14.07.2018
Հայաստանի սոցիալական պայմաններին համապատասխան անհամարժեք վարձեր են սահմանվել բժշկական կրթության համար՝ վեց տարի 900,000 դրամ ուսման վարձ վճարել բժիշկ դառնալու համար, իսկ հետո էլ 2-3 տարի 750,000 կամ 1,050,000 մասնագիտանալու համար:
В разработке
4 - project.vote.yes
8 - project.vote.no
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը. Նախագիծն ընդունվում է <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան: |
|
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. |
|
Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը: |
|
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. |
|
Արցախի Հանրապետությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ հատկացված կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: |
|
4. Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացում, բժշկական կադրային ներուժի պատրաստում, ՀՀ զինված ուժերում առկա բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրում: Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:
|
|
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. |
|
Արցախի Հանրապետություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամ: |
|
6. Ակնկալվող արդյունքը. |
|
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կլինիկական օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամին, 50-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 10-ը՝ ՀՀ պաաշտպանության նախարարությանը և 28 տեղ ինտերնատուրայի համար: |
Տեղեկանք
<<2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում: |
Տեղեկանք <<2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
|
1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա: |
2. |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: |
project.old_project_time.text
28.06.2018 - 14.07.2018
project.type.title
Pешение
project.area.title
Образование и наука
project.ministry.title
Министерство образования, науки, культуры и спорта
project.views.title 10174
project.print.title14.07.2018
Հայաստանի սոցիալական պայմաններին համապատասխան անհամարժեք վարձեր են սահմանվել բժշկական կրթության համար՝ վեց տարի 900,000 դրամ ուսման վարձ վճարել բժիշկ դառնալու համար, իսկ հետո էլ 2-3 տարի 750,000 կամ 1,050,000 մասնագիտանալու համար:
14.07.2018
Զարգացած երկրներում կլինիկական մասնագիտացում անցնող բժիշկները համարվում են լիարժեք աշխատողներ եւ կատարած աշխատանքի համար ստանում են համընդհանուր կերպով սահմնաված աշխատավարձ: Օրդինատորների մասնագիտացումը կառավարում է ոչ թե ԿԳՆում նստած չինովնիկը, կամ բժշկական համալսարանը, այլ՝ հիվանդանոցները՝ ըստ մասնագետների պահանջների: Օրինակ, ԱՄՆում բժշկության դպրոցը իրավասու է միայն բժշակական որակավորում տալու համար, իսկ օրդինատուրների կրթությամբ զբաղվում են կիս հիվանդանոցները: Harvard Medical School-ը առաջարկում է MD կամ MD/PhD ասիտիճանի կրթություն: Իսկ վիրաբույժ դառնալու համար շրջանավարտը արդեն պետք է դիմի Massachusetts General Hospital. ԱՄՆում գործում է օրդինատուրա դիմելու կենտրոնացված համակարգը՝ Residency Matching Program, որը հնարվորություն է տալիս տեսանելի դարձնել մագնագետների պահանջարկը եւ առկա տեղերը: Բացի դա, սա հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին լուծել մասնագետների պհանաջարկը. եթե որեւէ մասնագետի ավելցուկ կա մայրաքաղաքում, ապա շրջանավարտը կարող է մասնագիտանալ մարզային հիվանդանոցում:
12.07.2018
Առաջարկում եմ ավելացնել ուռուցքաբանության օրդինատուրայի անվճար տեղ(եր): ՀՀում այսօր շատ կարևոր ոլորտներից է օնկոլոգիայի ոլորտը և լավագույն ուսանողները պետք է հնարավորություն ունենան սովորել այդ բաժնում անվճար հիմունքներով: Հուսամ՝ առաջարկս կբավարարվի, հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների հսկա թիվը մեր երկրում: