base.notification_banner.text
project.favorite.title

Sent in the RA National Assembly

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 06.02.2018 23:57:00 Քանի որ 191-րդ հոդվածը վերաբերվում է նաև պետական վարկերին ու պետական կորուստներին` անհրաժեշտ է այն թողնել որպես քրեորեն պատժելի արարք` նման արարքները չխրախուսելու համար: 198, 207 հոդվածները կարող են ուղղակիորեն կապված լինել մարդկանց առողջության հետ, քանի որ կեղծ գովազդի արդյունքում, մարդիկ կարող են օգտագործել սխալ ներկայացված նյութեր և ապրանքներ: Իսկ կեղծ ալկոհոլի ստեղծումը դա կարող է դառնալ նույնիսկ մահվան պատճառ: Խնդրում եմ այս հոդվածները թողնել քրական օրենսգրքում: Չի ընդունվել Ինչ վերաբերում է 191-րդ հոդվածին, ապա նշված հոդվածով 2012-ից 2017 թվականների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ: Դրա քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության բացակայության մասին է վկայում նաև միջազգային համապատասխան փորձը։ Վարկը ոչ նպատակային օգտագործելը նախատեսված չէ մի շարք երկրներում, օրինակ՝ Էստոնիայի, Գերմանիայի և Կանադայի քրեական օրենսգրքերով: Չի ընդունվել 198 և 207 հոդվածների վերաբերյալ՝ անհասկանալի է, թե ինչու է օրենսգիրքը նախատեսում հենց կեղծ գինի, օղի կամ այլ ալկոհոլային խմիչք պատրաստելը կամ դրանցով մարդու առողջությանը վնաս պատճառելը: Սա ավելորդ կարգավորում է: Ավելի նպատակահարմար է նշված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկել ընդհանուր կարգով, ինչպես դա արվում է արտասահմանյան երկրների քրեական օրենսգրքերով:
2 09.02.2018 07:51:18 Անթույլատրելի է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի ապաքրեականացումը, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելուն, այլև պետության, ի դեմս՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների կամ այլ պետությունների կողմից տրամադրված վարկերի օգտագործելուն: Ընդհակառակը, օրենսդրությունն պետք է միտված լինի նման վարկերի օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Իսկ այն հանգամանքը, որ նման հոդվածներով հարուցված քրեական գործեր չկան կամ գրեթե չկան, ևս պայմանավորված է պատասխանատվության խստությամբ: Չի ընդունվել։ Նշված հոդվածով 2012-ից 2017 թվականների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ: Դրա քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության բացակայության մասին է վկայում նաև միջազգային համապատասխան փորձը։ Վարկը ոչ նպատակային օգտագործելը նախատեսված չէ մի շարք երկրներում, օրինակ՝ Էստոնիայի, Գերմանիայի և Կանադայի քրեական օրենսգրքերով:
home.european_union.image_alt
home.european_union.text