project.favorite.title
ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր
-
191 - project.vote.yes
-
756 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
126 | 28.12.2017 06:02:50 | Հատուկ գրանցվել եմ, որ դեմ քվեարկեմ այս նախագծին: Չեմ կարծում թե այստեղ արդեն նշված առարկությունները հաշվի եք առնելու և կասեցնելու եք ձեր մտադրությունը... Այնուամենայնիվ, առաջարկում եմ ևս մի անգամ ընթերցել Սահմանադրությունը, հիմնավորել ինչից է հետևում, որ ՛աջակողմյան երթևվեկություն ՛ իրականացնելիս մեքենայի ղեկը պիտի լինի ձախ կողմում? Իսկ եթե այն մեջտեղում է- կարելի է? Ղեկը ձախ կողմում է զուտ ավելի հարմար է, ոչ ավելի, իսկ այն որ մինչև 4000$ գնային տիրույթում շուկայում առկա են զուտ միայն "պառաված ու տրաքած" մեքենաներ՝ չի անհանգստացնում? |
Չի ընդունվել
|
|||
127 | 28.12.2017 17:28:02 | Առաջարկում եմ, զորավար Անդրանիկի բարերով ասած, գլուխտ բարձին դնելուց, մինչև քնելտ, միքիչ ազգիտ մասին մտածի! |
Չի ընդունվել
|
|||
128 | 29.12.2017 07:23:17 | ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի 3-րդ հավելվածի 48-րդ մասը իսկապես ամրագրում է, որ Միությանը Հայաստանի միանալուց հետո 60 ամսվա ընթացքում Հայաստանում պետք է սկսի գործել ԵԱՏՄ «Անիվային տրանսպորտային միջոցների մասին» տեխնիկական կանոնակարգը: Իսկ այդ կանոնակարգի 19-րդ կետն իսկապես արգելում է M2 և M3 կատեգորիաների աջակողմյան ղեկով մեքենաների արտադրությունն ու շրջանառությունը: M2 և M3 կատեգորիաները 8 և ավելի նստատեղ ունեցող մեքենաներն են (միկրոավտոբուսներ և ավտոբուսներ): Այլ կերպ ասած, 2020 թվականից Հայաստանում պետք է արգելվի աջակողմյան ղեկով միկրոավտոբուսների և ավտոբուսների շահագործումը (և ոչ միայն ներմուծումն ու վաճառքը): Բացառություն են միայն Բելառուսն ու Ղազախստանը, որտեղ արգելված են աջակողմյան ղեկով բոլոր մեքենաները: Այսինքն, ԵԱՏՄ կանոնակարգերը չեն պարտադրում Հայաստանին արգելել կամ որևէ կերպ սահմանափակել աջակողմյան ղեկով թեթև մարդատար ավտոմոբիլների շահագործումը, ներմուծումը կամ վաճառքը: |
Չի ընդունվել
|
|||
129 | 08.01.2018 00:36:22 | Հիանալի նախաձեռնություն է: Աջակողմյան մեքենաները միայն խանգարում են օրինապաշտ վարորդներին նորմալ երթևեկել Երևանյան փողոցներով: Ցանկացած վերադասավորում, վազանց, շրջադարձ կամ հետադարձ վթարային իրավիճակ է ստեղծում, ստիպելով խախտում կատարել` խուսափելով վթարից: Բոլոր Եվրոապական երկրներում արգելված է ներմուծումը նման մեքենանաների, իսկ շահագործումը դեռ չեն արգելել` ի դեմս Բրիտանական զբոսաշրջիկների, բայց մեր երկիրը չունի նման հարևան պետություն և կարելի է շահագործումն ընդհանրապես արգելել: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
130 | 08.01.2018 04:44:18 | Հաշվի առնելով այն հանցանքը,որ աջակողմյան ղեկավարման համակարգ ունեցող ավտոմեքենաները կարող են հագեցված լինել տեսախցիկներով որոնք կարող են ապահովվել ավելի լավ տեսանելիություն քան ձախակողմյան ղեկավարման համակարգ ունեցող ավտոմեքենաները Առաջարկում եմ «Աջակողմյան ղեկավարման համակարգ ունեցող» բառակապակցության փոխարեն Նշել վարորդին երթևեկության համար անհրաժեշտ տեսանելիություն չապահովող բառակապակցությամբ: |
Չի ընդունվել
|
|||
131 | 08.01.2018 04:44:18 | Հավելել օրինագծում «երթևեկության համար անհրաժեշտ տեսանելիություն » տերմինը և նրա սահմանումը |
Չի ընդունվել
|
|||
132 | 09.01.2018 01:56:33 | Միանշանակ կողմ: Այդպես անվտանգ է: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
