base.notification_banner.text
project.favorite.title

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը հաստատելու մասին

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 18.10.2021 07:16:28 Որոնք են վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
2 25.10.2021 07:28:44 Կարգի դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին:
3 25.10.2021 07:37:14 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնի 4-րդ կետում շարադրված է, որ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է սահմավում 2023 թվականի դեկտեմբերի 25-ը: Սակայն կարգում որևէ կերպ նկարագրված չեն այդ տնօրենների չհավաստագրման դեպքում առաջացող հետևանքները կամ պատասխանատվության միջոցները: Առաջարկում ենք կամ նույն կետի բովանդակությունում կամ այլ կետ լրացնելով՝ շարադրել մեր կողմից նկարագրվածը:
4 27.10.2021 04:37:54 Անհասկանալի է այն հանգամանքը, որ անորոշ ժամկետով աշխատող տնօրենների համար սահմանվում է ժամկետ հավաստագիր ունենալու համար: Եթե հավաստագիրը կոչված է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն դառնալու համար, ապա անտրամաբանական է դառնում արդեն իսկ դարձած տնօրենների համար այդ պահանջի սահմանումը:
home.european_union.image_alt
home.european_union.text