project.favorite.title
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
6 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 22.06.2018 19:53:32 | Ոնց կարելի է բացառել միջազգային պայմանագրերին միանալու կամ վավերացնելու մասին հանրային քննարկումները, եթե ըստ մեր օրենքների այդ միջազգային վավերացված պայմանագրերը գերակա են մեր օրենքներից։ Հանրությունը պետք է իրազեկվի և իրավունք ունենա կարծիք հայտնելու ցանկացած օրենքի և պայմանագրի մասին և կառավարությունն ու ԱԺ-ն պարտավոր են հաշվի առնել հանրության կարծիքը։ |
Չի ընդունվել:
|
|||
2 | 26.06.2018 11:05:52 | Հավելված 1-ի 2-րդ մասից հանել «բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի» բառերը։ |
Չի ընդունվել:
|
|||
3 | 26.06.2018 11:05:52 | Հավելված 1-ի 5-րդ մասի «հրապարակայնության» բառից հետո լրացնել «ներկայացուցչականության» բառով։ |
Չի ընդունվել:
|
|||
4 | 26.06.2018 11:05:52 | Հավելված 1-ի 21-րդ մասի «իրականացման վայրի» բառերից հետո լրացնել «վայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության» բառերով։ |
Չի ընդունվել:
|
|||
5 | 26.06.2018 11:05:52 | Հավելված 1-ի 21-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ․ «Հանրային քննարկում իրականացնող մարմնի հրապարակած հայտարարությունը պետք է խրախուսի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացուցիչ կազմակերպությունների մասնակցությունը»։ |
Չի ընդունվել:
|
|||
6 | 26.06.2018 11:05:52 | Հավելված 1-ը 24-րդ մասից հետո լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ․ «25․ Հանրային քննարկումները սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով իրականացվելու դեպքում հանրային քննարկում իրականացնող մարմինը պետք է ապահովի հանրային քննարկման, այդ թվում՝ իրականացման վայրի, տպագիր նյութերի, ընթացակարգերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հանրային քննարկմանը մասնակցել ցանկացող հաշմանդամություն ունեցող անձը իրեն հարմար միջոցով և հայտարարության հրապարակումից հետո ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է հանրային քննարկում իրականացնող մարմնին խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության մասին։ Խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության մասին տեղեկացվելուց հետո հանրային քննարկում իրականացնող մարմինը պետք է սկսի ինտերակտիվ երկխոսություն՝ համատեղ գտնելու լուծումներ, որոնք կապահովեն անձի լիարժեք մասնակցությունը հանրային քննարկմանը։ Եթե հանրային քննարկում իրականացնող մարմնի և խելամիտ հարմարեցումների պահանջ ներկայացրած հաշմանդամություն ունեցող անձի միջև ձեռք է բերվում համաձայնություն, ապա գործընթացն ավարտվում է։ Համաձայնության բացակայության դեպքում հանրային քննարկում իրականացնող մարմինը պետք է ապացուցի մերժման օբյեկտիվ հիմնավորվածությունը՝ խտրականության հիմքով պատասխանատվություն կրելուց խուսափելու համար։ Հանրային քննարկում իրականացնող մարմինը մերժման օբյեկտիվ հիմնավորվածությունը ապացուցելու գործընթացում պետք է գնահատի օգտագործվող միջոցների (ժամանակ, արժեք, տևողություն և ազդեցություն) և նպատակի միջև։ Հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է մերժել խելամիտ հարմարեցումների տրամադրումը չառաջացնելով հաշմանդամության հիմքով խտրականություն՝ ապացուցելով, որ պահանջն իրագործելի չէ (իրավական և գործնական տեսանկյուններից), համապատասխան չէ (անհրաժեշտ կամ նպատակահարմար չէ) և (կամ) անհամաչափ է կամ առաջացնում է անհարկի բեռ»։ Դրույթի ներառումը կապահովի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1) 6-րդ պարբերության 1-ին մասի իրականացումը։ Բացի այդ՝ առաջարկը հիմնված է Կոմիտեի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 4․3 և 33․3 հոդվածների ընդհանուր մեկնաբանության վրա (պարբ․ 75, կետ ա, բ, ե, զ)։ Տվյալ դրույթի ամրագրումը հիմնված է նաև առաջիկայում ընդունվելիք օրենքների (Իրավահավասարության ապահովման մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագծեր) դրույթների հիման վրա։ Խելամիտ հարմարեցումների ամրագրումը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի քաղաքական և հասարակական կյանքին մասնակցության իրավունքների իրականացմանը։ Միջազգային փորձի համաձայն՝ խելամիտ հարմարեցումների մեծ մասը չի պահանջում հավելյալ ֆինանսական միջոցներ։ Խելամիտ հարմարեցումների օրինակներ են՝ տեսողության խնդիրներ ունեցող անձի կողմից խոշոր տառաչափով կամ այլ հակադիր գույներով տպագիր նյութերը, կամավոր-օգնականների տրամադրումը, որն անձին կօգնի տեղաշարժվել տարածքում, Սկայպի կամ այլ համանման ծրագրի միջոցով մասնակցության կազմակերպումը, նախագծերի պարզեցված տարբերակների ստեղծումը, հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների հրավիրումը, լսողության խնդիրներ ունեցող անձի՝ իր ցանկությամբ իրեն հարմար տեղում նստելը (օրինակ՝ առաջին շարքում, որը հիմնականում նախատեսված է հրավիրված անձանց համար, սակայն կարող է հարմար լինել շուրթերից տեքստը կարդալու կամ դինամիկներին մոտ նստելու համար), նախապես հնարավորինս մոտ ավտոկայանատեղի ամրագրելը և այլն։ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
7 | 03.07.2018 07:22:08 | 1․ «Հանրային քննարկում» եզրույթը սահմանված է Օրենքի 2-րդ հոդվածով, ըստ որի «հանրային քննարկում»-ը իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց է: Հանրային ընկալման մեջ որևէ գործընթացի մասնակցայնությունը ենթադրում է ոլորտային մասնագիտացված համայնքի կամ շահագրգիռ անձանց ու խմբերի հետ հանդիպումների, բաց լսումների ու քննարկումների կազմակերպում։ Սակայն նախագծի կարգավորումները բխում են բոլորովին այլ տրամաբանությունից, ըստ որի հանրային քննարկումը կարող է կազմակերպվել բացառապես առցանց եղանակով։ Նախագծի 10-րդ կետի համաձայն՝ հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկում իրականացնող մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը և իր հայեցողությամբ այլ նյութեր։ Իսկ նախագծի 20-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային քննարկումներ կարող են իրականացվել տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով հանրային քննարկում իրականացնող մարմնի նախաձեռնությամբ։ Սա նշանակում է, որ իրավական ակտի նախագիծը մշակով կամ ընդունող մարմինը որևէ պարտավորություն չունի կազմակերպելու հանրային բաց քննարկումներ, ինչի արդյունքում ստացվում է, որ իրավական ակտի նախագիծը միայն կայքերում հրապարակելը բավարար պայման է հանրային քննարկում անցկացնելու օրենսդրական պահանջի կատարումն ապահովելու համար։ Միաժամանակ, անհրաժեշտ է եզրույթի առումով տարբերակել առցանց հանրային քննարկումը ֆիզիկական շփումների (հանրային բաց քննարկումներ) միջոցով իրականացվող քննարկումներից։ Առաջարկույթուն - սահմանել հանրային քնարկման ենթակա նախագծերի բաց քննարկումների անցկացման պարտադիր պահանջ՝ չսահմանափակվելով միայն նախագծի առցանց հրապարակմամբ․ |
