project.favorite.title
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
-
61 - project.vote.yes
-
665 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
101 | 24.01.2019 03:27:48 | Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա հաշվապահական ծառայություններ մատուցողների մասով փոփոխությանը, որի մշակողները ընդհանրապես չեն պատկերացնում, թե մարզերում գործող փոքր և միջին բիզնեսը ինչպիսի ծանր իրավիճակի մեջ կհայտնվի: Նշված նախագիծը միայն կխթանի ստվերին հաշվապահական ծառայությունների մատուցման բնագավառում: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
102 | 24.01.2019 03:30:52 | Դեմ եմ նման նախագծի ընդունմանը,քանի որ հավասար մրցակցային պայմաններ չեն ապահովվի տնտեսվարող սուբյեկտների համար: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
103 | 24.01.2019 03:34:10 | աչքը սարքելու տեղը, ունքն էլ հետն են հանում: Խայտառակություն |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
104 | 24.01.2019 03:52:35 | Այս նախագծով սպանվում է փաստաբանական գործունեությունը: Բազմաթիվ փաստաբաններ աշխատելով որպես ընտանեկան ձեռնարկատիրության ռեժիմով, մատուցում էին որակյալ ու կարևորը մատչելի ծառայություն առանց այն էլ ընչազուրկ ու ցածր իրավագիտակցություն ունեցող բնակչությանը: Այս փաստաբանների տարեկան շրջանառությունը երբեք չի անցել 7-8 միլիոն ՀՀ դրամը: Հիմա միկրոձեռնարկատիրության համար իբր շեմը բարձրացրել են, դարձնելով 24մլն դրամ /ընտանեկանով 18մլն էր/ իրավաբանական ծառայությունների մատուցումը հանել են ցանկից: Էս օրենք գրողների կարծիքով կոշիկ վերանորոգողը, ժամացույց ու հեռախոս վերանորոգողը կամ կարուձև անողը կարող է մինչև 24 մլն շրջանառություն ունենալ, որ շեմ են բարձրացրել: Պարզապես գովազդի համար է՝ թե բա տեսեք այսքան մարդու ազատել ենք հարկից: Այսօր փաստաբանական ծառայություն մատուցող կազմակերպությունների, որոնք տարեկան 24մլն-ից ավել շրջանառություն կունենան, կարելի է հաշվել մեկ ձեռքի մատերի վրա, որոնք սերտորեն կապված են իշխանական օղակների հետ: Փաստաբանության առջև ծառացած լուրջ խնդիրները լուծելու փոխարեն, նոր խնդիր են ստեղծում, որպեսզի այն իսպառ վերանա միջին և ցածր խավի համար, փոխարենը կծանրանա պետական բյուջեի բեռը՝ բոլորը կդիմեն հանրային պաշտպանի գրասենյակ: Արդյունքում՝ պետությունը կտուժի ֆինանսապես իսկ փաստաբանական ծառայությունը որակապես: Խելքի արեք, ամոթ է: |
Չի ընդունվել:
|
|||
105 | 24.01.2019 03:35:37 | Այս նախագիծը տանում է նրան, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջ գա ստվերային գործունեություն: Դեմ եմ նախագծի 33 հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետին: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
106 | 24.01.2019 03:35:40 | Մինչև հիմա մտածում էինք, որ փոփոխությունները լինելու են դեպի դրականը, ուղղված փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, բայց ոնց տեսնում եմ որևէ առաջընթաց այս ուղղությամբ չեն արվում: Նախագծում փոփոխություններ կան, որոնք ուղղակի աբսուրդ են: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
107 | 24.01.2019 03:36:05 | Դեմ եմ հոդված 33, կետ 3-ի փոփոխությանը, քանի, որ այդ հոդվածում նշված հաշվապահական , խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցողների համար կլինի լրացուցիչ հարկային բեռ, կթանկանա ծառայությունների գինը, կտուժեն համապատասխան ծառայություն ստացող քաղաքացիները և իրավաբանական անձինք: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
108 | 24.01.2019 03:37:05 | Դեմ եմ այս նախագծի ընդունմանը, քանի որ այդ հոդվածում նշված հաշվապահական , խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցողների համար կլինի լրացուցիչ հարկային բեռ, կթանկանա ծառայությունների գինը, կտուժեն համապատասխան ծառայություն ստացող քաղաքացիները և իրավաբանական անձինք:Նոր իշխանությունները պետք է մտածեն ստվերը վերացնելու մասին, կատարում են ճիշտ հակառակը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
109 | 24.01.2019 03:37:39 | Դեմ եմ Հոդված 33-ին, քանի որ նախագիծը ընդունվելու դեպքում հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառա¬յություններ մատուցողները, իրենց մատուցած ծառայությունների գինը կթանկացնեն,այսինքն հարկային բեռը կմնա ոչ թե ծառայություն մատուցողի այլ ծառայությունը ընդունողի վրա: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
110 | 24.01.2019 03:39:24 | Ես դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ կետին այն պարզ պատճառով, որ նախ չի բխում հարկ վճարողների շահերից (Ծառայությունների արժեքի բարձրացում) և երկրորդ մենք սպասում էինք ավելի դրական փոփոխությունների: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
