project.favorite.title
Under development
<<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
174 - project.vote.yes
-
182 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
26 | 19.12.2017 06:19:34 | ՀՈԴՎԱԾ 17 չունի ոչ մի տրամաբանական հիմնավորում։ Գնահատողների պարտադիր քանակը ընկերությունում անհիմն է, Ինչու՞ երկու եթե ոչ երեք կամ հինգ։ Նման պահանջները բերելու են գործող ընկերությունների կտրուկ կրճատման։ Սահմանափակվելու է շուկա նոր ընկերությանունների մուտքը։ Փոքր և միջին ընկերությունները ուղակի դադարեցնելու են իրենց գործունեությունը։ Ներկայումս Հայաստանում գնահատման որակավորում ունեցող 61 գնահատող է աշխատում, գործում է 64 կազմակերպություն և 3 անհատ ձեռներեց։ Ռուսաստանի դաշնությունում 20,000 գնահատող է աշխատում, Ղազախստանում մոտ 600 սակայն նման պահանջ ոչ մի երկրում չկա։ Միայն սույն կետը գործող ընկերությունների թիվը կրճատելու է 3 անգամ։ Բացառելու է անհատ ձեռներեցի գոյությունը գնահատման ոլորտում։ Արդյունքում արհեստականորեն ստեղծվելու են մի քանի խոշոր ընկերություններ, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնելու շուկայում։ Ապահովագրության պարտադիր պահանջը հավելյալ բեռ է կազմակերպության համար, նամանավանդ փոքր և միջին։ Ապահովագրությունը կարող է լինել ըստ պահանջի, տվյալ պատվերի շրջանակներում՝ պատվիրատուի կամ շահառուի պահանջով, տարբեր չափերի՝ կախված մի շարք գործոններից (ժամանակ, գնահատվող օբյեկտի տեսակ, և այլն)։ |
Ընդունվել է մասնակի
|
|||
27 | 19.12.2017 06:41:55 | Classification of appraisers includes major corruption risks. In developed European countries, where valuation activities are much more developed , there is no such kind of classification (there are standards for all types of assessment, such as real estate, movable property, business, professional literature, evaluator associations and palaces). This will lead to a few organizations dominating in the dominant market, limiting the functioning of small and medium-sized businesses, and separating the appraisers. |
|
|||
28 | 19.12.2017 09:45:35 | Գնահատողների դասակարգումը իր մեջ պարունակում է մեծ ռիսկեր։ Եվրոպական զարգացած երկրներում, Եվրասիական միության երկրներում, որտեղ գնահատման գործունեությունը մի քանի անգամ ավելի զարգացած է նման դասակարգում չկա։ Սա բերելու է մի քանի կազմակերպության գերիշխող դիրքի շուկայում, փոքր և միջին բիզնեսի գործելու սահմանափակման, գնահատողների տարանջատման։ Ինչ վերաբերվում է այն հիմնավորմանը, որ գնահատողների նման դասակարգում գործում է Բելառուսում, կարծում եմ կա կարիք նշելու, որ Բելառուսի Հանրապետությունում անգամ չկա գնահատման գործունեությունը կարգավորող օրենք։ Առաջարկում եմ գնահատողների դասակարգում իրականացնել ըստ մասնագիտական ճյուղերի՝ Անշարժ գույքի գնահատող, շարժական գույքի գնահատող, բիզնեսի գնահատող (Նման դասակարգում ընդունված է բազմաթիվ երկրներում)։ |
Չի Ընդունվել
|
|||
29 | 19.12.2017 09:45:35 | Գնահատողների պարտադիր քանակը ընկերությունում նույնպես անհիմն է։ Նման պահանջները բերելու են գործող ընկերությունների կտրուկ կրճատման։ Սահմանափակվելու է շուկա նոր ընկերությանունների մուտքը։ Առաջարկում ենք ՀՈԴՎԱԾ 11,12, 17 և 20-ը ամբողջությամբ վերանաել։ |