133 | 09.01.2018 01:57:08 | միանշանակ կողմ եմ օրենքի որոշմանը, քանի որ անվտանգությունից ելնելով է դա արվում: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
134 | 09.01.2018 02:05:13 | վթարներից խուսափելու համար |
Չի ընդունվել
|
|||
135 | 09.01.2018 02:14:28 | koxm em, vtarneric xusapelu hamar |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
136 | 09.01.2018 02:08:00 | Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ վտանգում են երթևեկությունը, իսկ կյանքից թանկ ոչ ի բան չկա: Ես լիովին կողմ եմ նախարության որոշմանը: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
137 | 09.01.2018 02:11:22 | Ես կողմ եմ, որպեսզի արգելվի աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
138 | 09.01.2018 02:12:59 | Աշխատանքի բերումով շատ եմ լսում վարորդների կարծիքներ, ովքեր պնդում են, որ մեր փողոցներն այնպիսին են, որ իսկապես խանգարում են նորմալ երթևեկությանը, ու հենց այս կարևոր պատճառով կողմ եմ իհարկե այս օրենքի իրագործմանը, սակայն նաև ցանկալի կլիներ, որ այնպես համակարգված լիներ, որ արդեն պատվիրած մեքենաների վարորդները չտուժեին և այս գործում պետությունը նաև որևէ լուծում առաջարկեր նրանց: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
139 | 09.01.2018 02:17:05 | Ավտովթարներից խուսափելու համար այս օրենքը պետք է ընդունվի: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
140 | 09.01.2018 03:58:18 | Կարծում եմ, որ աջակողմյան ղեկով մեքենաներն իսկապես վտանգավոր են երթևեկության համար, հատկապես, որ մեր մոտ երթևեկությունը ձախակողմյան է: Վազանցի, ուղևորին իջեցնելու և այլ դեպքերում աջ ղեկով մեքենաները մեծ վտանգ են ներկայացնում |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
141 | 09.01.2018 04:04:29 | Աջ ղեկով մեքենաներն իսկապես վտանգ են ներկայացնում: Կարծում եմ ճիշտ որոշում է և քանի որ սա անվտանգությանն առնչվող խնդիր է, ապա կառավարությունը պետք է վճռական լինի այս հարցում և արգելի աջ ղեկով մեքենաների շահագործումը |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
142 | 09.01.2018 04:17:23 | Առաջարկում եմ արգելել միայն ներմուծումը, սակայն չանդրադառնալ արդեն ներմուծված աջ ղեկ տրանսպորտային միջոցների ազատ տնօրինմանը, թույլ տալ մինչ այդ պահը ՀՀ-ում շահագործվող աջ ղեկ տրանսպորտային միջոցները ազատ օտարել կամ ցանկացած այլ ձևով սեփականության իրավունքի փոխանցում անել՝ առանց աջ ղեկը ձախ փոփոխելու անհրաժեշտության, քանի որ առանց այն էլ ծանր կացության մեջ ապրող ժողովրդի համար սա լրացուցիչ սոցիալական բեռի ավելացում է։ Շնորհակալություն |
Ընդունվել է
|
|||
143 | 09.01.2018 07:43:24 | Կողմ եմ, որպեսզի օրենքը ընդունվի, քանի որ Հայաստանում երթևեկությունը ձախակողմյան է: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
144 | 09.01.2018 07:43:37 | Կողմ եմ, որպեսզի արգելվի աջակողմյա մեքենաների ներմուծումը: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
145 | 09.01.2018 07:53:00 | Կողմ եմ, որ ընդունվի օրենքը. |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
146 | 09.01.2018 07:58:45 | Կողմ եմ, որ օրենքն ընդունվի: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
147 | 10.01.2018 01:45:20 | Կողմ եմ, որ օրենքն ընդունվի: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
148 | 10.01.2018 07:32:31 | Կողմ եմ օրենքի ընդունմանը: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
149 | 10.01.2018 15:04:32 | Դեմ եմ օրենքի ընդունմանը։ |
Չի ընդունվել
|
|||
150 | 10.01.2018 15:04:38 | Դեմ եմ օրենքի ընդունմանը։ |
Չի ընդունվել
|