base.notification_banner.text
project.favorite.title

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 31.05.2023 06:51:52 Ընդամենը պետք էր լրացում կատարել Լիցենզավորման մասին օրենքում, ոչ թե Կառավարության նոր որոշում ստեղծել։ Լիցենզավորման մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ "Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները"։ Սա նշանակում է՝ ինչ գրված է Լից․ օրենքում՝ պիտի լիցենզավորվի, ինչը նշված չէ Լից․օրենքում՝ ուրեմն չպիտի լիցենզավորվի։ Պարզից էլ պարզ է։ Տպավորություն է որ նախագիծ են գրում՝ գրելու համար։ Անիմաստ նախագիծ է։
2 31.05.2023 07:05:32 Դրա համար էլ մեր օրենսդրական դաշտը ցաքուցրիվ ա։ Իբր ցանկանում են ֆրագմենտացված կարգավորումը մի տեղ հավաքել, բայց արդյունքում ծնվում է նոր իրավական ակտ (այս որոշումը ), որը որևէ ավելացված արժեք չի տալիս իրավիճակին։ Հիմա, եթե այս նախագծի հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետում գրված է, որ Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններից լիցենզավորման ենթակա չէ "10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 2-րդ ցանկով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտներ", ՍԱԿԱՅՆ այս բացառությունը տրված չէ Լից․օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետում, Ձեր կարծիքով անձին իսկապե՞ս իրավունք ա տրվում այդ գործունեությունը առանց լիցենզիայի անել։ Բա օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ չունի՞ քան Կառ․որոշումը: Սա պարզագույն իրավաբանություն ա։ Ուֆֆֆ․․․
home.european_union.image_alt
home.european_union.text