base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված  մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և հաշվետվությունների ներկայացման գործընթացները։

  • project.old_project_time.text

    28.08.2020 - 13.09.2020

  • project.type.title

    Հրաման

  • project.area.title

    Կրթություն և գիտություն

  • project.ministry.title

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8118

project.print.title

project.sentences.title

31.08.2020

Շնորհակալություն այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծը շրջանառելու համար: Համայնքային մի շարք դպրոցներում ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժների առկայության հետ կապված լրջագույն խնդիրներ կան: Փաստաթուղթը և հիմնավորումները լրամշակման կարիք ունեն: 2003թ. ի վեր փորձագետների մի խումբ պետական մարմիններին խորհրդատվություն է տրամադրել փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման վերաբերյալ (evidence based policy making): Ինքս ՀՀ ԿԳՆ հետ այդ և հարակից հարցերի վերաբերյալ աշխատել եմ սկսած 2004թ.-ից: Փաստերի վրա հիմնված քաղաքականությունների տեսակետից փաստաթղթի հիմնավորումները բարելավման կարիք ունեն: Շատ լավ է, որ ներկայացվել են ՀՀ տարբեր մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում բնակարանների վարձակալության գները (այստեղ ևս կարելի է ուղղում կատարել, քանի որ սահմանամերձ և բարձր լեռնային որոշ բնակավայրերեում հավանաբար խոսք է գնում ոչ թե բնակարանի, այլ առանձնատան, կամ առանձնատան մեկ կամ մի քանի սենյակների մասին): Սակայն այս փաստը վերաբերում է ոչ թե կրթության ոլորտին, այլ կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտին: Կրթության, մասնավորապես մանկավարժական կադրերի կարիքի վերաբերյալ տվյալների և ցուցանիշների առումով կարգի հիմնավորումները բարելավման կարիք ունեն: Առաջարկում եմ փաստաթղթի հիմնավորումների վերլուծական մասում տեղեկատվություն ներկայացնել հետևյալի մասին. 1) Մինչ այժմ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի դպրոցներ մանկավարժական կադրեր գործուղելու կարգը կանոնակարգվել է ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ: Անհրաժեշտ է ներկայացնել վերը նշված որոշման ընդունումից ի վեր կատարված աշխատանքը, այդ թվում ՀՀ տարբեր մարզեր և բնակավայրեր գործուղված ուսուցիչների վերաբերյալ տվյալներն ըստ առանձին մասնագիտությունների (առարկաների), ինչպես նաև տալ գնահատական, թե ինչու վերը նշված որոշման շրջանակներում չի հաջողվել լուծել վերը նշված բնակավայրերի դպրոցները ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժական կադրերով համալրելու հարցը: Արդյոք դա պայմանավորված է եղել. ա. Ֆինանսական միջոցների անբավարարությամբ, բ. Համապատասխան կադրերի բացակայությամբ, գ. Պայմանների ոչ բավարար գրավչությամբ, դ. Այլ պատճառներով 2) Անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25 №1412-Ն որոշման ճակատագիրը: Համաձայն առլիս կայքի 2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ այն դեռևս գործում է (տես https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=35515 ):

31.08.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելիք կարգի նախագծի համաձայն նախարարությունը պատրաստվում է ստեղծել գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան և յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հայտարարություն տարածել: Կարգի 2-րդ կետը խմբագրման կարիք ունի, քանի որ հայտարարությունը պետք է վերաբերի ոչ թե գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծմանը, այլ առաջարկի դիմումներ ներկայացնել այդ շտեմարանում հաշվառվելու համար:

31.08.2020

Կարգը նախատեսում է շտեմարանի ստեղծում առաջարկը խթանելու համար, սակայն պահանջարկի ներկայացման մեխանիզմի մեթոդաբանությունը բավարար բաց, թափանցիկ և հաշվետու չէ, քանի որ կարգի 6-րդ կետի համաձայն, հիմնված է առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրված լինելու հանգամանքի վրա: Քանի որ ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ այս աշխատանքների կատարման արդեն 17 տարվա փորձ է կուտակվել և ԿԳՄՍՆ-ն կարող է բավական մեծ ճշգրտությամբ գնահատել, թե որ մարզի որ համայնքում արդեն երկար տարիներ հնարավոր չէ տեղի մասնագետների օգնությամբ համալրել մանկավարժական թափուր հաստիքները (անցած 17 տարիների ընթացքում այդ հաստիքների համար մրցույթներ հայտարարվել են և չեն համալրվել): Հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունենալու և նախկինում ինչ է տեղի ունեցել, եթե երկու հայտարարությունից հետո թափուր տեղը չի համալրվել և չի հաջողվել մասնագետ գործուղել նաև ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: Առաջարկում եմ ստեղծել այդ թափուր հաստիքների «շտեմարան» և այդ ցանկը մշտապես հրապարակել ԿԳՄՍՆ կայքում, իսկ 7-րդ կետում նախատեսված ընթացակարգն օգտագործել այդ ցանկն ընդլայնելու համար:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text