project.favorite.title
Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ
-
5 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 25.03.2022 15:03:42 | 32-րդ կետում՝ չճշտված, ոչ թե տեղեկատվության տրամադրումը, այլ՝ տեղեկությունների տրամադրումը, կամ պարզապես տեղեկատվությունը, 35-րդ կետում՝ պաշտոնեական, 37-րդ կետում՝ միջոցներն, 38-րդ կետում՝ վերջակետը երկու անգամ է դրված, 39-րդ կետում՝ չխոչընդոտել, հանրային այլ ծառայողների, 41-րդ կետում՝ ավելացնել բացառություններ, որոնց մեջ կներառվի օրինակ ինքնապաշտպանությունը, 53-րդ կետում՝ երևի ավելի ճիշտ կլիներ՝ (․․․) որոնց իրականացման ընթացքում հաճախակի կհայտնվեն շահերի բախման իրավիճակներում, 54-րդ կետում՝ պաշտոնեական, 55-րդ կետում՝ Հանրային ծառայողը պարտավոր է մասնավոր հատվածում հետագա աշխատանքի անցնելու առաջարկ ընդունելու դեպքում իր վերադասին կամ անմիջական ղեկավարին պաշտոնական հաղորդակցման միջոցներով անմիջապես գրավոր իրազեկել, 57-րդ կետի վերջին նախադասությունում՝ պարզ չէ սոցիալապես ընդունելի սահմաններում-ը, 60-րդ կետում՝ ստացվում է, որ ընդհանրապես այդպիսի նվեր ստանալու իրավունք չունի, 63-րդ կետում՝ ի թիվս այլնի, 64-րդ կետում՝ հանրային այլ ծառայողների, 68-րդ կետում՝ տեղեկատվության փոխարեն տեղեկությունեերը, 69-րդ կետում՝ Հանրային ծառայողը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելու համար ոչ անհրաժեշտ՝ գաղտնի պաշտոնական տվյալներին, տեղեկություններին, գաղտնաբառերին, հատուկ ռեժիմով պահպանվող տարածքներին, հասանելիություն ստանալու նպատակով քայլեր չկատարել, ինչպես նաև առանց թույլտվության չպատճենահանել կամ չձայնագրել, չլուսանկարել և տեսագրել այդ տեղեկությունները: 71-րդ կետում՝ (...) դրա հետ կապված հարցադրումները կատարել առանց ուղղակիորեն հղում կատարելու եզրակացությանը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ 78-րդ կետում՝ առաջարկում եմ ավելացնել, որ նման տեղեկություններ ունենալու դեպքում որևէ կերպ չբացահայտել հաղորդում տված անձի ինքնությունը, 91-րդ կետում՝ համար-ի փոխարեն դեպքում, 96-րդ կետում ավել սիմվոլներ կան, 97-րդ կետում՝ հանրային մյուս ծառայողների, 101-րդ կետում՝ նույնը, 107-րդ կետում՝ խախտման համար, |
Ընդունվել է մասամբ
|
|||
2 | 30.03.2022 06:51:38 | Կանոնների նախագծի 5-րդ կետը սահմանում է, որ Տիպային կանոնները հիմք են համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման՝ ելնելով ծառայության յուրաքանչյուր առանձին տեսակի ծառայողական առանձնահատկություններից։ Սակայն հենց տիպային կանոններում այդ առանձնահատկությունները հաշվի առնված չեն։ Փորձը ցույց է տալիս, որ համապատասխան մարմիններն իրենց կանոնները մշակելուց սովորաբար ամբողջապես օգտագործում են տիպային կանոնները։ Այդ պատճառով, առաջարկում ենք, որպեսզի որոշակի տարբերակումներ մտցվեն, թե կանոնների կետերը ո՞ր կատեգորիայի հանրային ծառայողներին են վերաբերում։ Մյուս կողմից, տիպային կանոնների 6-րդ կետը հակասում է 5-րդ կետին, և սահմանում է, որ դրանցով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից։ Այնինչ, հանրային ծառայողներ են ինչպես պետական ծառայողները, այնպես էլ համայնքային ծառայողները և հանրային այլ պաշտոններ զբաղեցնողները, սակայն կանոնների դրույթների մեծ մասը հաշվի չի առնում հանրային ծառայողների լայն շրջանակը։ Առաջարկում ենք 6-րդ կետը հանել ընդհանրապես։ |
Չի ընդունվել
|
|||
3 | 30.03.2022 06:51:38 | 11 կետի 1-ին մասով «Նվեր» հասկացության սահմանումն արդեն տրված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Չնայած համարում ենք այն բարդ, այնպիսին, որ կարող է տեղիք տալ տարաբնույթ մեկնաբանությունների, այնուամենայնիվ անիմաստ ենք համարում Օրենքի հոդվածը տեղափոխել կանոնների մեջ։ Առաջարկում ենք նվերի սահմանումը հանել, իսկ նվեր ստանալը կարգավորել «Նվերների ընդունման արգելք» բաժնով։ |
Ընդունվել է մասամբ
|
|||
