում է, որ “Քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ”: Անհասկանալի է թե ինչի համար է աշխատավարձի, ավանդի (դրամական միջոց) գրավադրմամբ վարկավորման ժամանակ պարտադիր գրավի առարկայի գնահատումը, կամ ապառիկ գույքի ձեռքբերման դեպքում ձեռքբերվող գույքի գրավադրմամբ վարկավորման ժամանակ պարտադիր գրավի առարկայի գնահատումը և այլն: Հետևաբար գրավադրման դեպքում գույքի գնահատման պարտադիր պայմանը մեղմ ասած աննպատակահարմար է (բացառությամբ պետության կողմից ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող որոշակի ծրագրերի ժամանակ), քանի որ այն կբերի վարկի տրամադրման ժամկետների ավելորդ ավելացման, վարկառուի կամ վարկատուի կողմից լրացուցիչ գումարի ծախսի (գնահատման աշխատանքների վարձատրություն), վարկավորման համար ոչ էական փաստաթղթերի հավաքագման և այլն: Ինչ վերաբերվում է պետության կողմից ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող որոշակի ծրագրերի ժամանակ գնահատման պարտադիր դեպքերին, ապա այդ դեպքերը և գնահատման պարտադիր պայմանները սահմանվում են համապատասխան կանոնակարգերով, որոնք որ վերահսկվում են համապատասխան լիազոր մարմնի կողմից: Ուստի առաջարկում եմ սույն օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասը հանել ընդհանրապես: Ընդուվել է Մասնակի
16 18.12.2017 16:30:01 Կարծում եմ սույն օրենքի նախագիծը պարտադիր պետք է լրամշակվի, քանի որ այն ունի լուրջ բացթողումներ, թերություններ և հակասություններ ՀՀ-ում գործող օրենսդրության հետ: Ուստի անհրաժեշտ է կազմակերպել հասարակական լայն քննարկումներ և նախագծի լրամշակմանը մասնակից դարձնել նաև բոլոր շահագռգիռ կողմերին, այս ոլորտի գիտական աշխատողներին, գնահատման արդյունքների շահառուներին (մասնավորապես ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ), ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ընդունվել է ի գիտություն
17 19.12.2017 11:29:26 Սույն օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանում է, որ “Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստր վարող լիազոր պետական մարմնի կողմից անշարժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացման վրա:” Իսկ “Հրապարակային սակարկությունների մասին” ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ “Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:” Իսկ սույն նախագծի 1-ին հոդվածի պահանջն է “Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները:” Սա նշանակում է, որ սույն օրենքի նախագիծը հակասում է 07.07.2005թ.-ից (փոփոխություն) գործող “Հրապարակային սակարկությունների մասին” ՀՀ օրենքի 30-րդ հոդվածին: Բացի այդ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1000 պրիմ 2 հոդվածը սահմանում է ոչ կյանքի ապահովագրական ռիսկի գնահատման կարգը, օբյեկտները, եղանակը, անհրաժեշտությունը, արժեքի տեսակը և այլն: Եվ ամենակարևորը Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 30-րդ հովածի 1-ին մասը սահմանում է՝ “Հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:”: Իսկ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանվում է “Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա:”: Ավելին “Սնանկության մասին” ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը սահմանում է, որ “Պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին:” : Սա նշանակում է, որ սույն օրենքի նախագիծը հակասում է 25.12.2006թ. գործող Սնանկության մասին ՀՀ օրենքի պահանջներին: Վերոգրյալ և այլ հակասություններից ակնհայտ երևում է, որ սույն օրենքի նախագիծը առկա ձևակերպմամբ թե գաղափարապես և թե իրավաբանորեն առնվազն հավասարապես չի կարող կանոնակարգել և տարածվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր գնահատողների կողմից գնահատման առարկա հանդիսացող օբյեկտների գնահատման գործունեության վրա: Ուստի գտնում եմ պարտադիր և անհրաժեշտ է սույն օրենքի նախագծում վերացնել հակասությունները և հստակեցնել օրենքի անվանումը, կարգավորման առարկան, գործունեության ոլորտը, գնահատման օբյեկտները հոդվածների դրույթները: Չի Ընդունվել
