base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2018 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ մտել 2018 թվականի ապրիլի 7-ին:  Օրենքի 2-րդ գլուխը կարգավորում է նախագծերի հանրային քննարկման իրականացման իրավահարաբերությունները, միաժամանակ, Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է՝ հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: Հանրային քննարկման ընթացակարգը կարգավորող Կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշումը ընդունված է ի կատարում «Իրավական ակտերի մասին» օրենքի, որն ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 7-ին: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխություններին համահունչ մշակել և ընդունել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման իրավահարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում է՝

  1. հանրային քննարկման ենթակա իրավական ակտի նախագծերը,
  2. նախագծի հանրային քննարկում իրականացնող իրավասու մարմինները,
  3. հանրային քննարկումների տեսակները և ժամկետները,
  4. հանրային քննարկումների իրականացման ընթացակարգերը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի հանրային քննարկման իրականացման ընթացակարգը՝ օրենսդրական փոփոխություններին համապատասխան:

  • project.old_project_time.text

    22.06.2018 - 07.07.2018

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 11020

project.print.title

project.sentences.title

06.07.2018

1. Ըստ նախագծի 16-րդ կետի՝ առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից հաստատվում են ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, միասնական կայքում երևալու նպատակով՝ բացառությամբ գրավոր ներկայացված առաջարկությունների, որոնք հանրային քննարկում իրականացնող մարմնի համապատասխան աշխատողի կողմից պետք է լրացվեն միասնական կայքի ադմինիստրատիվ մասի համապատասխան բաժնում՝ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պարզ չէ, թե ինչ նկատի ունի հեղինակը «գրավոր ներկայացված առաջարկություններ» ասելով՝ արդյո՞ք դրանք թղթային տարբերակներն են, թե՞ այլ: Անհրաժեշտ է հստակեցնել այս դրույթը:

06.07.2018

2. Նախագծի 24-րդ կետով սահմանվում է, որ հանրային քննարկումները, ըստ անհրաժեշտության, կարող են կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կամ համայնքներում: Անհրաժեշտ է ավելի ստույգ ձևակերպել պարտադիր մարզերում քննարկման ենթակա նախագծերի կատեգորիաները: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ապահովել մարզերի ներգրավվածությունը հանրային քննարկումներին՝ չվերածելով դրանք բացառության:

06.07.2018

3. Ըստ նախագծի 25-րդ կետի՝ հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ: Փաստորեն բավականին լայն հայեցողություն է տրվում լրամշակումների ներառման առումով, որը կարող է անարդյունավետ թողնել հանրային քննարկումները: Նախագծից պետք է հանվեն «կարող է»-ները, որպեսզի նախագիծը մշակող կամ ընդունող մարմինները ոչ թե հայեցողություն դրսևորեն, այլ պարտավորվեն իրականացնել արդյունավետ հանրային քննարկումներ, իսկ դրանց արդյունքում ստացված առաջարկությունները ներառեն կամ մերժելու դեպքում՝ պարտավորվեն հիմնավորել:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text