base.notification_banner.text
project.favorite.title

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 01.11.2022 10:32:09 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 1. ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարկաւոյթնա միջև երկխոսության ամրապնդման ՀԸԳՀ-ի 21-րդ գլխի և հատկապես դրա 103 հոդվածի նպատակադրումներին համապատասխան Օրինագծում նախատեսել կետ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտի նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տալու գործընթացին ներգրավվում են նաև նորմատիվ ակտի կարգավորման ոլորտում փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք ակտիվորեն մասնակցում են ՀԸԳՀ-ի իրականացմանը, առաջարկություններով ակտիվորեն մասնակցում են հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) անցկացվող հանրային քննարկումներին: Վերջին նպատակով առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես իր կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) լիազոր մարմնի, իրականացնել օրինագծերի քննարկման մասնակիցների, նրանց կողմից ներկայացված առաջարկությունների և դրանց ընդունման մասին վիճակագրություն՝ ըստ առաջարկություն ներկայացնողների, այդ թվում՝ ՔՀԿ-ների: Ըստ այդմ որոշել նրանց ակտիվության աստիճանն ու ներգրավել սույն օրինագծով նախատեսված ԵՄ օրենսդրության մոտարկման ստուգման աշխատանքներին ու եզրակացության պատրաստման գործում, Չի ընդունվել
2 01.11.2022 10:32:09 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 2. ՀՀ կառավաևության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմանը համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի (https://www.e-draft.am) Հիմնավորումը բաժնում նախատեսել Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացության մասին տեղեկանք, որտեղ նշել դրա ստուգման մասնակիցներին ու արդյունքները: Չի ընդունվել
home.european_union.image_alt
home.european_union.text