base.notification_banner.text

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 21.02.2018 00:20:26 Առաջարկում եմ ավելացնել համապատասխան դրույթներ, որով հաշտարարը կարող է վավերացնել կողմերի միջև կնքված հաշտությունը և այդ կերպ վավերացված հաշտությունը պարտադիր է կողմերի համար, ենթակա չէ փոփոխության առանց հաշտարարի կրկնակի վավերացման: ինչպես նաև այն հիմք է հանդիսանում հետագայում դատավարության ընթացքում: Չի ընդունվել:
2 21.02.2018 05:18:21 Առաջարկում եմ նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<25 տարին լրացած և բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող գործունակ ֆիզիկական անձը>>: Այլապես կստացվի, որ երկրաբանը կամ վիրաբույժը նույնպես կարող է դառնալ հաշտարար: Նախագիծը ԻԿԿ-ից հեռացնելու մասով հաշտարարին չափազանց մեծ կախվածության մեջ է դրել ԻԿԿ-ից՝ փաստացի չնախատեսելով կազմակերպությունից հեռացնելու մասին որոշման բողոքարկման կարգ: Առաջարկում եմ նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հինգ օրվա ընթացքում ուղարկվում է այդ անդամին և արդարադատության նախարարություն: Հաշտարարը, որի վերաբերյալ ԻԿԿ-ից հեռացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրում այն բողոքարկելու դատարան>>: Ընդունվել է մասնակի:
home.european_union.image_alt
home.european_union.text