base.notification_banner.text
project.favorite.title

не принято

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ

Ներկայացվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:

Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության  ուղենշային ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022 թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար:Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը:

  • project.old_project_time.text

    19.12.2018 - 31.01.2019

  • project.type.title

    Программа

  • project.area.title

    Борьба с коррупцией

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 22621

project.print.title

project.sentences.title

31.01.2019

Առաջարկում ենք Ռազմավարության նախագծում ներկայացնել նաև նախորդ Ռազմավարության գործողության ընթացքում իրավապահ (այն մարմինները, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու են իրականացնել կոռուպցիոն բնույթի գործերի քննություն) և հակակոռուպցիոն կանխարգելիչ գործունեություն իրականացնող մարմինների (Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով, ՀՀ վարչապետին կից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ) գործունեության արդյունավետության, արդյունքների և ազդեցության գնահատումը:

31.01.2019

Իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության համակարգի բարելավում Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգով, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ պայմանավորված ներկայումս մշակվում է նոր կարգ: Առաջարկում ենք i. Նոր մշակվող կարգում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում ներդնել հակակոռուպցիոն բնագավառիկարգավորման ազդեցության գնահատման առավել ճկուն, արդիականացված համակարգ և մեթոդաբանություն՝ հիմքում ունենալով պետության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման առաջնահերթությունները և վերջին տարիների օրենսդրական բարեփոխումներրի արդյունքները: ii. Ներդնել հակակոռուպցիոն փորձագետների ակրեդիտացման համակարգ, ինչպիսին գործում է, օրինակ, Ռուսաստանում։ iii. Վերապատրաստել հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնող պաշտոնատար անձանց։

31.01.2019

Կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի ստեղծում Միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ավելի ու ավելի տարածում է գտնում կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանների ստեղծումը։ Ներկայումս շուրջ 20 երկրներում կան հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ, օրինակ՝ Ինդոնեզիա, Քենիա, Ֆիլիպիններ, Սլովակիա, Ուգանդա և այլն։ Հակակոռուպցիոն դատարան ասելով մենք հասկանում ենք դատարան, դատավոր կամ դատարանի մասնագիտացված կազմ, որը մասնագիտացված է կոռուպցիոն գործեր քննելում։ Նման դատարանի ստեղծումը տրամաբանական շարունակությունն է մասնագիտացված հակակոռուպցիոն իրավապահ համակարգի, որը մենք տեսնում ենք ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ներքո և դատախազությունում մասնագիտացված հակակոռուպցիոն ստորաբաժանման։ Հակառակ պարագայում, որքան էլ որ մասնագիտորեն պատրաստված գործը գնա դատարան, եթե դատավորը չլինի մասնագիտացված հակակոռուպցիոն գործերում, որտեղ առկա են մի շարք առանձնահատկություններ, օրինակ՝ ապօրինի հարստացման գործերում ապացուցման բեռի հետ կապված, ապա չի կարող արդար և անաչառ վճիռ կայացնել։ Արդյունքում, պետության կողմից իրականացված ամբողջ հակակոռուպցիոն ջանքերը զուր կանցնեն։ Առաջարկում ենք Ստեղծել կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարան կամ հատուկ մասնագիտացված դատական կազմ։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text