111 | 24.01.2019 03:39:32 | Դեմ եմ 33-րդ հոդվածում նշված հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների վերաբերյալ փոփոխությանը, քանի որ այն հարվածում է ոչ միայն այդ ոլորտների տնտեսվարողներին, այլ նաև այն բոլոր տնտեսվարողներին և անհատներին, ովքեր օգտվում են այդ ոլորտների ծառայություններից: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
112 | 24.01.2019 03:40:00 | Նախագծի հաստատումը միայն հանգեցնելու է օրինապահ մասնագետների թվի կրճատման և ստվերում գործող "մասնագետների" ավելացման: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
113 | 28.01.2019 05:33:51 | Մտահոգությունս կապված է հոդված 33, կետ 3-ի փոփոխության հետ,ի տարբերություն փաստաբանական գրասենյակների՝ հաշվապահական գրասենյակները հիմնականում աշխատում են ՓՄՁ-ների հետ(մատուցվող ծառայությունների արժեքների տարբերության մասին պատկերացումը թողնում եմ ձեզ), ինքս հաշվապահական գրասենյակի աշխատակից եմ և լավ պատկերացնում եմ ինչ անդառնալի հետևանքներ կարող է այն ունենալ։ Նախ սկսենք նրանից, որ գրասենյակի հարկային բեռը բարձրացնելու հետ մեկտեղ ինքնստինքյան կբարձրանա նաև մեր մատուցվող ծառայությունների արժեքը, ինչը գրասենյակի հաճախորդների ստվար հատվածի մոտ կառաջացնի դժգոհություն՝ ընդհուպ մինչև ծառայությունների մատուցման պայմանագրերի լուծարում։Վերոնշյալ հատվածի հաճախորդները բնականաբար պետք է դիմեն ստվերային դաշտում աշխատող "հաշվապահների" ում նկատմամբ ՊԵԿ-ը ոչ մի միջոցառում չի կատարում։ Ստացվում է, որ այս հոդվածը խթանում է ստվերային բիզնեսը ի վնաս օրինապահ հարկատուների։ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
114 | 24.01.2019 03:40:36 | <<Նոր Հարկային Օրենսգրքի ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ>> Դեմ եմ այս նախագծի ընդունմանը Ի՞նչի եք ուզում սրանով հասնել :Ավելացնե՞լ ստվեը այս ոլորտներում..... |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
115 | 24.01.2019 03:40:37 | Դեմ եմ, նախագծի 33-րդ հոդավածի 3րդ մասի բ կետին ըստ որի հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվեն ԱԱՀ վճարող, քանի որ դա կնպաստի ծառայության գների բարձրացման և տվյալ ոլորտում ստվերի ավելացմանը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
116 | 24.01.2019 03:43:39 | Դեմ եմ հոդված 33, կետ 3-ի փոփոխությանը, քանի որ այդ հոդվածում նշված հաշվապահական , խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցողների համար կլինի լրացուցիչ հարկային բեռ: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
117 | 24.01.2019 03:45:21 | 33-րդ հոդվածում առկա հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների մասով փոփոխությանը դեմ եմ ,քանի որ դա մտադրված հարված է փոքր և միջին բիզնեսին: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
118 | 24.01.2019 03:46:45 | Միանշանակ սխալ նախագիծ է և բոլորովին էլ բարենպաստ պայմաններ չի ստեղծում միկրոձեռնարկատիրության զարգացման համար |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
119 | 24.01.2019 03:47:38 | Դեմ եմ 33 -րդ հոդվածում առկա փոփոխությունների նախագծի ընդունմանը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
120 | 24.01.2019 03:47:47 | Դեմ եմ այն հոդվածին ըստ որի հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվեն ԱԱՀ վճարող, որը դրդելու է ստվերի մեծացման և հակառակ էֆեկտի ի հայտ գալուն: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
121 | 24.01.2019 03:48:34 | Դեմ եմ այս նախագծի ընդունմանը և լիահույս եմ,որ Կառավարությունը չի ցանկանա խոչընդոտ ստեղծել ՀՀ-ում փոքր բիզնեսի զարգացման համար: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
122 | 24.01.2019 03:53:04 | Ինքս դեմ եմ արտահայտվում այս անմիտ նախագծին: Փոխանակ կանգնեք ժողովրդի կողքին, մի բան էլ թիկունքից հարվածում եք: Ուզում եք, որ Հայաստանում չլինեն այլևս ՓՄՁ-ներ ? |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
123 | 24.01.2019 03:56:22 | Կառավարությունից ակնկալում էի այնպիսի նախագիծ , որը ոչ թե կկործանի այլ կզարգացնի փոքր և միջին բիզնեսը |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
124 | 24.01.2019 03:56:48 | Դեմ եմ հոդված 33 կետ 3 -ի ընդունմանը |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
125 | 24.01.2019 03:57:03 | Նախագիծը կնպաստի միայն ստվերային տնտեսության աճին, որի բացասական ազդեցությունը լուրջ խնդիրներ կառաջացնի: Մինչ նոր խնդիրներ առաջացնելը պետք է կատարել լուրջ քննարկումներ և գործել խելամիտ: Հարկային բեռի ծանրացումը այս ոլորտում չի կարող լինել ընդունելի: |
Ընդունվել է ի գիտություն:
|
- paging.prev
- 3
- 4
- 5
- 6
- 7
- ...
- 12
- paging.next