base.notification_banner.text
project.favorite.title

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել նոր կառուցվող և գոյություն ունեցող տար­բեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացը, որի արդյունքում կապահովվի շենքերի ու շինությունների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ տվյալներ պարունակող անձնագրեր:

  

  • project.old_project_time.text

    23.12.2020 - 07.01.2021

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Градостроителство

  • project.ministry.title

    Комитет по градостроительству

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4428

project.print.title

project.sentences.title

07.01.2021

ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն ենք հրավիրում այն փաստը, որ ներկայացված ՀՀ կառավարության նախագծի քննարկման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետի կեսից ավելին ոչ աշխատանքային օրեր են, իսկ աշխատանքայինները՝ տարեվերջյան: Նշված փաստից ելնելով՝ ակնկալում ենք այս նախագծի առնվազն մեկանգամյա լրացուցիչ քննարկում սույն հարթակում, իսկ նախագծում առկա սկզբունքային խնդիրները հաշվի առնելով՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից՝ հիմք ընդունելով նաև ներկա նորմատիվ իրավական կարգավորումները (հիմնավորումները ստորև):

07.01.2021

Այնուամենայնիվ ստորև հակիրճ կանդրադառնանք առկա խնդիրներից մի քանիսին: ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՏՆՈՒՄ և ԱՎԵԼՈՐԴ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ: Քանի, որ 1. ՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի 4.4-րդ և 11.3.4-րդ կետերի համաձայն՝ նոր կառուցված, վերականգնված և ուժեղացված օբյեկտների համար պետք է կազմվեն անձնագրեր: 2. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ դեկտեմբերի 8-ի <Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998թ նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N282-Ն հրամանով սահմանվել են մեթոդական ցուցումներ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի անձնագրավորման վերաբերյալ և անձնագրի օրինակելի ձևը:

07.01.2021

1. Նախագծի վերնագրից՝ «ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ենթադրվում է, որ իրավական ակտի պահանջները վերաբերում են բոլոր շենքերին և շինություններին, սակայն նախագծով հաստատված կարգի 36-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսվում է շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի իրականացում, դրանց տեխնիկական վիճակի հետազննությունն իրականցնելուց հետո՝ վեց ամսյա ընթացքում: Այսինքն, հարց է առաջանում դրանց տեխնիկական վիճակի հետազննությունն ե՞րբ պետք է կատարվի, եթե մինչ օրս գործող իրավակարգավորումները փաստացի հնարավոր չի եղել իրականացնել հիմնականում միջոցների բացակայության պատճառով:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text