base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
126 24.01.2019 03:57:08 33-րդ հոդվածի 3-րդ կետի բ. Ենթակետը ենթակա է վերանայման ,քանի որ համապատասխան ծառայություններ մատուցողների հարկային բեռի ավելացման դեպքում , թանկանալու են համապատասխան ծառայությունների արժեքները, որը հավելյալ հարկային բեռ է նաև այդ ծառայություներից օգտվող հարկատուների համար: Ընդունվել է ի գիտություն:
127 24.01.2019 03:57:21 Մասնավորապես դեմ եմ 33 հոդվածի 3-րդ կետում նշված փոփոխությանը, որը դրդելու է ստվերի մեծացման : Ընդունվել է ի գիտություն:
128 24.01.2019 04:03:04 Կառավարության կողմից հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների համար կոնկրետ հարկման ռեժիմի սահմանումը կողմնակալ և սահմանափակող որոշում է, ինչը չի կարող նպաստել ոլորտի զարգացմանը և տնտեսվարող սուբյեկտների արդյունավետ գործունեությանը: Ընդունվել է ի գիտություն:
129 24.01.2019 04:04:47 Նախագխծի 33-րդ հոդվածի 3-րդ կետի բ. ենթակետում առկա հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների մասով փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ այդ ծառայությունները աշխատեն ստվերում: Ընդունվել է ի գիտություն:
130 24.01.2019 04:16:17 Դեմ եմ 33-րդ հոդվածի նախագծի ընդունմանը, քանի որ այն վնասում է մանր ու միջին բիզնեսին, որոնք գոյատևման համար ստպված են լինելու գների բարձրացում կատարել, որը իր հերթին իրենց կդարձնի անմրցունակ խոշոր ընկերությունների մոտ: Ընդունվել է ի գիտություն:
131 24.01.2019 04:18:16 Դեմ եմ 33 հոդվածի 3 կետին Ընդունվել է ի գիտություն:
132 24.01.2019 04:21:04 Ինչ անեմ տներս ծախեմ գնամ Ընդունվել է ի գիտություն:
133 24.01.2019 04:22:43 Դեմ եմ այս նախագծի ընդունմանը, որը կվատթարացնի փոքր բիզնեսի զարգացումը: Ընդունվել է ի գիտություն:
134 24.01.2019 04:23:33 Հարկային օրենսդրության բարդությունը եղել է և կլինի, այդ իսկ պատճառով էլ առկա են համապատասխան մասնագետները, որպեսզի աջակցեն հարկ վճարողների մոտ վար­վող հարկային հաշվառման հետ կապված դժվարություններին, այս նախագիծը խզելու է հարկ վճարող- մասնագետ (հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողներ) կապը: Նախագծի ընդունումը ուղղակի և անուղղակի կերպով բացասական ազդեցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտների վրա, որի արդյունքում նախագծի ակնկալվող արդյունքների ճիշտ հակառակը կստացվի: Ընդունվել է ի գիտություն:
135 24.01.2019 04:32:42 Դեմ եմ այս նախագծին Ընդունվել է ի գիտություն:
136 24.01.2019 04:35:51 Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա փոփոխություւններին ,որը խոչընդոտ կհանդիսանա ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի առաջընթացին... Ընդունվել է ի գիտություն:
137 24.01.2019 04:42:35 ԴԵմ եմ 33-րդ հոդվածին ,քանի որ դրա ընդունումը կնպաստի ստվերային տնտեսության զարգացմանը... Ընդունվել է ի գիտություն:
138 24.01.2019 05:10:37 33-րդ հոդվածի 3-րդ կետով կառավարությունը ակնհայտորեն կխթանի ստվերային գործունեությունը, քանի որ հարկային բեռի մեծացումը կբերի եկամուտների թերհայտարարագրման:Միթե՞ դա է մեր նոր կառավարության առաքելությունը... Ընդունվել է ի գիտություն:
139 24.01.2019 05:36:32 Դեմ եմ այս նախագծի 33-րդ հոդվածով նախատեսված փոփոխությանը, որը հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների համար կառաջացնի լրացուցիչ հարկային բեռ և անհավասար մրցակցային դաշտ կստեղծի փոքր և միջին ձեռնարկությունների համար: Ընդունվել է ի գիտություն:
140 24.01.2019 05:37:23 Դեմ եմ սույն նախագծին, քանի որ այն առանց այն էլ լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում փմձ կայացման համար: Քանի որ այստեղ հաշվի է առնված միայն այն հանգամանքը, թե որքան շրջանառություն ունի որևէ բիզնես, սակայն հաշվի առնված չեն բազմաթիվ այլ բաղկացուցիչներ: Օրինակ, թե որքան պարտքեր հանձինս վարկերի կարող են ունենալ փմձ-ները, ինչ միջոցներով է այն փորձում կայանալ, որքան ժամանակ է պետք նրա կայանալու համար, քանի հոգու սոցիալական ապահովման հարց է լուծում այդ փմձ-ն և այլն: Թվարկված օրինակները սպառիչ չեն: Միևնույն ժամանակ առաջարկում եմ օրենքի նախագիծը մշակողին և ընդունողներին նախագիծ մշակելիս և օրինագծեր ընդունելիս իրականությունից կտրված քայլերի չդիմել: Ընդունվել է ի գիտություն:
141 24.01.2019 05:47:57 Դեմ եմ նախագծի 33 - րդ հոդվածին Ընդունվել է ի գիտություն:
142 24.01.2019 05:48:12 Հարկային օրենսգրքի նոր նախագիծը, որ արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին, հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով, անընդունելի է, քանի որ այն բացասաբար կանդրադառնա ինչպես վերոնշյալ մասնագիտական ծառայություն մատուցողների, այնպես էլ այդ ծառայություններից օգտվողների համար: Առաջարկում եմ չանտեսել այդ նախագծի ընդունումից բխող մի շարք բացասական հետևանքները : Ընդունվել է ի գիտություն:
143 24.01.2019 05:49:01 Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա փոփոխություններին Ընդունվել է ի գիտություն:
144 24.01.2019 05:52:29 Դեմ եմ նախագծի 33 հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետին,քանի որ նման նախագիծ ընդունելը բացասաբար կանրադառնա հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցողների համար,որի արդյունքում կտուժի տնտեսվարող սուբյեկտը, չպետք է ոտնահարեն գործունեություն ծավալողների շահերը, և առանց կարծիք հաշվի առնելու նախագիծ ընդունեն,հետևանքները հաշվի չառնելով: Ընդունվել է ի գիտություն:
145 24.01.2019 05:53:13 Դեմ եմ 33-րդ հոդվածում փոփոխություններին, քանի որ այն խոչնդոտում է ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի առաջընթացին : Ընդունվել է ի գիտություն:
146 24.01.2019 05:53:58 Իհարկե դեմ այս նախագծին,որովհետև այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Թողե՜ք աշխատենք: Ընդունվել է ի գիտություն:
147 24.01.2019 05:54:00 առաջարկում եմ միկրոբիզնեսին հարկերից ազատելու փոխարեն ,որովհետեվ պարզ հաշվարկները ցույց են տալիս որ տարեկան 24մլն շրջանառություն ունեցող ՓՄՁ ամենաշատը տարեկան կվճարի 30000դրամ հարկ(65000×1.5%) իսկ դա շատ քիչ գումար է ապրելու եվ գործունեություն ծավալելու համար, պետք է մտածել սուպերմարկետների ախորժակը զսպելու մեխանիզմներ։ օրինակ Եվրոպայի շատ երկրներում ժամը 20-00 հետո ,տոն օրերին,շաբաթ ,կիրակի չեն աշխատում,որպեսզի մանր խանութները կարողանան առեվտուր անեն էլ չեմ ասում որ դրանք գտնվում են քաղաքի ծայրամասերում։ թե չէ մեր մոտ առեվտրի 75 % եվ ավելի ընկնում է մեծ խանութներին ու քանի գնում է այդքան դրանց քանակը շատանում է,ցանցային խանութները արդեն մտնում են բակեր։ դեռ չեմ ասում որ նրանցից շատերը մեծ ներմուծողներ են կարող են փոքրերը դիմանալ մրցակցությանը? եթե չկա առեվտուր ինչ հարկի զիջելու մասին է խոսքը? դա չի վերաբերվում միայն փոքր խանութներին շուտով նայեվ հացաբուլկեղեն արտադրող,հանրային սննդի փոքր ձեռնարկությունները կփակվեն,որովհետեվ բոլոր սուպերմարկետները իրենց տարածքում ծավալում են նայեվ այդ գործունեությունը։ ու չգիտես ոնց ստացվում է որ 20% աահ վճարողները կարողանում են 1.5% վճարող փմձ -ից շատ ավելի ցածր գին դնեն։ կասեք իրանք մեծածախ են գնում, իրանց զեղչեր են տալիս(դա էլ առանձին թեմա է,դեռ պիտի պարզել էդ զեղչեր տվողները հաշիվ ապրանքագրում ինչ թիվ են գրում,պոլկաների ,ցուցադրության համար տրվող գումարները ինչ-որ տեղ ֆիքսվում են ,թե չէ?,խանութի համար դրանք եկամուտ համարվում են ու ,դրանցից շահութահարկ վճարվում է թե չէ? ակցիաները որ անում են կես գին ու հաշվին է արվում?,եթե արտադրողների,ներմուծողների արտացոլվում են փաստաթղթերում թե չէ?) ես էլ կասեմ բա իրանց աշխատողների քանակը նայեք( եթե իհարկե բոլորը գրանցված են,ինչը խիստ կասկածելի է) իրանց ծախսերը նայեք(հոսանք,ջուր եվ այլն) հասկանալի է որ տարբերություն, տա մեծածախ գնելուց թող մի քանի տոկոս էժան տան բայց որ շատ ապրանքներ ինքնարժեքով ու դրանից ցածր են կարողանում վաճառել,էդ հարց է ոնց? հարկայինը աշխատելու շատ տեղ ունի մինչեվ հիմա չի կարողացել փաստաթղթաշրջանառությունը կարգավորի բոլորը գիտեն որ հիմնականում միայն Կոկա&կոլա որ փաստաթուղթ է տրամադրում միջին եվ մեծ խանութներ, այսպես ասած բիրիքնոցներ կան որ ընդհանրապես հդմ չեն խփում բանը հասել է նրան որ Վարչապետն էլ առեվտուր է անում ու հդմ չեն տալիս ու փոխանակ հարկերից ազատել պետք է մտածել որոշ չափով հնարավորություն տալ նայեվ փոքր բիզնեսին որ կուլ չգնա մեծերին թե չէ սնկի պես աճող ցանցային սուպերմարկետները շուտով ընդհանրապես շուկայից դուրս կմղեն փոքր խանութները,հացի փռերը,փոքր հանրային սնունդը,խմորեղենի արտադրամասերը,հետո նայեվ մնացած փմձն-երը։ Ընդունվել է ի գիտություն:
148 24.01.2019 05:56:11 Դեմ եմ այս նախագծին Ընդունվել է ի գիտություն:
149 24.01.2019 06:05:13 Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները արդարացված չեն, ոչ բոլոր դեպքերում է հարկային բեռի մեծացումը բերում բյուջեի եկամտի մեծացմանը Ընդունվել է ի գիտություն:
150 24.01.2019 06:06:43 Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա փոփոխություւններին ,որը էլ ավելի կխոչընդոտի փոքր և միջին բիզնեսի առաջընթացին:Փոխարեն դեպի ավելի լավը գնանք ,օրեցօր ավելի են վատացնում իրավիճակը: Ընդունվել է ի գիտություն:
home.european_union.image_alt
home.european_union.text