Ընդունվել է մասնակի
|
|||
30 | 19.12.2017 12:27:11 | ՀՈԴՎԱԾ 20. ՀՈԴՎԱԾ 23 Պետական մարմնի կողմից «ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» գաղափարի ստեղծումը, ցանկերի վարումը և կիրառումը շուկայում ստեղծում է հակամրցակցային պայմաններ, այսինքն պետականորեն չի խրախուսվում ազատ տնտեսական մրցակցությունը, և չի ապահովում անհրաժեշտ միջավայր ձեռնարկատիրության զարգացման, և սպառողների շահերի պաշտպանության համար, որով և խախտվում է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 1-ին հոդվածը։ Առաջարկում ենք ՝ 1․ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑԱՆԿԻ ԲԱՑԱՌՈՒՄ (պատվիրատուն և/կամ սպառողները իրավասու են ինքնուրույն ընտրել գնահտողին, իսկ նման պարագայում անուղակիորեն կատարվում է ուղղորդում)։ 2․ Գնահատողների մասնագիտական հանձնաժողովի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ և ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ինչպես նաև ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ և ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ապահովելու համար, հանձնաժողովում ընդգրկել գնահատողներ և գնահատման բնագառի մասնագետներ (օրինակ․ պրոֆեսորադասախոսական անձնակազմ), որոնք չեն աշխատում որպես գնահատող։ |
Ընդունվել է Մասնակի
|
|||
31 | 19.12.2017 11:51:22 | Կարծում եմ սույն օրենքի նախագիծը պարտադիր պետք է լրամշակվի, քանի որ այն ունի լուրջ բացթողումներ, թերություններ և հակասություններ ՀՀ-ում գործող օրենսդրության հետ: Ուստի անհրաժեշտ է կազմակերպել հասարակական լայն քննարկումներ և նախագծի լրամշակմանը մասնակից դարձնել նաև բոլոր շահագռգիռ կողմերին, այս ոլորտի գիտական աշխատողներին, գնահատման արդյունքների շահառուներին (մասնավորապես ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ), ֆիզիկական և իրավաբանական անձանց: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
32 | 19.12.2017 13:58:36 | կարծում եմ, որ օրենքը լրամշակման կարիք ունի |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
33 | 20.12.2017 05:50:29 | Մեր կարծիքով բոլորովին հիմնավորված չէ 3 գնահատողի խնդիրը:Փաստորեն պետք է վճարվի այդ երեք գնահատողներին և ընկերության մյուս աշխատողներին, որը շատ ընկերությունների համար խնդրահարույց է: Մեր կարծիքով իմաստ չունի գնահատողների դասակարգումը: Պատվիրատուն ինքը կարող է ընտրել գնահատող կազմակերպություն: Մեր համար անհասկանալի է 200-250 մլն ապահովագրության հարցը,որը ահռել բեռ է ընկերությունների համար: Ավելի քան 20 տարիների ընթացքում դեռևս չի գրանցվել նմանատիպ սխալ գնահատման դեպք, որի պատճառով հատուցվի վնասը: Մենաշնորհային հարց: Ներկայումս առկա են մոտ 60 գնահատողներ:վերեհիշյալ նախագծով կարող են ստացվել մոտ 15 գնահատող կազմակերպություններ: Հաշվի առնելով նաև ապահովագրման չափը, այն կնվազի մինչև 5-8 ընկերության: Բնականաբար կաճի նաև գնահատման ծառայության վճարը: Մեր կարծիքով գնահատողի զրկելու իրավունքը կարող է իրականացնել միայն դատարանը այն էլ պետական կազմակերպությունների համար: Մեր կարծիքով գնահատման գործունեության այս տարբերակը բացարձակապետ անպիտան է: Գնահատման նախկին տարբերակը մեր կարծիքով կայացած է: |
Ընդունվել է մասնակի
|