base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` պաշտոնական վիճակագրությունը օրենքով լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան, հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրությունն է, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները: Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը: Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:

Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված է, որ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: Հնգամյա վիճակագրական ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Օրենքի 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթների պահանջները: Մասնավորապես, կապահովվեն Օրենքի 15-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում կսահմանվեն ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները, որն էլ հիմք կհանդիսանա տարեկան վիճակագրական ծրագրի մշակման համար:

  • project.old_project_time.text

    16.06.2023 - 03.07.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Շրջակա միջավայր, Авиация, Градостроителство, Работа и занятость, Социальное обеспечение, Энергетика и природные ресурсы, Спорт и молодежь, Культура, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Управленческие правоотношениями

  • project.ministry.title

    Статистический комитет РА

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 686

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text