base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
76 24.01.2019 02:43:28 Առարարկում եմ ՀՀ Հարկային օրենսգրքի 254 հոդվածի 3 մասի 5 րդ կետը խմբագրել և վերջին չեն իրականացրել բառից հետո ավելացնել ` , բ) եթե փոխկապակցված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցում է 115 միլիոն դրամը. Չի ընդունվել:
77 24.01.2019 03:01:41 Փոփոխություններում չկան անցումային դրույթներ այն հարկ վճարողների մասով, որոն այսօր գործող օրեենսգրքի շրջանակներում արդեն ներկայացրել են շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություններ: Դա սահմանափակում է մարդկանց 2019թ.-ին Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու իրավունքը այն դեպքում, երբ Հարկ վճարողները ուղղակի կատարել են իրենց պարտականությունները այս պահին: Չի ընդունվել:
78 24.01.2019 02:43:43 Կարծում եմ նախագիծը արդյունավետ չի ՀՀ-ում կիրառելու համար: Ընդունվել է ի գիտություն:
79 24.01.2019 02:44:14 Բարելավել ասելով չեմ կարողանում հասկանալ նախարարությունը ինչ է հասկանում: Եթե դրա նախադրյալները տանում են դեպի նրան, որ գործարար միջավայրը հայտնվի ստվերում: Զարգացմանը խոչընդոտող նախագիծ է: Ընդունվել է ի գիտություն:
80 24.01.2019 02:45:34 Օրենքի նոր նախագիծը,որը արգելելուէ փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով անհեթեթություն է, քանի որ դրա արդյունքում հարկային բեռը կբարձրանա ծառայությունների գները նույնպես, որն էլ համապատասխանաբար կազդի թե տնտեսվարող սուբյեկտների վրա և թե ծառայություններ մատուցողների:Առաջարկում եմ չընդունել օրենքի այդ նախագիծը: Ընդունվել է ի գիտություն:
81 24.01.2019 02:48:09 Հաշվապահական ծառայություններ մատուցողներին՝ առավելևս ՓՄՁ հանդիսացող հարկ վճարողներին ծառայություններ մատուցողներին արգելելով շրջանառության հարկով աշխատել, դա նշանակում է ծառայությունների այդ ոլորտում խթանել ստվերը, ծառայությունների արժեքի բարձրացում, որը ուղիղ ազդում է ՓՄՁ հանդիսացող հարկ վճարողների վրա: Այսպե՞ս եք ցանկանում ՓՄՁ-ներին աջակցել: Ընդունվել է ի գիտություն:
82 24.01.2019 02:49:56 Մասնավորապես դեմ եմ 33 հոդվածի 3-րդ կետում նշված փոփոխությանը, որը դրդելու է ստվերի մեծացման և հակառակ էֆեկտի ի հայտ գալուն: Ընդունվել է ի գիտություն:
83 24.01.2019 02:53:45 Շատ վատ նախագիծ է Ընդունվել է ի գիտություն:
84 24.01.2019 02:55:18 33-րդ հոդվածում առկա հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների մասով փոփոխությունը ոչ թե անուղղակի, այլ հենց ուղղակի ձևով հարված է ՀՀ-ում փոքր բիզնեսի զարգացմանը: Կառավարությունը և նախագծի այդ մասը մշակողները մտադրված ուզում են կործանեն Հայաստանի Հանրապետությունը: Ամոթ է... Ընդունվել է ի գիտություն:
85 24.01.2019 02:56:03 Դեմ եմ այս նախագծի ընդունմանը և համոզված եմ՝ նախագծի և ոչ մի ակնկալիք իրականություն չի դառնալու... Ընդունվել է ի գիտություն:
86 24.01.2019 02:56:03 Ակնկալվում էր որ նոր իշխանությունը նախագիծը հաստատելուց նախորդ (հին իշխանություն) վատ բարելավումների նման չի հաստատի: Ընդունվել է ի գիտություն:
87 24.01.2019 02:58:55 Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի բ ենթակետին, որով նախատեսվում է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին բերել ընդհանուր հարկման համակարգ: Ընդունվել է ի գիտություն:
88 24.01.2019 03:03:02 Նախագիծը մշակելիս հաշվի եք առել արդյոք այս ոլորտների հետ աշխատող հարկատուների վրա ինչպես կանդրադառնա այս նախագծի որոշ կետեր??????? Թե միայն մտածել եք ՈՐՈՇՆԵՐԻ բարօրության մասին????? Ընդունվել է ի գիտություն:
89 24.01.2019 03:14:23 Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետում նշված այն մտքին, որ հաշվապահները, իրավաբաններն ու խորհրդատուները չեն կարող աշխատել շրջանառության հարկի հարկման համակարգում: Կարծում եմ նախագծի սույն կետը արդյունավետ չի ՀՀ-ում կիրառելու համար և դրդելու է ստվերի մեծացմանը: Չէ, որ փոփոխության տնտեսագիտական նպատակը ընհանուր կեսամակարդակի բարձրացումն է, ոչ թե հակառակը: Ակնկալում եմ, որ նոր իշխանությունը նախագիծը հաստատելուց հաշվի է առնելու հասարակության կարծիքը: Ընդունվել է ի գիտություն:
