base.notification_banner.text
project.favorite.title

«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
26 31.03.2023 00:36:18 Միավորման պատրվագով թատրոնի լուծարումը բռնություն է արվեստի նկատմամբ։ Արվեստը պետք է լինի տարաբնույթ և բազմազան։ Հանգիստ թողեք թատրոնը
27 31.03.2023 00:54:09 Դեմ եմ Գոյ թատրոնի միավորմանը։
28 31.03.2023 00:58:56 Թատրոնների միավորման ձեր բերած հիմնավորումը անհեթեթ է, այդ տրամաբանությամբ կարելի է իրար հետ միավորել բոլոր թատրոնները, կամ բոլոր թանգարանները, կամ բոլոր համալսարանները, հետո էլ այդ բոլորը միավորել իրար, տեղափոխել Վարդենիս տարածքների համաչափ զարգացման համար, հետո էլ Վարդենիսը հանձնել թշնամուն էսկալացիացիայից խուսափելու համար, հետո էլ դրա մասին թվիթերյան գրառում կատարել, մեղադրելով ՀԱՊԿ-ին հայակական մշակույթի կործանման համար (չեմ զարմանա, եթե ձեր մտքում այս սցենարը ևս կա, բայց հուսով եմ, չեք հասցնի այն իրագործել)։ Իսկ ընդհանրապես, վերջ տվեք ուրիշի ստեղծածը անպատիժ ոչնչացնելու ձեր վարքագիծը, դրա համար ի վերջո պատասխանատվություն է լինելու։ Մի գործեք անպատժելիության սկզբունքով, ոչ մի իշխանություն հավերժ չի, առավել ևս մեր երկրում։
29 31.03.2023 01:21:58 Ստեղծածը չեն քանդում, արվեստի միավորումը սխալ երևույթ է
30 31.03.2023 01:54:11 Քանի որ հիմնավորման մեջ նշել եք «Գոյ» կենտրոնի գործունեության արդյունավետության հետ կապված խնդիրներ, որոնք իբրև չափանիշ ընդունելով՝ թատրոնին վերագրում եք գործունեության թերակատարման հանգամանք, ապա առաջարկում եմ ծավալել մասնագիտական հանրային քննարկում առ այն, թե արդյոք Ձեր կողմից նշված չափանիշներն են հանդիսանում կրիտիկական հանգամանք՝ թատրոնը Սունդուկյանի անվան Մայր թատրոնին միացնելու համար, գուցե կան շատ ավելի ծանրակշիռ չափանիշներ, որոնք կհիմնավորեն թատրոնի պահպանումը։
31 31.03.2023 01:54:59 Քաղաքական հետապնդման դասական օրինակ, հանգիստ թողեք հայրենասեր մարդկանց
32 31.03.2023 02:45:04 Գոյ թատրոնի վերամիավորմանը դեմ եմ
33 31.03.2023 03:27:03 Բավակա՛ն է փակեք արվեստի օջախները, այսպես միաձուլման անվան տակ փակեցիք Բաղրամյան փողոցի վրայի Կամերային թատրոնը, չի՛ կարելի Գոյ թատրոնն էլ արժանացնեք նման ողբալի ճակատագրին։ Միայն հայի ոխերիմ թշնամին կթիրախավորի արվեստի օջախները, տվյալ պարագայում Գոյ թատրոնը։ Դադարեցրեք Ձեր հակահայ գործողություններին։
34 31.03.2023 03:35:22 Նման առաջարկ անողներն ու կողմ քվեարկողները բացարձակ ոչինչ չեն հասկանում ինչ է թատրոնը ( կամ էլ հասկանալով հանդերձ նման հարված են հասցնում մշակույթի օջախներին),միթե՞ չեք ըմբռնում ինչ խաղացանկ ունեն 2 իրարից տարբերվող, բայց 2֊ ն էլ հրաշք՝ Մայր թատրոնը և Գոյ թատրոնը, այդ տրամավանությամբ պետք է միավորվեն օր՝ աչքի բաժանմունքը ծնարանի հետ։
35 31.03.2023 03:38:35 Դեմ եմ այս միավորմանը: Յուրաքանչյուրն ունի իր ուրույն ոճը, տեղը, դերը մեր մշակույթում: Միավորել տարբերը պարզապես անթույլատրելի է:
36 31.03.2023 04:13:34 Գոյ թատրոնին հանգիստ թողեք !