Չի ընդունվել:
|
|||
8 | 03.07.2018 07:22:08 | 2․ Նախծագծի 20-րդ և 21-րդ կետերում առկա է տրամաբանական հակասություն․ եթե հանրային քննարկում իրականացնող մարմինը 20-րդ կետի համաձայն նախաձեռնել է անցկացնել բաց հանրային քննարկում, ապա դրա անցկացման վայրի, ժամի և ժամկետների մասին պետք է հրապարակի հայտարարություն իր պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում, միչնչդեռ 21-րդ կետը «կարող է հրապարակել հայտարարություն» ձևակերպմամբ այն դարձրել է հացողական լիազորություն։ Առաջարկություն - սահմանել բաց հանրային քննարկում անցկացնելու դեպքում դրա վերաբերյալ հայտարարություն հրապարակելու պարտադիրր պահանջ․ |
Ընդունվել է:
|
|||
9 | 03.07.2018 07:22:08 | 3․ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հանրային քննարկումների անցկացման արդյունքները և դրանց հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը նույնպես հրապարակվում են: Սակայն կառավարության որոշման նախագծով որևէ անդրադարձ չկա այն հարցին, թե հանրային քննարկման դրված նախագծերի վերաբերյալ առաջարկություններն ինչ ընթացք են ստանում կամ ինչպես են դրանք ազդում նախագծի հետագա ընթացքի վրա։ Մասնավորապես, եթե ընդհանրական բացասական կարծիք ստացվել նախագծի վերաբերյալ, ապա արդյունքում նախագիծը պետք է արմատապես վերանայվի կամ շրջանառությունից հանվի։ Ինչպես նաև առաջարկությունները չընդունվելու դեպքում պետք է հստակ հիմնավորվեն և արտացոլվեն ամփոփաթերթում։ Առաջարկություն - սահմանել հանրայի քնննարկման արդյուքնում ստացված առաջարկությունները հաշվի առնելու, իսկ մերժելու դեպքում՝ հիմնավորելու պարտադիր պահանջ |
Ընդունվել է մասնակի:
|
|||
10 | 03.07.2018 07:22:08 | 4․ Անհրաժեշտ է դիտարկել և Օրենքով ամրագրել իրավական ակտերի նախագծերի, հատկապես հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի դեպքում, մշակման առավել վաղ փուլում ներառականության և շահագրգիռ հանրության ընդգրկման հնարավորությունը՝ հանրության կարծիքը և տրամադրությունները նախապես բացահայտելու համար։ Այլապես, հաճախ ստացվում է, որ հանրային քննարկման է դրվում մի նախագիծ, որը բոլորովին չի արտահայտում հանրության ակնկալիքները և տրամաբանորեն հակառակ լուծումներն է առաջարկում, մինչդեռ վաղ փուլում կարելի էր բացահայտել լուծման նախընտրելի ուղիները։ Առաջարկություն - ամրագրել նախագծերի մշակման վաղ փուլերում հանրության մասնակցության մեխանիզմը |
Ընդունվել է մասնակի:
|
|||
11 | 03.07.2018 07:22:08 | 5․ Անհրաժեշտ է դիտարկել և Օրենքով ամրագրել իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման առավել երկար ժամկետները՝ հաշվի առնելով նախագծի կարևորությունը, նշանակությունը և ծավալները։ Առաջարկություն - սահմանել հանրային քննարկման առավել ողջամիտ ժամկտներ՝ ելնելով իրավական ակտի նշանակությունից և/կամ ծավալներից։ |
Չի ընդունվել:
|
|||
12 | 06.07.2018 07:03:00 | Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կարող են հանրային քննարկման ներկայացվել միայն համապատասխան գերատեսչական մարմնի որոշմամբ: Ինչպես ցույց է տվել հայաստանյան իրավակիրառ պրակտիկան՝ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, իրենց կարևորությամբ չեն զիջում իրավական ակտերին: Ուստի առաջարկում ենք, որ պետական մարմինները պետք է ունենան ոչ թե հայեցողական լիազորություն, այլ օրենսդրական պարտավորություն՝ ենթաօրենսդրական ակտերը ներկայացնելու պարտադիր հանրային քննարկման: |
Չի ընդունվել:
|
|||