4 | 30.03.2022 06:51:38 | 11-րդ կետի 5-րդ մասը մի կողմից սահմանում է, որ հանրային շահը դա սահմանադրական արժեք է, իսկ մյուս կողմից այն գերադասվում է սահմանադրությամբ տրված հիմնական իրավունքներին։ Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների իրականացման հնարավորություններն են հենց հանդիսանում հանրային շահ, և չի կարող հանրային շահի պաշտպանության պատրվակով սահմանափակվել սահմանադրությամբ տրված հիմնարար իրավունքները։ Առաջարկում ենք սահմանումը վերաձևակերպել։ |
Չի ընդունվել
|
|||
5 | 30.03.2022 06:51:38 | 11-րդ կետի 6-րդ մասը նույնպես առաջարկվում է հանել, քանի որ հանրային ծառայության պաշտոնը սահմանված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ |
Ընդունվել է
|
|||
6 | 30.03.2022 06:51:38 | 14-րդ կետով սահմանված «ՀՀ պետական խորհրդանիշներից և պետական մարմինների կանոնադրությամբ հաստատված տարբերանշաններից բացի որևէ այլ խորհրդանշի մեծարումը» սուբյեկտիվ ընկալման տեղիք կարող է տալ։ Առաջարկում ենք հստակեցնել, թե որ գործողությունն է համարվում մեծարում, և որ վայրում չի կարելի մեծարել։ Օրինակ, հանրային ծառայողի աշխատասենյակում իր ընտանիքի լուսանկարներ տեղադրելը արդյո՞ք մեծարում է, թե ոչ։ Կամ հանրային ծառայողը իր հագուստի կամ մաշկի վրա կրում է որևէ միավորման կամ սպորտային, արհմիութենական, կրոնական կամ այլ համայնքի տարբերանշան, արդյո՞ք սա մեծարում է, թե ոչ։ |
Ընդունվել է
|
|||
7 | 30.03.2022 06:51:38 | 16-րդ կետում օգտագործված «ոչ հարիր», «վարկաբեկող», «հանրության վստահությունը նվազեցնող», «հանրային ծառայողի անկախության նկատմամբ կասկած հարուցող» եզրույթները սուբյեկտիվ ընկալման տեղիք կարող են տալ։ Հետևաբար նման եզարույթներ օգտագործելուց հարկավոր է դրանք հստակեցնել։ |
Չի ընդունվել
|
|||
8 | 30.03.2022 06:51:38 | 28-րդ կետում նշված «բարեվարքության հարցերով կազմակերպիչ» եզրույթը սահմանված չէ ոչ օրենքով, ոչ էլ կանոններով։ |
Չի ընդունվել
|
|||
9 | 30.03.2022 06:51:38 | 29-րդ կետում «զուսպ» բառը առաջարկվում է հանել, քանի որ այն հստակ հասկացություն չէ և սուբյեկտիվ ընկալման տեղիք կտա։ |
Չի ընդունվել
|
|||
10 | 30.03.2022 06:51:38 | 36-րդ կետում առաջարկում ենք «հայտնել իր ինքնությունը» բառերը փոխարինել «պարտավոր է ներկայանալ՝ հայտնելով անուն-ազգանունը, պաշտոնը և այն մարմինը որը ներկայացնում է» բառերով։ |
Ընդունվել է
|
|||
11 | 30.03.2022 06:51:38 | 38 և 39 կետերում օգտագործված «նրբանկատ» և «զուսպ» բառերը սուբյեկտիվ ընկալման տեղիք են տալիս։ Առաջարկում ենք նման արտահայտություններ և բառեր չօգտագործել և սահմանափակվել միայն «հարգանք» կամ «հարգել» բառերով։ |
Չի ընդունվել
|
|||
12 | 30.03.2022 06:51:38 | 54-րդ կետում «չանել միջնորդություններ իրեն կամ որևէ այլ անձի պաշտոնի նշանակելու, առաջխաղացման, պաշտոնական կարգավիճակի բարելավման և այլ հարցերով, ինչպես նաև չդրդել որևէ մեկին նման երաշխավորություններ տալ կամ միջնորդություններ անել» մասը հիմնավոր չէ։ Հնարավոր է, որ հանրային ծառայողը հենց ի պաշտոնե պետք է անի միջնորդություն կամ երաշխավորություն տա։ Գուցե նկատի է ունեցվել, որ այդ միջնորդությունները կամ երաշխավորությունները չպետք է լինեն ոչ օբյեկտիվ, սակայն գրվածից այդպես չի հասկացվում։ |
Չի ընդունվել
|
|||
13 | 30.03.2022 06:51:38 | 55-րդ կետը համարում ենք ավելորդ և առաջարկում ենք հանել։ Եթե աշխատանքի անցնելու առաջարկն արդեն ընդունվել է, տրամաբանական է, որ պետք է տեղեկացնի գործատուին իր աշխատանքային պայմանագիրը լուծելու ցանկության մասին։ |
Ընդունվել է
|
|||
14 | 30.03.2022 06:51:38 | «Նվերների ընդունման արգելք» բաժնի որոշ դրույթները խնդրահարույց են, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն արդեն սահմանում է, որ հանրային ծառայողների կողմից որոշ նվերների ստանալու դեպքում, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են այն հանձնել պետությանը կամ համայնքին։ Քանի որ կառավարության կողմից սահմանված կարգի մասին տեղեկությունը բացակայում է, գտնում ենք, որ խնդիրը լուծելու կարիք ունի։ |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
