base.notification_banner.text
project.favorite.title

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ  գործողությունների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ), որը կներառի առաջիկա 3 տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին ուղղված միջոցառումները:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով:

Մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարական փաստաթղթի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 3 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարիների համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝  

  1. Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը:
  2. ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը:
  3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները:
  4. Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
  5. Մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունների նախանշումը՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներին իրականացվելիք գործողությունների համար:

 

  • project.old_project_time.text

    12.03.2023 - 28.03.2023

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Արդարադատություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Անչափահասների արդարադատություն, Հանրային առողջապահություն, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2753

project.print.title

project.sentences.title

28.03.2023

Զինված ուժերում մահվան դեպքերի նախականխման միջոցառումների հայեցակարգում և միջոցառումների իրականացման ուղեցույցում ներառել սպանության, մարտական ծառայություն կրելու կանոնների, զենքի օգտագործման կանոնների խախտման, առողջական խնդիրների, ավտովթարի դեպքերի ուսումնասիրության հարցերը (Գործողություն 1.1)։

28.03.2023

Կյանքի իրավունքի թեմայով վերապատրաստվողների ցանկում ավելացնել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարաժքային ստորաբաժանումների և Զինված ուժերի ռազմաբժշկական հանձանաժողովների աշխատակիցներին (Գործողություն 1.3)։

28.03.2023

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնաց պարտավորությունների կատարման գործիքներից մեկը։ Գործողությունների ծրագրով պետք է սահմանված լինեն այն հիմնական քայլերը, որոնց կատարումը նպաստելու է մարդու իրավունքների հարգմանն ու պաշտպանությանը։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմներն առաջնային դերակատարություն ունեն իրավունքների արդյունավետ իրականացման և վերջիններիս խախտումների կանխարգելման գործում։ Հետևաբար Ռազմավարության նպատակներից պետք է լինի նաև մարդու իրավունքների պաշտպանության նոր ինստիտուտների և մեխանիզմների ձևավորումը և գործող կառուցակարգերի բարելավումը։ Ոլորտը համակարգային լուրջ բարեփոխման կարիք ունի, անհրաժեշտ է այն դարձնել ՀՀ կառավաարության հանրային քաղաքականության ուղղություն։ Ստորև ներկայացնում ենք գորոծողություններ, որոնց կատարման արդյունքում ապահոված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների հզորացումը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text