07.01.2021
ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն ենք հրավիրում այն փաստը, որ ներկայացված ՀՀ կառավարության նախագծի քննարկման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետի կեսից ավելին ոչ աշխատանքային օրեր են, իսկ աշխատանքայինները՝ տարեվերջյան: Նշված փաստից ելնելով՝ ակնկալում ենք այս նախագծի առնվազն մեկանգամյա լրացուցիչ քննարկում սույն հարթակում, իսկ նախագծում առկա սկզբունքային խնդիրները հաշվի առնելով՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից՝ հիմք ընդունելով նաև ներկա նորմատիվ իրավական կարգավորումները (հիմնավորումները ստորև):