project.favorite.title
ՀՀ օրենքը քաղաքացիական ծառայության մասին
-
5 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 25.01.2018 05:30:06 | 4) քաղաքացիական ծառայող՝ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող, մասնագիտական գործունեություն կատարող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարձատրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի. |
|
|||
2 | 25.01.2018 05:30:06 | 7) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ՝ քաղաքացիական ծառայության պաշտոններից սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով ազատված քաղաքացիական ծառայողների գրանցման տիրույթ. |
|
|||
3 | 25.01.2018 06:23:17 | Հոդված 8 Քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքում կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում կամ կադրերի ռեզերվից՝ տեղափոխության արդյունքում կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով: Հոդված 10/9 Թեստերում ընդգրկվող առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխան մարմինը՝ մասնագիտական գիտելիքների մասով ևքաղաքացիական ծառայության գրասենյակը՝ կոմպետենցիաների մասով: Հոդված 12/2 Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է տվյալ թափուր պաշտոնին հավասարազոր պաշտոն զբաղեցնող այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել թափուր պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Հանել 12-րդ հոդվածի 5-րդ կետը: Հոդված 10/8 Քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով կարող են կազմվել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից բխող տարբեր բովանդակությամբ թեստեր: Հոդված 10/2 վերջին նախադասություն Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի և քաղաքացիական ծառա¬յութ¬¬յան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները: |
|