base.notification_banner.text

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հե­տևյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ գլխով.

 

«ԳԼՈւԽ 11.1.

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

          Հոդված 119.1. Սույն գլխի գործողության ոլորտը

          1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրո­նա­յին համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով դատարանի և դատավարության մաս­նա­կիցների, ինչպես նաև՝ սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրա­կանացվող գործողությունների վրա:

          2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համա­կար­գի միջոցով իրա­կանաց­վող գործողությունների վրա տարածվում են սույն օրենս­գր­քի ընդհանուր կանոնները։

          3. Համակարգի միջոցով պատշաճ կերպով և Համակարգի կողմից տրա­մա­դրվող գործիքակազմին համապատասխան եղանակով կատարված գործողությունն առա­ջաց­­նում է նույն հետևանքները, ինչ կառաջացներ սույն օրենսգրքով սահ­մանված ընդ­հանուր կարգով իրականացված համանման գործողությունը։

          4. Համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, ո­րոնց կատարումը Համակարգի միջոցով օբյեկտիվորեն կամ տեխնիկական տեսան­կ­յու­նից անհնարին է։ Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դա­տավարական իրավունքների սահմանափակում, եթե համապատասխան գործո­ղութ­յունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահ­ման­ված ընդ­հանուր կարգով։

 

          Հոդված 119.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները

          1. Սույն գլխում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Էլեկտրոնային համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի գործողությունների իրականացման համար՝ Դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգ։ 

2) էլեկտրոնային եղանակով վարվող գործ՝ դատական գործի՝ Համակարգում գտնվող և Համա­կարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջություն.

          3) նյութական եղանակով վարվող գործ՝ դատական գործի նյութերի ամբող­ջութ­յուն, որը կազմվում և ձևավորվում է նյութական կրիչի վրա.

          4) համակարգն օգտագործող անձ՝ անձ, ով քաղաքացիական գործի շրջա­նակնե­րում առ­նվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որևէ գործո­ղու­թյուն և հե­տագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգ­տվելու ան­հնա­րինության կամ Համակարգն օգտագործելու իր ցանկության բացա­կա­յության մա­սին:

Սույն գլխի իմաստով Համակարգն օգտագործող անձ է համարվում՝

1. պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,

2.

  • project.old_project_time.text

    22.09.2023 - 20.10.2023

  • project.type.title

    Справка

  • project.area.title

    Юстиция

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 31

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text