13 | 06.07.2018 07:03:39 | Հարկ է նշել, որ Կարգը առաջարկությունները մերժելու դեպքում չի նախատեսում նորմ, որը կպարտավորեցնի համապատասխան մարմնին ներկայացնելու մերժումը հիմնավորող փաստարկներ։ Եվ այս պարագայում չի բացառվում, որ փաստարկված առաջարկությունները կմերժվեն առանց իրավական հիմնավորվածության։ Ուստի առաջարկում ենք քննարկվող Կարգով նախատեսել դրույթ, ըստ որի՝ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները մերժվելու դեպքում՝ նախագծի հեղինակները պետք է ներկայացնեն մերժման հիմնավորումները։ |
Չի ընդունվել:
|
|||
14 | 06.07.2018 07:03:39 | Սույն կարգի մեջ բացակայում է հանրային քննարկումներ իրականացնելու օրինակելի ձևաչափը: Օրինակ՝ նախարարը կարող է նախարարին կից գործող հասարակական խորհրդի հետ քննարկում իրականացնել և այնուհետև ներկայացնել, որ իրականացվել է հանրային քննարկում։ Այս դեպքում, այն անձիք և հասարակական կազմակերպությունները, ովքեր չեն հանդիսանում հասարակական խորհրդի անդամ, սակայն ունեն մեծ հետաքրքրություն և մասնագիտական փորձառություն իրավական ակտի նախագծով կարգավորվող հարցերում, հնարավորություն չեն ունենա մասնակցել հանրային քննարկումներին։ Ուստի առաջարկում ենք սահմանել օրինակելի ձևաչափ՝ հանրային քննարկում կազմակերպելու և իրականացնելու համար: |
Չի ընդունվել:
|
|||
15 | 06.07.2018 07:04:26 | Մտահոգիչ է այն հանգամանքը, որ Միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագծերը ենթական չեն հանրային քննարկման: Նմանատիպ պայմանագրերը պարտավորություն են առաջացնում, ոչ միայն պետության այլ նաև քաղաքացիների համար: Ուստի հանրությունը պետք է ակտիվ կերպով ներգրավված լինի այս գործընթացին: Ուստի առաջարկում ենք հանրային քննարկման ներկայացնել նաև միջազգային պայմանագրերի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծերը։ |
Ընդունվել ի գիտություն:
|
|||
16 | 06.07.2018 07:04:26 | Կարգի մեջ սահմանված 15 օրյա ժամկետի սկզբունքը նույնպես խիստ անորոշ է: Ե՞րբ է այն սկսվում․ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվելուց հետո՞, թե՞ առաջ: Հետևաբար կարծում ենք, որ հստակ կարգավորումներ են անհրաժեշտ 15 օրյա ժամկետի սկիզբը և ավարտը սահմանելու համար: Բացի այդ, պարզ չէ, թե ինչո՞ւ է սահմանվում 15 օրյա առավելագույն ժամկետ բոլոր իրավական ակտերի դեպքում։ Առաջարկում ենք, բացառել հանրային քննարկումների առավելագույն ժամկետի սահմանումը՝ հնարավորություն տալով իրենց կարևորությամբ և ծավալով ընդգրկուն իրավական ակտերը հանրային քննարկման ներկայացնել ավելի երկար՝ ողջամիտ ժամկետներում։ |
Չի ընդունվել:
|
|||
17 | 06.07.2018 07:04:26 | Սույն կարգը քննարկումները պարտադիր է դարձնում միայն e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, առանց աշխատանքային հանդիպումների մասին վկայակոչելու: Հայտնի չէ, թե արդյոք լիազոր մարմինը հայեցողություն ունի՞ նշանակելու աշխատանքային հանդիպումներ շահագրգիռ ֆիզիկական անձանց և հասարակական կազմակերպությունների հետ, թե՞ ոչ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի պրակտիկան ցույց է տվել, որ աշխատանքային հանդիպումները մեծացնում են առաջարկությունների ընդունման հավանականությունը, քանի որ առաջարկություններ ներկայացնողը հնարավորություն է ունենում փաստացի ներկայացնել իր մտահոգությունները և առաջարկությունները, ինչպես նաև քննարկումներ ծավալել դրանց շուրջ։ Վերջինս շատ հաճախ հանգեցնում է նաև օրենսդրական բարեփոխումներ սկսելու գործընթացին։ Առաջարկում ենք, հանրային քննարկումների անցկացման այլ ձևաչափեր նույնպես նախատեսել։ |
