base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով, համաձայն որի կրթության բանագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին 2011-2015 թվականների համար («Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք (ՀՕ-246-Ն)):

Կրթության զարգացման հաջորդ պետական ծրագիրը մշակվել և ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման:

Ներկայում հետպատերազմյան իրադրությունը և Քովիդ-19 համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը, և դրանք զարգացման պետական ռազմավարական փաստաթղթով ամրագրելը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «6.10 Պետական ծախսեր» բաժնի 3-րդ պարբերությամբ  սահմանված է, որ ծախսերի նպատակայնության բարձրացման առումով անցում է կատարվելու ռազմավարական պլանավորման. վերանայվելու են առկա ռազմավարությունները, վերջիններս և մշակվելիք ռազմավարական բոլոր փաստաթղթերը համակցվելու են ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

 

 1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հիմք ընդունելով առկա մարտահրավերները և կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` Նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:

 

  1. Կարգավորմանառարկան

Նախագծով նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակամղվածություն, որակ, արդյունավետություն և արդյունավորություն:

 

  1. Իրավականակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ըստ սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն, մասնավորապես՝ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը:

 

  1. Կապը Ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը կապված է հետևյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազամավարության» 1-ին՝ «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակ: Վերջինիս հետ Նախագծի փոխկապակցվածությունը պայմանավորված է նրանով, որ մեգանպատակով ակնկալվող՝ գիտելիքի, մշակույթի, գիտակցության ու հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման համար անհրաժեշտ է նախևառաջ ունենալ ոլորտի հեռանկարային զարգացման ռազմավարական փաստաթուղթ, որում հստակ կուրվագծվեն գլխավոր նպատակադրումները և բարեփոխումների ուղղությունները:

ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի՝ «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին պարբերություն, որով նախատեսված է, որ ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Իսկ վերջիններիս հետ փոխկապակցվածության համար անհրաժեշտ է ունենալ ոլորտի զարգացման ռազմավարական փաստաթուղթ, որն էլ սույն Նախագիծն է:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Միջոցառումների ծրագիր) «Փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակ» բաժնի 1.1 կետից՝ «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականը ռազմավարության ընդունում»՝ նկատի ունենալով, որ ոլորտային (այս դեպքում՝ կրթության ոլորտի) ռազմավարական փաստաթղթերը պետք է աներկբաորեն փոխկապակցված և ներդաշնակ լինեն հանրային բարեփոխումների ընդհանուր տրամաբանությանը:

Միջոցառումների ծրագրի «Կրթություն» բաժնի 1.1 կետ, որով նախատեսված է սույն Նախագծի ընդունումը՝ որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ամրագրող փաստաթուղթ:

 

 

 

 

  • project.old_project_time.text

    14.02.2022 - 01.03.2022

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Образование и наука

  • project.ministry.title

    Министерство образования, науки, культуры и спорта

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 17296

project.print.title

project.sentences.title

01.03.2022

Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակ 4-ը՝ առաջարկում ենք մարդու իրավունքների և հակախտրականության հետ մեկտեղ շեշտադրել նաև «բռնությունը մերժող մշակույթի խթանման» վրա հիմնված մոտեցումները և սույն ծրագրից բխող գործողությունների ծրագրում կարևորել ՀՀ կրթական հաստատություններում հակաբուլինգային քաղաքականության ներդրումն ու իրականացումը (էջ 4, 2-րդ պարբերություն)։

01.03.2022

Առաջարկում ենք նաև ամրագրել, որ կրթական միջավայրը կուսակցությունների ազդեցություններից զատ ազատ լինի նաև որևէ քաղաքական վերահսկումից։ Անհրաժեշտ է բացառել քաղաքական նպատակով կրթական ներուժի օգտագործը (էջ 5, 6-րդ տող)։

01.03.2022

Մեգանպատակի սահմանումը կարդալիս հասկանալի չի լինում, թե ինչպես է հնարավոր խոսել գիտակցության յուրացման մասին։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք մեգանպատակի սահմանումը խմբագրել՝ շեշտադրելով նաև քաղաքացու քննադատական/քննական մտածողության զարգացման կարևորությունը․ «Այս առումով Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես առաջին մեգանպատակն է՝ գիտելիքի, մշակույթի, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման, ինչպես նաև գիտակցության զարգացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և քննադատական մտածողությամբ օժտված քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն» (էջ 5, Մեգանպատակի սահմանում)։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text