project.favorite.title
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
-
61 - project.vote.yes
-
665 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
51 | 24.01.2019 02:04:12 | Փոփոխությունները պետք է լինեն այնպիսին, որ նպաստեն ստվերային եկամտի նվազմանը: Այս փոփոխությունը միանշանակ հակառակ ազդեցություն կունենա: Ուրեմը ինչ բարեփոխման մասին է խոսքը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
52 | 24.01.2019 02:05:06 | Փոքր և միջին բիզնեսի խթանմանը հակասող նախագիծ, որը միանշանակ մեծացնելու է ստվերային դաշտը: Ի վերջո կառավարությունը պետք է հավասար դաշտ ստեղծի բոլոր ոլորտների համար:ԱԱՀ - ի դաշտ տանելով հաշվապահին,իրավաբանին,խորհրդատուին՝կառավարությունը չի կարող խթանել փոքր և միջին բիզնեսին: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
53 | 24.01.2019 02:07:07 | Եթե պետությունը ձգտում է ստվերային գործունեությունը վերացնել, այս նախագծի հաստատումով տանում է ոչ թե դրա վերացմանը, այլ խոչընդոտում է, որպեսզի ժովորուդը էլ ավելի շատ աշխատի ստվերով: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
54 | 24.01.2019 02:17:14 | դեմ եմ այս նախագծին (նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետի այն մասին, որտեղ նշված է, որ հաշվապահները չեն կարող աշխատել շրջանառության հարկով): Նախագծի այս կետը միանշանակ մեծացնելու է ստվերը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
55 | 24.01.2019 02:18:58 | Առանց քննարկելու ու առանց հարցի լրջությունը հասկանալու դրույթներ են ընդունվում, որոնք լուրջ բացասական հետևանքներ են ունենալու..... |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
56 | 24.01.2019 02:19:10 | Առաջարկում եմ հարկային բեռը անհատներից տեղափոխել բիզնես, մասնավորապես եկամտային հարկը էականորեն իջեցնել, բիզնեսի հարկերը շահութահարկ, դիվիդենտ բարզրացնել, դիվերսիֆիկացնել ԱԱՀ և այլն, նշված մոտեցումը թույլ կտա պահել բյուջեի համապատասխան մուտքերը, և միևնուն ժամանակ Հայաստանը կդարձնի որակյալ և էժան աշխատույժ ունեցող երկիրը ինչը կգրավի օտարերկրյա ներդրումներ, մեր երկրի միակ ռեսուրսը աշխատույժն է, պետք է այն դարձնել ավելի մատճելի, միևնոին ժամանակ սովորական քաղաքացիների եկամուտներն էլ կաճեն, կյանքի պայմանները կբարելավվեն, և կայացած կադրերի միակ նպատակը չի լինի երկրից գնալը |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
57 | 24.01.2019 02:24:04 | Կարծում եմ առնվազն ցավալի է, որ մեր երկրի կառավարությունը հարկային օրենսգիրք ու հարկային դրույքաչափ է սահմանում բացառապես ելնելով այն սկզբունքից, որ ինքը չի կարողանում հարկերը ինչպես հարկն է հավաքագրել, մասնավորապես եկամտային հարկի ոչ սանդղակային դրույքաչափը արդեն իսկ ապացուցված է, որ վնասում է երկրի և տնտեսական և սոցիալակն շահերը, բայց միևնույն է մեր կառավարությունը քանի որ չի կարողանում այլ կերպ իր լծակները կիրառել որդեգրել է այս մոտեցումը, հարկերի համահարթեցման հիմնավորման ուրիշ ոչ մի պատճառ չի ներկայացվում քան հարկերի թաքցնելուց խուսափելը, այս մոտեցմամբ երկիր չէք կառուցի |
Չի ընդունվել:
|
|||
58 | 24.01.2019 02:45:27 | երկրում առկա է շատ լուրջ ծնելության խնդիր, մայրության նպաստը պետք է համարել եկամտային հարկի իմաստով նվազեցվող եկամուտ, համոզված եմ էլի հարկերի վերահսկում պատճառաբանելով մերժելու եք առաջարկս |
Չի ընդունվել:
|
|||
59 | 24.01.2019 06:52:04 | Պահանջում եմ հանրությանը ներկայացնեք տնտեսության զարգացման ռազմավարությունը, որի հիման վրա գրել եք ձեր այս նախագիծը, միգուցե մենք էլ համոզվենք որ այս նախագիծը իրոք այդքան լավն է |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
60 | 25.01.2019 06:23:11 | Առաջարկում եմ վերացնել որևէ արտոնությունը, քանի որ արտոնությունները ոչ միայն չեն նպաստում տնտեսության զարգացմանը, այլ հակառակը, ստեղծելով ոչ հավասար պայմանների շուկայի մասնակիցների միջև |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
61 | 25.01.2019 06:23:11 | Առաջարկում եմ, որպես ստվերի դեմ պայքարելու միջոց խստացնել վարչարարությունը, մասնավորապես զգալի բարձրացնել տույժեր և տուգանքները, որպեսզի օրենք խախտելը՝ հարկերից խուսափելու ուղղակի ձեռնտու չլինի, նշված նախագծում չկար ոչ մի նման փոփոխություն |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
62 | 27.01.2019 11:45:08 | Եթե իրապես ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ պետք է ոչ թե շահութահարկի դրույքաչափ իջեցնել, այլ վերանայել ամորտիզացիոն մասհանումների ժամկետները, մասնավորապես 50000 շեմը դարձնել գոնե 150,000, տնտեսական գույքի համար սահմանել 3 տարի, վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ ծախսումները 20 տարուց դարձնել գոնե 5 տարի, խնդրում եմ հղում չանել համակարգչային տեխնիկային, որովհետև ես ավելի կոնկրետ ներդրումային օրինակ եմ բերել քան համակարգիչը, և խնդրում եմ հղում չանել կառավարության կողմից սահմանված առանձին անձանց համար արտոնությունների, այս խարգի արտոնությունները պետք է ի սպառ վերացվեն, շատ կարևոր է վերանայել 50,000 շեմը, որը վերջին 15 տարին մնացել է անփոփոխ , բայց եթե հաշվի առնենք տարեկան միջինում 3 տոկոս ինֆլացիան, այս գումարը վաղուց արդեն դուրս է խելամիտ լինելու սահմաններից |
