16.06.2018
Փորձեմ առաջարկներիս անդրադառնալ ավելի մանրակրկիտ։ 1․ Ձեր հիմնավորման մեջ նշում եք․ "Չի ընդունվում, քանի որ սահմանման մեջ գրված է «…տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր…», և բնականաբար նման պայմանները չեն կարող հանգեցնել դրական ջրային հաշվեկշռի:" Հիմա մեջբերում եմ ձեր առաջարկած հոդվածն արդեն ամբողջությամբ, որպեսզի ավելի հասկանալի լինեմ՝ "տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը"։ Դուք նշել եք "տեղումների երկարատև բացակայությամբ, օդի բարձր ջերմաստիճան և խոնավության նվազեցում" այնուհետև շարունակել դրանց հետ համատեղ օդերևութաբանական գործոններ։ Այս մտքից հասկացվում է տեղումների երկարատև բացակայություն, օդի բարձր ջերմաստիճան և խոնավության նվազեցում և օրինակ իրենց հետ համատեղ ներզանգվածային հորդառատ անձրև, որը երկարատև տեղումների բացակայության ֆոնին կարող է լինել մեկ անգամ և հորդառատ (ակնառու օրինակ, 2016թ Արթիկի ջրհեղեղը)։