18 19.12.2017 11:29:26 Սույն օրենքի նախագիծը չի ապահովում ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի գաղափարական դրույթը այն մասին, որ բոլորը հավասար են օրենքի առջև (թե իրավաբանական թե ֆիզիկական անձինք): Դրա մասին է վկայում այն փաստը, որ օրենքի ուժով անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև այլ քաղաքացիական իրավունքի օբյեկտների դատական փորձաքննություններ են իրականացնում դատական փորձագետները, որոնց կատարման նախաձեռնողներ կարող են և հիմնականում հանդիսանում են դատարանները, նախաքննության և հետաքննության մարմինները (քննիչներ, հետաքննիչներ), մաքսային կանոնների խախտման մասին գործը վարող պաշտոնատար անձինք, հարկադիր կատարողը և այլն: Այդ բնագավառում փորձագետի իրավունքները, պարտականությունները, փորձաքննության կատարման կարգը, եզրակացության կազման ձևը և ամենակարևորը (սույն նախագծի իմաստով) իրեն հայտնի դարձած տեղեկատվության հրապարակման պահանջը կարգավորվում են ՀՀ-ում գործող ՀՀ քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության, Վարչական դատավարության, Մաքսային օրենսգրքի և այլ իրավական ակտերի դրույթներով: Մասնավորապես փորձագետին չի թույլատրվում, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ հրապարակել իրեն հայտնի դարձած տեղեկությունները, որոնք պարտադիր արտացոլվում են փորձագետի եզրակացությունում: Իսկ սույն օրենքի նախագծի 11-րդ հոդվածով սահմանվում է, որ “Գնահատման հաշվետվությունները ներբեռնվում են Հաշվառման ծրագիր և ստանում են Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համար:” : Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև այլ քաղաքացիական իրավունքի օբյեկտների դատական փորձաքննություններ իրականացնող փորձագետները, արդեն իսկ գործող օրենքների ուժով չեն կարող պահպանել սույն նախագծի 11-րդ հոդվածի պահանջները, այն է ներբեռնեն հաշվառման ծրագիր, քանի որ այդ գործողությամբ կհրապարակեն նախաքննական կամ դատաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն: Այսինքն նույն մասնագիտության տեր անձին և/կամ կազմակերպությունները, որոնց առաջ գործում է նույն որակավորման վկայական ունենալու պահանջը, որոնք որ գործունեություն են ծավալում նույն բնագավառում գտնվում են անհավասար պայմաններում, դրանով իսկ խախտվում է ՀՀ սահմանադրության բոլորը հավասար են օրենքի առջև գաղափարական դրույթի պահանջը: Չի Ընդունվել
19 19.12.2017 11:32:28 “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` “Չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում կամ հանրահայտ է:”: Սույն նախագծի 4-րդ հոդվածում “Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններում” տրվել Գնահատող Փորձագետ-ի հասկացությունը, սակայն հետագայնում տվյալ նախագծում չի գործածվել և չի կիրառվել, այդ հասկացությունը կամ տերմինը: Այսինքն այդ հասկացությունը չի բխում և հակասում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին: Ընդունվել է
20 19.12.2017 11:32:28 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ ընդունվել են ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ 204 կետը սահմնում է “Հոդվածի կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք փակագծով սահմանազատվում են տեքստից:”, իսկ 205 կետի համաձայն “Ենթակետերը նշվում են հայերեն փոքրատառերով, որոնք միջակետով սահմանազատվում են տեքստից: Հայոց այբուբենի տառերի թվային համապատասխանեցմանը համարժեք՝ «ժ» տառից հետո ենթակետերը նշվում են երկու տառով՝ տասական համակարգի կանոններով. ժա, ժբ, ժգ և այլն, մինչև «ժթ», որից հետո «ի» տառով և համապատասխան «ա»-ից «թ» տառերով` իա, իբ, իգ և այլն:”: Սույն օրենքի նախագծում չի պահպանված վերոգրյալ կետերի ցուցումները: Ընդունվել է
21 19.12.2017 11:32:28 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ ընդունվել են ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ 227 կետը սահմնում է “Հասկացությունները, որպես կանոն, սահմանվում են առանձին հոդվածում այբբենական հաջորդականությամբ:”, իսկ սույն նախագծի 4-րդ հոդվածում բերված հասկացությունները սահմանված չեն այբբենական հաջորդականությամբ: Ընդունվել է
