-
6 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 13.06.2018 04:58:59 | Օրենքի նախագծում ներառված չեն մարզպետի լիազորություններն ու գործողությունների շրջանակը մարզի տնտեսական զարգացման բնագավառում: Առաջարկում եմ մարզպետի լիազորությունների մեջ ներառել նաև մարզում տնտեսության զարգացման բնագավառում, ՓՄՁ աջակցության, տարածքների համաչափ զարգացման շրջանակներում մարզպետի լիազորությունները: |
Նախագիծը լրամշակվել է։ Սույն օրենքի 6-16 հոդվածներում նշված բնագավառներում, ինչպես նաև դրանցով չնախատեսված այլ բնագավառներում մարզպետն իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
|
|||
2 | 19.06.2018 10:59:20 | 1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մարզպետը ընդունում է նորմատիվ, լոկալ և անհատական որոշումներ:»: |
Մեր կարծիքով մարզպետի կողմից ընդունվող որոշումների տեսակները նշելու անհրաժեշտությունը բացակայում է։ Օրենքի նախագծում նշված ձևակերպումը ենթադրում է առաջարկությամբ նշված բոլոր տեսակի որոշումների ընդունում։
|
|||
3 | 19.06.2018 10:59:20 | 2. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով. «8. Մարզպետի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ մարզպետի առաջարկությամբ:», «9. Մարզպետի խորհրդականին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:», «10. Մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը՝ մարզպետի տեղակալի առաջարկությամբ:»: |
Ներկայացված առաջարկություններում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և ազատման հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքով։
|