project.favorite.title
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը հաստատելու մասին
-
13 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 18.10.2021 07:16:28 | Որոնք են վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները |
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
|
|||
2 | 25.10.2021 07:28:44 | Կարգի դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին: |
|
|||
3 | 25.10.2021 07:37:14 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնի 4-րդ կետում շարադրված է, որ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է սահմավում 2023 թվականի դեկտեմբերի 25-ը: Սակայն կարգում որևէ կերպ նկարագրված չեն այդ տնօրենների չհավաստագրման դեպքում առաջացող հետևանքները կամ պատասխանատվության միջոցները: Առաջարկում ենք կամ նույն կետի բովանդակությունում կամ այլ կետ լրացնելով՝ շարադրել մեր կողմից նկարագրվածը: |
|
|||
4 | 27.10.2021 04:37:54 | Անհասկանալի է այն հանգամանքը, որ անորոշ ժամկետով աշխատող տնօրենների համար սահմանվում է ժամկետ հավաստագիր ունենալու համար: Եթե հավաստագիրը կոչված է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն դառնալու համար, ապա անտրամաբանական է դառնում արդեն իսկ դարձած տնօրենների համար այդ պահանջի սահմանումը: |
|