22 19.12.2017 15:34:00 Սույն օրենքի նախագծով ներդրվում է հաշվառման ծրագիր այն է՝ “Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի կողմից ներդրված առցանց աշխատող ծրագրային ապահովում (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որում լրացվում են յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները և ներբեռնվում են գնահատման հաշվետվությունները:”: Բացի այդ գնահատողներին պարտադրվում է հաշվառման ծրագիր ներբեռնել իր էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված գնահատման հաշվետվությունը: Գտնում եմ, որ այս հաշվառման ծրագրի ներդրման գաղափարը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ “Փաստաթղթերի (Վավերագրերի) պարտադիր օրինակի մասին ՀՀ օրենքով (նոր շարադրություն) և այդ օրենքի էությունը սահմանվում է. փաստաթուղթ պատրաստող՝ փաստաթղթի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է փաստաթղթի պատրաստումը: Իսկ ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածը երաշխավորում է, որ “Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:”: Ավելին Սեփականության իրավունքի մասին ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ “Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:”, իսկ 3-րդ մասի պահանջն է “Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:” 4-րդ մասի համաձայն “Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:” Սա նշանակում է, որ պետությունը պաշտպանում է սեփականության իրավունքը, իսկ քանի որ փաստաթուղթ համարվող գնահատման հաշվետվությունը հանդիսանում է, այն պատրաստողի սեփականությունը ուստի այս նախագծով չի կարող նախատեսվել դրույթներ, որոնք կհակասեն սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի սահմանադրական դրույթին: Չի Ընդունվել
23 19.12.2017 15:56:02 Սույն օրենքի նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է, որ “Գնահատման արդյունքները ձևակերպվում են էլեկտրոնային տարբերակով կազմված գնահատման հաշվետվությամբ և հաստատվում գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ու գնահատողի էլեկտրոնային ստորագրությամբ”: Սա նշանակում է, որ գնահատման հաշվետվությունները պետք է կազմվեն միայն էլեկտրոնային տարբերակով: Այս դրույթը հակասում է “Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին այն է “Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:”: Ինչպես գիտենք գնահատման սուբյեկտ են հանդիսանում նաև գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները: Իսկ նշված սուբյեկտները պարտավոր չեն ունենալ և կարող են չունենալ համապատասխան տեխնիկական միջոցներ, ուստի գնահատման հաշվետվության արդյունքների ձևակերպում և ստորագրումը միայն էլեկտրոնային տարբերակով, խախտում է գնահատման գործունեության սուբյեկտների մի կողմի իրավունքները: Չի ընդունվել
24 19.12.2017 05:04:50 Ներկայացված նախագծի համաձայն ստացվում է, որ նախկինում սխալ գնահատումներ իրականացրած գնահատողները՝ որոնց մի մասի վկայականները դադարեցվել են, կամ այդ գնահատողները նույնիսկ ենթարկվել են քրեական պատասխանատվության, ավտոմատ կերպով հնարավորություն են ստանում դառնալու գլխավոր գնահատողներ: Շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների կամ բիզնեսի գնահատողների վերաբերյալ կարելի է ասել, որ գրեթե խոսք չկա, և նշված գնահատողները՝ շարժական գույքի գնահատում իրականացնելու համար՝ սույն նախագծի համաձայն, նախ պետք է ձեռք բերեն անշարժ գույքի գնահատողի որակավորում, և սկզբնական շրջանում իրավունք ունենան գնահատելու միայն մարդատար ավտոմեքենաներ: Սույն օրենքի նախագծի հեղինակները մոռանում են, որ տվյալ ոլորտում նախկինում չի եղել գնահատման ազգային ստանդարտներ (գնահատողները աշխատել են միջազգային ստանդարտների դրույթներին համապատասխան), և չի պահանջվել դրա համար որակավորում, ուստի որտեղից տվյալ անձինք, որոնք նշված գործունեությամբ Հայաստանի Հանրապետությունում զբաղվում են բավականին երկար ժամանակ՝ տասնյակ տարիներ, կարող էին վերջին 10 տարվա ընթացքում ունենալ առնվազ 2 և ավելի որակավորման վկայականներ: Գնահատման օրենքի նախագծում առկա են բազմաթիվ թերություններ, կա կարիք ամբողջությամբ վերանայելու տվյալ նախագիծը։ Չի Ընդունվել
25 19.12.2017 05:36:30 В проекте закона Оценки, не сочтен тот факт, что в Республике Армении действуют оценщики, которые имеют большой опыт оценки нематериальных активов, движимого имущества и бизнеса. Фактически, специалисты, которые имеют большой опыт в работе и хорошую репутацию, будут классифицироваться как «младшие оценщики» и должны будут оценивать только легковые автомобили. Это приведет к разрушению многолетнего опыта, потери клиентов и спада рейтинга оценщика. Мы думаем, что это серьёзное упущение и нарушение прав уже действующих оценщиков. Классификация оценщиков подтолкнет область оценки в Республике Армении несколько шагов назад.
home.european_union.image_alt
home.european_union.text