project.favorite.title
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 01.11.2022 10:32:09 | Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 1. ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարկաւոյթնա միջև երկխոսության ամրապնդման ՀԸԳՀ-ի 21-րդ գլխի և հատկապես դրա 103 հոդվածի նպատակադրումներին համապատասխան Օրինագծում նախատեսել կետ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտի նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տալու գործընթացին ներգրավվում են նաև նորմատիվ ակտի կարգավորման ոլորտում փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք ակտիվորեն մասնակցում են ՀԸԳՀ-ի իրականացմանը, առաջարկություններով ակտիվորեն մասնակցում են հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) անցկացվող հանրային քննարկումներին: Վերջին նպատակով առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես իր կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) լիազոր մարմնի, իրականացնել օրինագծերի քննարկման մասնակիցների, նրանց կողմից ներկայացված առաջարկությունների և դրանց ընդունման մասին վիճակագրություն՝ ըստ առաջարկություն ներկայացնողների, այդ թվում՝ ՔՀԿ-ների: Ըստ այդմ որոշել նրանց ակտիվության աստիճանն ու ներգրավել սույն օրինագծով նախատեսված ԵՄ օրենսդրության մոտարկման ստուգման աշխատանքներին ու եզրակացության պատրաստման գործում, |
Չի ընդունվել
|
|||
2 | 01.11.2022 10:32:09 | Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 2. ՀՀ կառավաևության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմանը համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի (https://www.e-draft.am) Հիմնավորումը բաժնում նախատեսել Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացության մասին տեղեկանք, որտեղ նշել դրա ստուգման մասնակիցներին ու արդյունքները: |
Չի ընդունվել
|