37 31.03.2023 05:04:42 Մի քանդեք ստեղծագործ մշակութային բարձր արժեքները։
38 31.03.2023 07:50:25 Ես դեմ եմ տվյալ նախագծին։ Ստեղծագործ թիմի համար մասնագիտական անկախությունը հիմնարար սկզբունք է, ուստի թատրոնների միավորումը որևէ կերպ չի նպաստելու Գոյ թատրոնի հետահա զարգացմանը և ունենալու ենք հակառակ իրավիճակ՝ նախագծում բերված հիմնավորումենրի տեսանկյունից։
39 31.03.2023 07:59:57 Գոյ թատրոնի կազմալուծմանը դեմ եմ։ ՀՀ բոլոր կայացած մշակութային օջախները պետք է պահպանվեն և զարգացվեն։
40 31.03.2023 12:38:28 Դեմ եմ այս նախագծին
41 31.03.2023 13:15:12 Այն գումարը,որն իբրև թե տրամադրելու է կառավարությունը <միացումից>հետո, թող հիմա տրամադրեն,օգնեն ծաղկի Գոյը,միացնելը շատ սխալ է.<տան մեջ նոր տուն չեն կառուցում> Ազգայինը,մշակույթը,արվեստը... քանդելը դավաճանություն է
42 31.03.2023 16:07:16 Չի կարելի սպանել ձեռագիր ունեցող մշակույթը, իսկ Գոյ թատրոնը այդպիսի մշակույթի կրողն է։
43 31.03.2023 17:54:43 Մի՜ փակեք Գոյ թատրոնը, որովհետեւ շատ մարդիկ սիրում են այն։
44 31.03.2023 18:42:27 Մշակույթին մի՛ հարվածեք։
45 01.04.2023 01:54:21 Շատ պրիմիտիվ հիմնավորում եք ներկայացնում թե տարեկան պլանը թերակատարել են , ամեն թատր ունի իր ոգին ու մշակույթը , պետք չէ սպանել
46 01.04.2023 07:17:04 Առաջարկում եմ դադարեցնել ոչնչացնել մշակույթը Հայաստանում և հատկապես թատրոնը
47 01.04.2023 07:31:45 «Բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոնի թատերախմբի միացման ձևով վերակազմակերպման փոխարեն առաջարկում ենք ա/ հարցը քննարկել թատրոնի անձնակազմի և մասնագետների մասնակցությամբ, բ/ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել բյուջեից, գ/ ստեղծագործական աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, դ/ մշակել և կյանքի կոչել գովազդատեղեկատվական արշավի ծրագիր՝ բարձրացնելու թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը, ե/ կազմակերպել կառավարման /ֆինանսական, կադրային և այլ ոլորտների/ արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ հաշվի առնելով թատերախմբի կարիքները։
48 01.04.2023 07:48:45 Սա նժդեհ բեմադրող թատրոնն է։այն պետք գործի առանձին։
49 01.04.2023 09:38:04 Հարգելի գործընկերներ Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառվող որոշման արդյունքում ստեղծագործական անձնակազմի հաստիքների կրճատում և նույն տարածքում ստեղծագործելու պայմանների որևէ փոփոխություն չի ենթադրվում: Հավանական կրճատումներ կարող են լինել միայն վարչական աշխատակազմում:
50 01.04.2023 09:38:17 Հարգելի գործընկերներ Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառվող որոշման արդյունքում ստեղծագործական անձնակազմի հաստիքների կրճատում և նույն տարածքում ստեղծագործելու պայմանների որևէ փոփոխություն չի ենթադրվում: Հավանական կրճատումներ կարող են լինել միայն վարչական աշխատակազմում:
home.european_union.image_alt
home.european_union.text