base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

     2015 թվականի փոփոխություններով    Սահմանադրության 160-րդ հոդվածի  1-ի և 2-րդ մասերի համաձայն Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետները համակարգում են պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

          Մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-278-Ն հրամանագրով, որը, սակայն, Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 9-ի ՆՀ-226-Ն հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել

Վերոնշյալի կապակցությամբ առաջացել է «Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտություն:

         

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվել են՝

  1. տարածքային քաղաքականության իրագործման սկզբունքները,
  2. մարզպետի նշանակման և ազատման կարգը,
  3. տարածքային քաղաքականության իրագործման բնագավառները,
  4. պետական կառավարման համակարգման մարմինների տարածքային ծառայությունների համակարգման կարգը,
  5. տարածքային քաղաքականության իրականացման ոլորտում մարզպետի լիազորությունները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

    Նախագծերի մշակմանն օժանդակել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մազերում Կառավարության տարածքային քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ ընդունման արդյունքում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • project.old_project_time.text

    13.06.2018 - 28.06.2018

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Территориальное управление и развитие

  • project.ministry.title

    Министерство территориального управления и инфраструктур

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 13725

project.print.title

project.sentences.title

19.06.2018

1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մարզպետը ընդունում է նորմատիվ, լոկալ և անհատական որոշումներ:»:

19.06.2018

2. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով. «8. Մարզպետի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ մարզպետի առաջարկությամբ:», «9. Մարզպետի խորհրդականին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:», «10. Մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը՝ մարզպետի տեղակալի առաջարկությամբ:»:

13.06.2018

Օրենքի նախագծում ներառված չեն մարզպետի լիազորություններն ու գործողությունների շրջանակը մարզի տնտեսական զարգացման բնագավառում: Առաջարկում եմ մարզպետի լիազորությունների մեջ ներառել նաև մարզում տնտեսության զարգացման բնագավառում, ՓՄՁ աջակցության, տարածքների համաչափ զարգացման շրջանակներում մարզպետի լիազորությունները:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text