90 24.01.2019 03:14:41 Միանշանակ դեմ եմ 33- րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենփակետով նախատեսված փոփոխությանը, քանի որ բացասական հետևանքները ակնհայտ են: Ընդունվել է ի գիտություն:
91 24.01.2019 03:16:51 Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ) ենթակետի փոփոխությանը, քանի որ, այն ավելի է մեծացնում ստվերում գտնվող անձանց և կազմակերպություններին շարունակել աշխատել նույն կարգավիճակով: Հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցողների համար, այն կլինի առավել մեծ հարկային բեռ, որը կունենա շատ բացասական ազդեցություն բոլորի համար: Ընդունվել է ի գիտություն:
92 24.01.2019 03:18:33 Դեմ եմ այս նախագծին....Ստացվում է այնպես, որ սովորական փոքր բիզնեսով զբաղվողին տալիս եք ազատություն աշխատելու համար, բայց չեք համարում, որ հաշվապահներն էլ են համարվում այդ՝ այսպես կոչված ՙՙմիկրոձեռնարկատիրության՚՚ մի մասնիկը և ավելորդ հարկային բեռի տակ եք գցում: Ընդունվել է ի գիտություն:
93 24.01.2019 03:18:55 Օրենքի ուժով սահմանափակում են տնտեսվարող սուբյեկտների մի մեծ զանգվածի իրավունքը: Դեմ եմ 33-րդ հոդվածով նախատեսվող հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների իրավունքի սահմանափակմանը: Այսպիսի անտրամաբանական, անհեթեթ նախագիծը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում: Սրա համար չէինք պայքարում ամիսներ առաջ... Ընդունվել է ի գիտություն:
94 24.01.2019 03:20:06 Դեմ եմ այս նախագծի ընդունմանը, համոզված եմ, որ այն ուղղակիորեն խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը: Ընդունվել է ի գիտություն:
95 24.01.2019 03:20:28 Դեմ եմ այս նախագծի ընդունմանը, համոզված եմ, որ այն ուղղակիորեն խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը: Ընդունվել է ի գիտություն:
96 24.01.2019 03:24:07 33-րդ հոդվածով կատարվող փոփոխությունը կավելացնի բիզնեսի ծախսերը, ինչն ուղղակի կհարվածի փոքր բիզնեսի գրպանին: Ընդունվել է ի գիտություն:
97 24.01.2019 03:24:26 Հարկման ռեժիմի փոփոխությունը մասնագիտական գործունեություն ծավալողների համար բերելու է տնտեսության ստվերային զանգվածի մեծացմանը: Ընդունվել է ի գիտություն:
98 24.01.2019 03:26:38 Առաջարկում եմ Շրջանառության հարկի շեմը զգալի բարձրացնել: Նախագծի հոդված 15-ում նշված փոփոխությունը նախկինում նույնպես կատարվել է բազմիցս՝ 58,35 միլիոնից 115 միլիոն և հակառակը, որը համարում եմ անարդյունավետ և նախկին իշխանությունների շարունակությունը: Տեղեկացնում եմ , որ մեծ քանակի առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններ, որոնց եկամտաբերությունը կազմում է 10-15%(կախված գործունեության տեսակից) և որոնց շրջանառության շեմը գերազանցում է 115 միլոնը, եթե անցնեն շահութահարկի և ԱԱՀ ի դաշտ, ապա կունենան բացասական շահույթ և ուղղակի կդաթարեն գոյույուն ունենալ: Դրանից խուսափելու համար կսկսեն թաքցնել հասույթի մի մասը և արդյունքում ոչինչ չի փոխվի: Ստվերը չի վերանա: Պատրաստ եմ ՊԵԿ ցանկացած պաշտոնյաի ապացուցել վերոնշյալը՝ թվերով , փաստերով, այս պահին գործող օրինակներով: Չի ընդունվել:
99 24.01.2019 05:10:58 Առաջարկում եմ Շրջանառության հարկի շեմը զգալի բարձրացնել: Նախագծի հոդված 15-ում նշված փոփոխությունը նախկինում նույնպես կատարվել է բազմիցս՝ 58,35 միլիոնից 115 միլիոն և հակառակը, որը համարում եմ անարդյունավետ և նախկին իշխանությունների շարունակությունը: Տեղեկացնում եմ , որ մեծ քանակի առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններ, որոնց եկամտաբերությունը կազմում է 10-15%(կախված գործունեության տեսակից) և որոնց շրջանառության շեմը գերազանցում է 115 միլոնը, եթե անցնեն շահութահարկի և ԱԱՀ ի դաշտ, ապա կունենան բացասական շահույթ և ուղղակի կդաթարեն գոյույուն ունենալ: Դրանից խուսափելու համար կսկսեն թաքցնել հասույթի մի մասը և արդյունքում ոչինչ չի փոխվի: Ստվերը չի վերանա: Պատրաստ եմ ՊԵԿ ցանկացած պաշտոնյաի ապացուցել վերոնշյալը՝ թվերով , փաստերով, այս պահին գործող օրինակներով: Չի ընդունվել:
100 24.01.2019 03:26:46 Անհնար է չնկատել, թե ինչ մեծ ազդեցություն է ունենալու այս նախագիծը ինչպես հաշվապահների, փաստաբանների, խորհրդատուների, այնպես էլ իրենց հաճախորդների համար: Այս նախագիծը բերելու է ՓՄՁ-ների զգալի կրճատման: Դեմ եմ: Ընդունվել է ի գիտություն:
home.european_union.image_alt
home.european_union.text