project.favorite.title
«Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-
7 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 21.02.2018 00:20:26 | Առաջարկում եմ ավելացնել համապատասխան դրույթներ, որով հաշտարարը կարող է վավերացնել կողմերի միջև կնքված հաշտությունը և այդ կերպ վավերացված հաշտությունը պարտադիր է կողմերի համար, ենթակա չէ փոփոխության առանց հաշտարարի կրկնակի վավերացման: ինչպես նաև այն հիմք է հանդիսանում հետագայում դատավարության ընթացքում: |
Չի ընդունվել:
|
|||
2 | 21.02.2018 05:18:21 | Առաջարկում եմ նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<25 տարին լրացած և բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող գործունակ ֆիզիկական անձը>>: Այլապես կստացվի, որ երկրաբանը կամ վիրաբույժը նույնպես կարող է դառնալ հաշտարար: Նախագիծը ԻԿԿ-ից հեռացնելու մասով հաշտարարին չափազանց մեծ կախվածության մեջ է դրել ԻԿԿ-ից՝ փաստացի չնախատեսելով կազմակերպությունից հեռացնելու մասին որոշման բողոքարկման կարգ: Առաջարկում եմ նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հինգ օրվա ընթացքում ուղարկվում է այդ անդամին և արդարադատության նախարարություն: Հաշտարարը, որի վերաբերյալ ԻԿԿ-ից հեռացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրում այն բողոքարկելու դատարան>>: |
Ընդունվել է մասնակի:
|