project.favorite.title
«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ
-
10 - project.vote.yes
-
16 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 04.01.2023 04:50:44 | Կարծում եմ ` տարակարգի բնութագրիչները իրատեսական չեն |
Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում
|
|||
2 | 04.01.2023 05:57:55 | Նախագիծը ողջունելի է, շնորհակալություն հրաշալի հնարավորության համար, և մի առաջարկ֊խնդրանք` որպեսզի տարակարգ ստանալու հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն ունենան մանկավարժները, մասնակից ֊մանկավարժների անունից կխնդրեմ սեմինար֊հանդիպում անցկացնել |
Նախագծի ընդունումից հետո, հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 599 619 հեռախոսահամարով
|
|||
3 | 05.01.2023 03:43:12 | Վերանայել բնութագրիչները։ |
Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում
|
|||
4 | 05.01.2023 03:47:52 | Խնդրում ենք վերանայել տարակարգի բնութագրիչները։ |
Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում
|
|||
5 | 05.01.2023 05:14:57 | Ուսուցիչներին և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տարակարգ շնորհել մշտական,քանի որ տարակարգ ստացած մանկավարժը այդ 5տարիների ընթացքում կատարելագործվում և մասնագիտական վերելքներ է գրանցում,5 տարի հետո խրախուսանքը դադարեցնելը ճիշտ չէ։Պահպանել ստացած տարակարգը,եթե մանկավարժը 5 տարիների ընթացքում չի դիմել ավելի բարձր տարակարգ ստանալու։ Շնորհակալություն։ |
տարակարգի անժամկետ շնորհումը կարղ է խոչընդոտել մանկավարժի մասնագիտական աճին և կատարելագործմանը
|
|||
6 | 05.01.2023 12:20:02 | Բարև Ձեզ։ Լավ կլինի վերապատրաստումներ իրականացնելու, ինչպես նաև գրքի համահեղինակ լինելու դեպքում գոնե միայն այս անգամ «վերջին 5 տարվա ընթացքում» սահմանափակումը հանվի, քանի որ նախագիծը առաջին անգամ է։ Մինչ այդ ունեցել ենք նման աշխատանք, որը ոչ մի կերպ չի խրախուսվել և չի մոտիվացրել հաջորդ աշխատանքի համար։ Ինչպես նաև նախադպրոցական աշխատությունները չառանձնացնել դպրոցականից։ |
ընդունվել է ի գիտություն
|
|||
7 | 05.01.2023 12:20:02 | Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ունեցած լավ ցուցանիշների մասին երբևէ որևէ անհատական փաստաթուղթ չի տրվել։ Լավ կլինի, որ հիմա դիմենք և ստանանք այդ բնութագիր փաստաթուղթը։ |
ընդունվել է ի գիտություն
|
|||
8 | 09.01.2023 15:01:56 | Բարև Ձեզ։ Լավ կլինի տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում |
ընդունվել է ի գիտություն
|
|||
9 | 09.01.2023 15:01:56 | Լավ կլինի, որպեսզի հաշվի առնվի նաև բոլոր անցած վերապատրաստումները։ |
Հիմք է ընդունվում պաարտադիր վերապատրաստման առկայությունը, քանի որ վերապատրաստող կազմակերպությունները և վերապատրաստըման ծրագրերը երաշխավորվում են Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից
|
|||
10 | 09.01.2023 15:01:56 | Լավ կլինի, որպեսզի տարակարգի համար կարողանան դիմել նաև լոգոպեդները, հոգեբանները, հատուկ մանկավարժները, քանի որ իրենք էլ են համարվում մանկավարժական աշխատող։ |
Նեկայացված իրավակարգավորումը նախատեսված է մանկավարժական աշխատողներից նշվածների համար:
Մանկավարժական աշխատողների մյուս խմբերի համար հետագայում կմշակվեն այլ կարգավորումներ:
|
|||
11 | 10.01.2023 03:40:46 | Բարև Ձեզ։ Քանի որ մեթոդիստների համար դեռ պարտադիր վերապատրաստումներ չեն իրականացվել, լավ կլինի գոնե այս անգամ հաշվի առնվեն բոլոր անցած վերապատրաստումները։ |
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, այդ թվում՝ մեթոդիստը, յուրաքանչյուր հինգ տարին մեկ պետք է անցնի պարտադիր վերապատրաստում: Առաջիկայում նախատեսվող պարտադիր վերապատրաստմանը կարող են ներգրավվել նաև մեթոդիստներ:
|
|||
12 | 11.01.2023 02:21:42 | Բարև Ձեզ։ Ցանկալի կլինի , որ տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում։ |
ընդունվել է ի գիտություն
|
|||
13 | 07.01.2023 12:58:19 | Եթե նախագիծը միտված է նախադպրոցական մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը, ապա այն չի ծառայի իր նպատակին, քանի որ տարակարգի շնորհման բնութագրիչներն իրատեսական չեն և պրակտիկ աշխատող հազարավոր մանկավարժներից շատ քչերն են համապատասխանում դրանց: Վերանայեք բնութագրիչները՝ վերապատրաստող մասնագետ լինելու, ուսումնաօժանդակ նյութի հեղինակ լինելու, մրցույթում հաղթող լինելու: Սահմանեք աշխատավարձի միասնական մեխանիզմ՝ բարձրացնելով բոլոր աշխատողների աշխատավարձերը, հաճախակի կազմակերպեք սեմինարներ, քննարկումներ ոլորտային խնդիրների մասին՝ ապահովելով մանկավարժների մասնագիտական աճը և ապա նոր մտածեք տարակարգի միջոցով աշխատավարձ բարձրացնելու մասին: Ի վերջո, եթե մանկավարժը չի համապատասխանում բնութագրիչներին, չի նշանակում, որ նա իր գործի գիտակը չի և չի ապահովում որակյալ նախադպրոցական կրթություն: |
Նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներն ուղղված են նաև մանկավարժների մասնագիտական աճի ապահովմանը:
Տարակարգի բնութագրիչների վերանայման ուղղությամբ ներկայացված հստակ առաջարկությունները կդիտարկվեն նախագծի լրամշակման ընթացքում
|