14.07.2018
Հայաստանի սոցիալական պայմաններին համապատասխան անհամարժեք վարձեր են սահմանվել բժշկական կրթության համար՝ վեց տարի 900,000 դրամ ուսման վարձ վճարել բժիշկ դառնալու համար, իսկ հետո էլ 2-3 տարի 750,000 կամ 1,050,000 մասնագիտանալու համար:
В разработке
4 - project.vote.yes
8 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___._______ 2018 թվականի N ______ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների` համաձայն հավելվածներ NN 1-ի և 2-ի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ տրամադրված տեղերի շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հավելված 1
ՀՀ կառավարության
<< >> ...... 2018թ. N ...... որոշման
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱ
2018/2019 ուսումնական տարվա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին /պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար//
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
օրդինատուրա |
ինտերնատուրա |
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա |
1 |
|
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
3 |
|
Մանկական անեսթոզոլոգիա և ռեանիմատոլոգիա |
1 |
|
Նեոնատոլոգիա |
1 |
|
Երիկամաբանություն /նեֆրոլոգիա/ |
1 |
|
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
|
Ռևմատոլոգիա |
1 |
|
Հոգեբուժություն |
1 |
|
Թոքաբանություն /պուլմոնոլոգիա/ |
1 |
|
Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ |
2 |
|
Մանկաբուժություն |
3 |
|
Արյունաբանություն /հեմատոլոգիա/ |
1 |
|
Աղեստամոքսաբանություն /գաստրոէնտերոլոգիա/ |
1 |
|
ՀՀ առողջապահության նախարարություն |
50 |
|
ՀՀ պաշտպանության նախարարություն |
10 |
28 |
Արցախի Հանրապետություն |
17 |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
95 |
28 |
Հավելված 2
ՀՀ կառավարության
<< >> ...... 2018թ. N ...... որոշման
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ
2018/2019 ուսումնական տարվա ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հայտերի հիման վրա /ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար// հատկացվող նպատակային ընդունելության տեղեր
Մասնագիտություն |
Քանակ |
Լաբորատոր ախտորոշում |
2 |
Ընդհանուր վիրաբուժություն |
2 |
Անեսթոզոլոգիա և ռեանիմատոլոգիա |
7 |
Ակնաբանություն |
2 |
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ |
1 |
Նյարդաբանություն |
2 |
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա |
1 |
Ընտանեկան բժշկություն |
5 |
Պալարախտաբանություն /ֆտիզիատրիա/ |
1 |
Դատա-բժշկական փորձաքննություն |
1 |
Հոգեբուժություն |
2 |
Ընդհանուր մանկաբուժություն |
3 |
Նեոնատոլոգիա |
1 |
Ներքին բժշկություն |
3 |
Ինֆեկցիոն հիվանդություններ |
1 |
Համաճարակաբանություն |
1 |
Ճառագայթային ախտորոշում |
1 |
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ |
3 |
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ |
1 |
Շտապբուժօգնություն |
3 |
Մանկական անեսթոզոլոգիա և ռեանիմատոլոգիա |
2 |
Արյունաբանություն /հեմատոլոգիա/ |
1 |
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա |
1 |
Մեղրիի հատկացվող տեղեր |
2 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
50 |
project.old_project_time.text
28.06.2018 - 14.07.2018
project.type.title
Pешение
project.area.title
Образование и наука
project.ministry.title
Министерство образования, науки, культуры и спорта
project.views.title 10175
project.print.title14.07.2018
Հայաստանի սոցիալական պայմաններին համապատասխան անհամարժեք վարձեր են սահմանվել բժշկական կրթության համար՝ վեց տարի 900,000 դրամ ուսման վարձ վճարել բժիշկ դառնալու համար, իսկ հետո էլ 2-3 տարի 750,000 կամ 1,050,000 մասնագիտանալու համար:
14.07.2018
Զարգացած երկրներում կլինիկական մասնագիտացում անցնող բժիշկները համարվում են լիարժեք աշխատողներ եւ կատարած աշխատանքի համար ստանում են համընդհանուր կերպով սահմնաված աշխատավարձ: Օրդինատորների մասնագիտացումը կառավարում է ոչ թե ԿԳՆում նստած չինովնիկը, կամ բժշկական համալսարանը, այլ՝ հիվանդանոցները՝ ըստ մասնագետների պահանջների: Օրինակ, ԱՄՆում բժշկության դպրոցը իրավասու է միայն բժշակական որակավորում տալու համար, իսկ օրդինատուրների կրթությամբ զբաղվում են կիս հիվանդանոցները: Harvard Medical School-ը առաջարկում է MD կամ MD/PhD ասիտիճանի կրթություն: Իսկ վիրաբույժ դառնալու համար շրջանավարտը արդեն պետք է դիմի Massachusetts General Hospital. ԱՄՆում գործում է օրդինատուրա դիմելու կենտրոնացված համակարգը՝ Residency Matching Program, որը հնարվորություն է տալիս տեսանելի դարձնել մագնագետների պահանջարկը եւ առկա տեղերը: Բացի դա, սա հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին լուծել մասնագետների պհանաջարկը. եթե որեւէ մասնագետի ավելցուկ կա մայրաքաղաքում, ապա շրջանավարտը կարող է մասնագիտանալ մարզային հիվանդանոցում:
12.07.2018
Առաջարկում եմ ավելացնել ուռուցքաբանության օրդինատուրայի անվճար տեղ(եր): ՀՀում այսօր շատ կարևոր ոլորտներից է օնկոլոգիայի ոլորտը և լավագույն ուսանողները պետք է հնարավորություն ունենան սովորել այդ բաժնում անվճար հիմունքներով: Հուսամ՝ առաջարկս կբավարարվի, հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների հսկա թիվը մեր երկրում: