project.favorite.title
Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
4 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 06.02.2018 23:57:00 | Քանի որ 191-րդ հոդվածը վերաբերվում է նաև պետական վարկերին ու պետական կորուստներին` անհրաժեշտ է այն թողնել որպես քրեորեն պատժելի արարք` նման արարքները չխրախուսելու համար: 198, 207 հոդվածները կարող են ուղղակիորեն կապված լինել մարդկանց առողջության հետ, քանի որ կեղծ գովազդի արդյունքում, մարդիկ կարող են օգտագործել սխալ ներկայացված նյութեր և ապրանքներ: Իսկ կեղծ ալկոհոլի ստեղծումը դա կարող է դառնալ նույնիսկ մահվան պատճառ: Խնդրում եմ այս հոդվածները թողնել քրական օրենսգրքում: |
Չի ընդունվել
Ինչ վերաբերում է 191-րդ հոդվածին, ապա նշված հոդվածով 2012-ից 2017 թվականների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ: Դրա քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության բացակայության մասին է վկայում նաև միջազգային համապատասխան փորձը։ Վարկը ոչ նպատակային օգտագործելը նախատեսված չէ մի շարք երկրներում, օրինակ՝ Էստոնիայի, Գերմանիայի և Կանադայի քրեական օրենսգրքերով:
Չի ընդունվել
198 և 207 հոդվածների վերաբերյալ՝ անհասկանալի է, թե ինչու է օրենսգիրքը նախատեսում հենց կեղծ գինի, օղի կամ այլ ալկոհոլային խմիչք պատրաստելը կամ դրանցով մարդու առողջությանը վնաս պատճառելը: Սա ավելորդ կարգավորում է: Ավելի նպատակահարմար է նշված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկել ընդհանուր կարգով, ինչպես դա արվում է արտասահմանյան երկրների քրեական օրենսգրքերով:
|
|||
2 | 09.02.2018 07:51:18 | Անթույլատրելի է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի ապաքրեականացումը, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելուն, այլև պետության, ի դեմս՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների կամ այլ պետությունների կողմից տրամադրված վարկերի օգտագործելուն: Ընդհակառակը, օրենսդրությունն պետք է միտված լինի նման վարկերի օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Իսկ այն հանգամանքը, որ նման հոդվածներով հարուցված քրեական գործեր չկան կամ գրեթե չկան, ևս պայմանավորված է պատասխանատվության խստությամբ: |
Չի ընդունվել։ Նշված հոդվածով 2012-ից 2017 թվականների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ: Դրա քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության բացակայության մասին է վկայում նաև միջազգային համապատասխան փորձը։ Վարկը ոչ նպատակային օգտագործելը նախատեսված չէ մի շարք երկրներում, օրինակ՝ Էստոնիայի, Գերմանիայի և Կանադայի քրեական օրենսգրքերով:
|