15 | 30.03.2022 06:51:38 | 59-րդ կետը, որոշակի դեպքերում հակասում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին։ Օրինակ՝ ավագանու անդամը հանրային ծառայող է համարվում, սակայն իր ծառայությունը կատարում է հասարակական կարգով՝ առանց վարձատրության։ Միաժամանակ, ավագանու անդամը կարող է լինել աշխատող կամ պետական, կամ ոչ պետական կազմակերպությունում և ստանալ վարձատրություն այդ կազմակերպությունից․ հնարավոր են նաև օրենքին չհակասող այլ հնարավորություններ։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը հստակ կարգավորում է, թե ինչ վարձատրվող աշխատանք կարող են կատարել հանրային ծառայողները։ Այնպես որ, 59-րդ կետն ավելորդ ենք համարում։ |
Չի ընդունվել
|
|||
16 | 30.03.2022 06:51:38 | 60-րդ կետը հստակեցման կարիք ունի, քանի որ դրամական միջոցի և դրամական միջոցի փոխարկվող այլ գործիքի տեսքով նվերները հանրային ծառայողը կարող է ստանալ, օրինակ, ընտանիքի անդամի, ազգականի, ընկերների կողմից, և դրանք որևէ առնչություն չունենան իր պաշտոնեական և մասնագիտական գործունեության հետ։ Պետք է հստակեցվի, որ խոսքը գնում է իր պաշտոնական պարտականությունների հետ կապված նվերների մասին։ Նույնը վերաբերում է 61-րդ կետին։ |
Չի ընդունվել
|
|||
17 | 30.03.2022 06:51:38 | 72-րդ կետում անհրաժեշտ է ավելացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերը։ Մասնավորապես, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուն պարտավոր է պայմաններ տրամադրել արհեստակցական միությանը կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար։ Բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների արդեն ներկայացված օրենսդրական նախագծում նախատեսվում է սահմանել դրույթ, որով աշխատողների ներկայացուցիչներին գործատուն պետք է տրամադրի տարածք և նյութատեխնիկական միջոցներ։ |
Չի ընդունվել
|
|||
18 | 30.03.2022 06:51:38 | 81-րդ կետի դրույթները հարկավոր է հստակեցնել, քանի որ դրանք սուբյեկտիվ ընկալման տեղիք են տալիս և դրանով սահմանափակում են հանրային ծառայողի ազատ խոսքի և ինքնաարտահայտման հիմնարար իրավունքը։ |
Չի ընդունվել
|
|||
19 | 30.03.2022 06:51:38 | 82-րդ կետի վերաբերյալ․ հանրային ծառայողները, ինչպես նաև այլ աշխատողներ իրավունք ունեն իրենց աշխատանքային և սոցիալ-տնտեսական շահերը ներկայացնելու նպատակով միավորվել արհեստակցական միություններում։ Նրանք իրավունք ունեն նաև ընտրվել այդ արհմիությունների ղեկավար մարմիններում։ Որպես արհմիության անդամ՝ իրենց իրավունքները հանրային ծառայողներն իրացնում են տարբեր եղանակներով։ Այն դեպքում, երբ հանրային ծառայության մարմինը խոչընդոտում է այդ իրավունքների իրականացմանը, կամ հանրային ծառայողն ու հանրային ծառայության մարմինը կամ նրանց ղեկավարը համաձայնության չեն գալիս որևէ հարցի շուրջ, հասունանում է կոլեկտիվ աշխատանքային վեճ, որի լուծման ձևերը սահմանված են Աշխատանքային օրենսդրությամբ՝ ընդհուպ մինչև գործադուլ, որը հրապարակային գործողություն է։ Եվ միայն արհմիությունն ու դրա անդամներն են որոշում՝ այդ լուծման ձևերը լինեն հրապարակային, թե ոչ, տեղեկությունները և քննադատությունները հրապարակվեն սոցցանցերում, թե ոչ։ Այնպես որ, այս կետը սահմանափակում է հանրային ծառայողների սահմանադրական իրավունքը՝ ուղղված իրենց աշխատանքային, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանը։ Բացի դրանից, հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը չքննադատելու մասին դրույթը հակասում է սույն կանոնների 29-րդ կետին, որտեղ սահմանված է, որ քննադատական մտահոգություններ արտահայտելիս պետք է լինել հարգալից։ Այնպես որ, առաջարկում ենք 82-րդ կետը հանել։ |
Չի ընդունվել
|