base.notification_banner.text
project.favorite.title

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է օպտիմալացնել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը:

  • project.old_project_time.text

    31.05.2023 - 15.06.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Градостроителство

  • project.ministry.title

    Комитет по градостроительству

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 398

project.print.title

project.sentences.title

31.05.2023

Դրա համար էլ մեր օրենսդրական դաշտը ցաքուցրիվ ա։ Իբր ցանկանում են ֆրագմենտացված կարգավորումը մի տեղ հավաքել, բայց արդյունքում ծնվում է նոր իրավական ակտ (այս որոշումը ), որը որևէ ավելացված արժեք չի տալիս իրավիճակին։ Հիմա, եթե այս նախագծի հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետում գրված է, որ Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններից լիցենզավորման ենթակա չէ "10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 2-րդ ցանկով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտներ", ՍԱԿԱՅՆ այս բացառությունը տրված չէ Լից․օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետում, Ձեր կարծիքով անձին իսկապե՞ս իրավունք ա տրվում այդ գործունեությունը առանց լիցենզիայի անել։ Բա օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ չունի՞ քան Կառ․որոշումը: Սա պարզագույն իրավաբանություն ա։ Ուֆֆֆ․․․

31.05.2023

Ընդամենը պետք էր լրացում կատարել Լիցենզավորման մասին օրենքում, ոչ թե Կառավարության նոր որոշում ստեղծել։ Լիցենզավորման մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ "Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները"։ Սա նշանակում է՝ ինչ գրված է Լից․ օրենքում՝ պիտի լիցենզավորվի, ինչը նշված չէ Լից․օրենքում՝ ուրեմն չպիտի լիցենզավորվի։ Պարզից էլ պարզ է։ Տպավորություն է որ նախագիծ են գրում՝ գրելու համար։ Անիմաստ նախագիծ է։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text