Չի ընդունվել:
|
|||
18 | 06.07.2018 07:04:26 | Կարգի մեջ կարգավորված չէ նաև այն հարցը, որ եթե նորմատիվ իրավական ակտը հանրային քննարկում չի անցնում, կարող է արդյո՞ք հիշյալ ակտի նախագիծը հետ կանչվել Կառավարությունից կամ Ազգային ժողովից, թե՞ ոչ: Սա հնարավորություն է տալիս մշակող մարմնին հրատապ կերպով մշակել իրավական ակտերի նախագծեր և առանց հանրային քննարկումների կազմակերպման ընդունել դրանք։ Օրինակ՝ հիշյալ իրավական ակտերի նախագծում կարող են նշում անել այն մասին, որ տվյալ իրավական ակտը հրատապ ընդունման անհրաժեշտություն ունի, այդ կերպ խուսափելով հանրային քննարկումներից: Հետևաբար առաջարկում ենք Կարգը դրույթներ սահմանի այն մասին, որ հանրային քննարկումներ չանցած նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ներկայացվել Ազգային ժողովին կամ Կառավարությանը: |
Չի Ըընդունվել:
|
|||
19 | 06.07.2018 14:58:05 | 1. Ըստ նախագծի 16-րդ կետի՝ առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից հաստատվում են ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, միասնական կայքում երևալու նպատակով՝ բացառությամբ գրավոր ներկայացված առաջարկությունների, որոնք հանրային քննարկում իրականացնող մարմնի համապատասխան աշխատողի կողմից պետք է լրացվեն միասնական կայքի ադմինիստրատիվ մասի համապատասխան բաժնում՝ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պարզ չէ, թե ինչ նկատի ունի հեղինակը «գրավոր ներկայացված առաջարկություններ» ասելով՝ արդյո՞ք դրանք թղթային տարբերակներն են, թե՞ այլ: Անհրաժեշտ է հստակեցնել այս դրույթը: |
Ընդունվել է:
|
|||
20 | 06.07.2018 14:58:05 | 2. Նախագծի 24-րդ կետով սահմանվում է, որ հանրային քննարկումները, ըստ անհրաժեշտության, կարող են կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կամ համայնքներում: Անհրաժեշտ է ավելի ստույգ ձևակերպել պարտադիր մարզերում քննարկման ենթակա նախագծերի կատեգորիաները: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ապահովել մարզերի ներգրավվածությունը հանրային քննարկումներին՝ չվերածելով դրանք բացառության: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
21 | 06.07.2018 14:58:05 | 3. Ըստ նախագծի 25-րդ կետի՝ հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ: Փաստորեն բավականին լայն հայեցողություն է տրվում լրամշակումների ներառման առումով, որը կարող է անարդյունավետ թողնել հանրային քննարկումները: Նախագծից պետք է հանվեն «կարող է»-ները, որպեսզի նախագիծը մշակող կամ ընդունող մարմինները ոչ թե հայեցողություն դրսևորեն, այլ պարտավորվեն իրականացնել արդյունավետ հանրային քննարկումներ, իսկ դրանց արդյունքում ստացված առաջարկությունները ներառեն կամ մերժելու դեպքում՝ պարտավորվեն հիմնավորել: |
Ընդունվել է:
|
|||
22 | 06.07.2018 14:58:05 | 4. Ըստ նախագծի 28-րդ կետի՝ տեղեկանքը և առաջարկությունների ամփոփաթերթը հրապարակվում է Կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ Կառավարության նիստի օրակարգի բաժնում: Անհրաժեշտ է, որ տվյալ կարգով սահմանվի նաև, թե ինչ ռեժիմով հանրային քննարկումներ պետք է նախատեսվեն այն նախագծերի համար, որոնք արտահերթ կառավարության նիստերին են ներկայացվում կամ հրատապ ընդունման կարիք ունեն: Կարգը պետք է նաև իրավական հետևանքներ նախատեսի այն դեպքում, եթե իրավական ակտի նախագիծն ընդհանրապես ոչ մի հանրային քննարկում չի անցել: |
Ընդունվել է մասնակի:
|