base.notification_banner.text
  • project.old_project_time.text

    25.01.2018 - 15.02.2018

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Justice, Education and science, Job and employment, Social welfare, Sport and youth, Economical, Fight against corruption, Constitutional and administrative legislation

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 14482

project.print.title

project.sentences.title

25.01.2018

Հոդված 8 Քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքում կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում կամ կադրերի ռեզերվից՝ տեղափոխության արդյունքում կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով: Հոդված 10/9 Թեստերում ընդգրկվող առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխան մարմինը՝ մասնագիտական գիտելիքների մասով ևքաղաքացիական ծառայության գրասենյակը՝ կոմպետենցիաների մասով: Հոդված 12/2 Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է տվյալ թափուր պաշտոնին հավասարազոր պաշտոն զբաղեցնող այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել թափուր պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Հանել 12-րդ հոդվածի 5-րդ կետը: Հոդված 10/8 Քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով կարող են կազմվել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից բխող տարբեր բովանդակությամբ թեստեր: Հոդված 10/2 վերջին նախադասություն Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի և քաղաքացիական ծառա¬յութ¬¬յան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

25.01.2018

4) քաղաքացիական ծառայող՝ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող, մասնագիտական գործունեություն կատարող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարձատրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

25.01.2018

7) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ՝ քաղաքացիական ծառայության պաշտոններից սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով ազատված քաղաքացիական ծառայողների գրանցման տիրույթ.

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text