-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ գլխով.
«ԳԼՈւԽ 11.1.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 119.1. Սույն գլխի գործողության ոլորտը
1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով դատարանի և դատավարության մասնակիցների, ինչպես նաև՝ սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա:
2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները։
3. Համակարգի միջոցով պատշաճ կերպով և Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան եղանակով կատարված գործողությունն առաջացնում է նույն հետևանքները, ինչ կառաջացներ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը։
4. Համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը Համակարգի միջոցով օբյեկտիվորեն կամ տեխնիկական տեսանկյունից անհնարին է։ Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում, եթե համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։
Հոդված 119.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները
1. Սույն գլխում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) Էլեկտրոնային համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի գործողությունների իրականացման համար՝ Դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգ։
2) էլեկտրոնային եղանակով վարվող գործ՝ դատական գործի՝ Համակարգում գտնվող և Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջություն.
3) նյութական եղանակով վարվող գործ՝ դատական գործի նյութերի ամբողջություն, որը կազմվում և ձևավորվում է նյութական կրիչի վրա.
4) համակարգն օգտագործող անձ՝ անձ, ով քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության կամ Համակարգն օգտագործելու իր ցանկության բացակայության մասին:
Սույն գլխի իմաստով Համակարգն օգտագործող անձ է համարվում՝
1. պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
2.
-
project.old_project_time.text
22.09.2023 - 20.10.2023
-
project.type.title
Տեղեկանք
-
project.area.title
Արդարադատություն
-
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 29
project.print.title