base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-------- 2022 թվականի N .... – 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

 

 

 

                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                     ՎԱՐՉԱՊԵՏ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՄԻՆՉԵՎ  2030  ԹՎԱԿԱՆԸ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»` համաձայն հավելվածի:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող      օրը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը:

 

 

  • project.old_project_time.text

    14.02.2022 - 01.03.2022

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Образование и наука

  • project.ministry.title

    Министерство образования, науки, культуры и спорта

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 17305

project.print.title

project.sentences.title

01.03.2022

Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակ 4-ը՝ առաջարկում ենք մարդու իրավունքների և հակախտրականության հետ մեկտեղ շեշտադրել նաև «բռնությունը մերժող մշակույթի խթանման» վրա հիմնված մոտեցումները և սույն ծրագրից բխող գործողությունների ծրագրում կարևորել ՀՀ կրթական հաստատություններում հակաբուլինգային քաղաքականության ներդրումն ու իրականացումը (էջ 4, 2-րդ պարբերություն)։

01.03.2022

Առաջարկում ենք նաև ամրագրել, որ կրթական միջավայրը կուսակցությունների ազդեցություններից զատ ազատ լինի նաև որևէ քաղաքական վերահսկումից։ Անհրաժեշտ է բացառել քաղաքական նպատակով կրթական ներուժի օգտագործը (էջ 5, 6-րդ տող)։

01.03.2022

Մեգանպատակի սահմանումը կարդալիս հասկանալի չի լինում, թե ինչպես է հնարավոր խոսել գիտակցության յուրացման մասին։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք մեգանպատակի սահմանումը խմբագրել՝ շեշտադրելով նաև քաղաքացու քննադատական/քննական մտածողության զարգացման կարևորությունը․ «Այս առումով Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես առաջին մեգանպատակն է՝ գիտելիքի, մշակույթի, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման, ինչպես նաև գիտակցության զարգացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և քննադատական մտածողությամբ օժտված քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն» (էջ 5, Մեգանպատակի սահմանում)։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text