base.notification_banner.text
project.favorite.title

«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
51 01.04.2023 17:36:32 Փակել, ոչնչացնել, սպանել, հանձնել... Սա է ձեր գործելաոճը ` մելիք ֆռանգյուլներ, հավատացած եմ վերջը նույնպես նրա նման կլինի Հ.գ ես մեկնաբանությունում չտեսա կողմ քվեարկած մարդկանց պատճառաբանությունը, եթե դժվար չէ թողեք մեկնաբանություն))
52 01.04.2023 20:05:41 Ոչ մի կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ այս միավորումը։ Նույն տրամաբանությամբ կարելի է Ազգային ժողովը միավորել դպրոցների աշակերտական կամ բուհերի ուսանողական ժողովների հետ։
53 02.04.2023 06:41:23 Ո՞րն 4901 կողմ քվեարկողների շարժառիթը,նպատակը,հիմնավորումը և այլն...Լավ կլինի,որ հաջորդ կողմ քվեարկողները գրեն իրենց կարծիքները թե ինչի համար կամ ինչին են կողմ։ Թե չէ տպավորություն է,որ որոշակի գումարի դիմաց են իշխանության արտաթորած նախաձեռնությունները հավանության արժանացնում։
54 02.04.2023 11:43:48 Դեմ եմ Գոյ թատրոնի լուծարմանը, նման մշակութային կենտրոնի ոչնչացմանը, դա նման է բերքատու ծառի հատմանը։ Պետք է հատելու փոխարեն, ջրել և սնուցել այն։
55 02.04.2023 17:20:17 Մշակույթը պետք է ապրեցնել,այլ ոչ թե քանդել
56 03.04.2023 03:54:47 Ամեն թատրոն յուրովի է և նրաց միացնելով ոչ միայն չէք օգնի այլ լուրջ հարված կտաք մեր մշակույթին
57 03.04.2023 14:07:18 #ԳՈՅաՄարտ #Գոյն_արարելու_իրավունք_ունի
58 04.04.2023 05:08:49 Առաջարկում եմ , առողջ ու կայացած առանձին սիստեմները չփորձեք «ճզմել» իրար մեջ ։ Դա վնասակար մոտեցում է և խոսքը ոչ միայն թատրոնի մասին է ։
59 06.04.2023 00:18:36 #ԳՈՅաՄԱՏ ԴԵՄ ԵՄ ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻ ՓԱԿՎԵԼՈՒՆ։ Երբ արևմտյան Հայաստանում սկսվեց հայաջնջման գործընթացը,սկսեցին մտավորականներից ու արվեստագետներից։ Ասացեք խնդրեմ, ինչով է տարբերվում այժմյան ՀՀ քաղաքականությունը Օսմանյան կայսրության ք-ից???
60 06.04.2023 14:47:53 Գոյը պետք է գոյատևի
61 09.04.2023 11:42:05 Ինչու է լռում «Գոյ»-ը? Հայտարարել էր, որ ապրիլի 6-ը կարևոր օր է... ու լռություն...Վերջին շրջանում անընդմեջ աղմկում էր այս թատրոնը, բայց էդ աղմուկը անորակ ու, փաստորեն, նաև անհիմն էր։ Մի ամբողջ թատրոն իր միջից չկարողացավ ընտրել գեթ մեկ մարդ, ով կկարողանար գրագետ ձևով հաղթահարել տնօրենի ընտրության առաջին փուլը և փրկեր իր թատրոնը դուրս գալ այս վիճակից։ Սա՞ է Ձեր որակը? Ասում են, որ Ձեր տնօրենի թեկնածուն 20-ից ավել սխալներ է թույլ տվել քննության ընթացքում։ Դա է՞ Ձեր միջի «գրագետը»։ Այդպե՞ս եք տարիներ շարունակ կառավարել թատրոնը. Եթե դա է Ձեր «գրագետը», ապա պարզ է, թե ինչ «ռեկորդակիր» կարող է լինել նաև Ձեր անգրագետը։ Ցավալի է, հենց Ձեզ համար, ցավալի է, որ շիտակ չեք ինքներդ դեպի Ձեզ։ Ի՞նչ իրավունքով եք մսխում հայ մարդու վճարած հարկերը։ Կառավարությունը պիտի առավել խիստ չափորոշիչներ սահմանի և նման դեպքերում ոչ թե միացնի, միավորի կամ վերակազմակերպի, այլ պարզապես կասեցնի այս անգրագիտությունը։ Տգիտությունը չարիք է, այն պետք է արմատախիլ անել։
62 11.04.2023 03:57:34 Գոյը Խմբակ չէ։ Փակելու շատ բան կա, հանգիստ թողեք կայացած համակարգերը
home.european_union.image_alt
home.european_union.text