Չի ընդունվել:
|
|||
63 | 27.01.2019 11:45:08 | Եթե իրապես ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ պետք է ոչ թե շահութահարկի դրույքաչափ իջեցնել, այլ պետք է վերանայել շահութահարկի իմաստով ծախս ճանաչվող հոդվածները, մասնավորապես բժշկական ապահովագրության համար պետք չէ սահմանափակումներ դնել, ներկայացուցչական ծախսերի, միջոցառումների կազմակերպման և այլն: խնդրում եմ մի պնդեք որ այս մասով ինչ-որ բան է փոխվել, ոչինչ չի փոխվել, այն սահմանափակումները, որոնք կապված են հասույթի հետ ինչ-որ տեղ տրամաբանական են, բայց կան սահմանափակումներ, որոնք ֆիքսված են օրինակ բժշկական ապահովագրությունը վերջին 15 տարին մնացել է անփոփոխ , բայց եթե հաշվի առնենք տարեկան միջինում 3 տոկոս ինֆլացիան, այս գումարը վաղուց արդեն դուրս է խելամիտ լինելու սահմաններից |
Չի ընդունվել:
|
|||
64 | 27.01.2019 11:49:00 | Իմ նախորդ առաջարկին որ նվազագույն աշխատավարզը պետք է ազատել եկամտային հարկից, պատասխանել էիք որ դա բյուջեի վրա շատ թանկ է նստում և մենք չենք կարող դա մեզ թույլ տալ, իսկ հաշվել եք արդյոք որ անիմաստ արտոնություններ եք տալիս անհասկանալի և ոչ հեռանկարային խմբեր, արդյո դրա համար պարտավոր են վճարել այն անձիք, ովքեր 150,000 և նվազ աշխատավարձ են ստանում |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
65 | 01.02.2019 06:47:07 | Առաջարկում եմ շատ զգալի բարձրացնել հարկերի թաքցնելու դեպքում կիրառվող տույժերը և տուգանքները, կրկնակի եռակի անգամ, 10 անգամ շատ եղածների համեմատ, ստվերի դեմ պայքարելու միակ տարբերակը սա է, պետք է հարկ թաքցնելը տնտեսապես ձեռնտու չլինի տնտեսվարող սուբյեկտներին |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
66 | 24.01.2019 02:21:17 | Ներկայացվող <<բարեփոխումները>> միմիայն կնպաստեն ստվերային տնտեսության աճին, կունենան ճիշտ հակառակ ազդեցություն: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
67 | 24.01.2019 02:23:34 | Դեմ եմ նախագծի 33 հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետին: Շատ բացասաբար եմ վերաբերվում որոշմանը, քանի որ ուղղակիորեն մեծացնելու է ստվերը հաշվապահների շրջանում: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
68 | 24.01.2019 02:27:01 | Գտնում եմ,որ այդ նախագիծը սխալ է քանի որ այն կմեծացնի ստվերը հաշվապահների շրջանում և կոնկրետ այդ ոլորտները կթաքցնեն իրենց իրական եկամուտները |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
69 | 24.01.2019 02:28:14 | Միանշանակ դեմ եմ նման նախագծի ընդունմանը, քանի որ այն կունենա բավականին շատ բացասական հետևանքներ: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
70 | 24.01.2019 02:28:31 | Դեմ եմ, որ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվեն ԱԱՀ վճարող, քանի որ դա կհանգեցնի՝ եկամուտը թաքցնելուն , ծառայության գների բարձրացման և կնպաստի տվյալ ոլորտում ստվերի ավելացմանը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
71 | 24.01.2019 02:31:03 | անհեթեթ նախագիծ,որը միանշանակ տանելու է ստվերի մեծացմանը |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
72 | 24.01.2019 02:37:38 | Այս փոփոխության ընդունման դեպքում աճելու են ՕՐԻՆԱԿԱՆ աշխատող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մատուցած ծառայությունների գները, ինչը տանելու է վերջիններիս հաճախորդների կրճատմանը: Չի կարելի նման բան թույլ տալ!!!!!!!! |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
73 | 24.01.2019 02:40:26 | դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետում նշված այն մտքին, որ հաշվապահները, իրավաբաններն ու խորհրդատուները չեն կարող աշխատել շրջանառության հարկով հարկման համակարգում: Սա չափազանց մեծ ռիսկ է Հայաստանի ներկայիս իրավիճակի համար, մեծանալու է ստվերը, անառողջ մրցակցությունը...Առաջարկում եմ նախագծից իսպառ վերացնել այս մասը |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
74 | 24.01.2019 02:43:13 | Ամոթալի նախագիծ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
75 | 24.01.2019 02:43:28 | Առաջարկում եմ Հարկային օրենսգրքի 258 հոդվածի աղյուսակի 9-րդ տողը շարադրել`Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող` այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ , եթե հարկ վճարողի բոլոր եկամուտների հանրագումարը ընթացիկ տարվա ընթացքում գերազանցել է 115 մլն դրամը` գերազանցող մասի համար |
Չի ընդունվել:
|
- paging.prev
- 1
- 2
- 3
- 4
- 5
- ...
- 12
- paging.next