base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` պաշտոնական վիճակագրությունը օրենքով լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան, հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրությունն է, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները:

Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Օրենքի նույն հոդվածում սահմանված է, որ վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

     Վիճակագրական ծրագրերը մշակվում են պաշտոնական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:

Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: Հնգամյա վիճակագրական ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները:

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում հաստատում է վիճակագրական ծրագրերը:

Ելնելով վերոգրյալից, ներկայացվում է «2024 - 2028 թվականների վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշման նախագիծը:

  1. Կարգավորման նպատակը և ակնակալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Օրենքի 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթների պահանջները: Մասնավորապես, կապահովվեն Օրենքի 15-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում կսահմանվեն ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները, որն էլ հիմք կհանդիսանա տարեկան վիճակագրական ծրագրի մշակման համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները

          Նախագիծը մշակվել է Վիճակագրական կոմիտեի կողմից:

 

ԱՐՄՍՏԱՏ (ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ)

  • project.old_project_time.text

    16.06.2023 - 03.07.2023

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Շրջակա միջավայր, Авиация, Градостроителство, Работа и занятость, Социальное обеспечение, Энергетика и природные ресурсы, Спорт и молодежь, Культура, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Управленческие правоотношениями

  • project.ministry.title

    Статистический комитет РА

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 690

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text