base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
176 24.01.2019 09:19:41 2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 86-րդ հոդվածը, որով սահմանված են ակցիզային հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները: Առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներն բացակայում են: Պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդվում: Չի ընդունվել:
177 24.01.2019 11:30:58 3. Նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով առաջարկվող խմբագրությամբ նախատեսվում է սահմանափակել հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին շրջանառության հարկ վճարող համարվելու հնարավորությունը: Այդ ծառայությունների մասով ըստ էության առաջարկվում է հարկման ընդհանուր համակարգը՝ - Առաջարկվող հարկման համակարգի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներն բացակայում են: Պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում: - Նման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկարկատերի հարկային բեռը որոշ դեպքերում ավելանում է 8 անգամ: - Հարկ ենք համարում նշել, որ հաշվապահական ծառայություններ մատուցողները մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործում էին ընդհանուր հարկման դաշտում, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նրանց համար հնարավորություն սահմանվեց գործել նաև շրջանառության հարկի դաշտում: Առնվազն արդարացված կամ գործընկերային չի կարող համարվել ամեն տարի հարկման դաշտի փոփոխության կառավարության մոտեցումները: - Խորհրդատվության բաղադրիչ ունեն գրեթե բոլոր մասնագիտական ծառայությունները: Հետևաբար, ստացվում է նաև, որ բժշկական ծառայությունների շրջանակներում եթե նաև խորհուրդ են տալիս հիվանդին, ապա բոլորը պետք է գործեն բացառապես ԱԱՀ-ով հարկման դաշտում: Առնվազն խորհրդատվական գործունեության հստակ դասակարգման և տարանջատման անհնարինություն և հայեցողական մոտեցումները մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում այն դեպքում, երբ հարկման տարբեր ռեժիմներում հարկայի բեռը անգամներով կարող է տարբերվել: Ընդունվել է ի գիտություն:
178 27.01.2019 08:30:14 Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասից 8-րդ կետից հանել «առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը),» բառերը: Ընդունվել է ի գիտություն:
179 27.01.2019 08:44:07 Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Ընդունվել է ի գիտություն:
180 27.01.2019 08:44:43 Օրենսգրքի 65-րդ հոդվածի՝ ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) «արտահանման գործարքները.», բ) 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետի «տարածքում» բառից հետո լրացնել «եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերը: Ընդունվել է ի գիտություն:
181 27.01.2019 08:45:03 Օրենսգրքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Չի ընդունվել:
182 27.01.2019 08:45:48 Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Չի ընդունվել:
183 27.01.2019 08:46:15 Օրենսգրքի 316-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ մասով. « 7. Սույն հոդվածին համապատասխան հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիտորինգի համաձայնագիր կնքած կազմակերպություններն ազատվում են համաձայնագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար Օրենսգրքի 77-րդ գլխով սահմանված պատասխանատվությունից»: Չի ընդունվել:
184 27.01.2019 08:46:30 Օրենսգրքի 341-րդ հոդվածի 5-րդ մասի «հիմքերը» բառից հետո լրացնել «, իսկ կասեցման հանձնարարագրի համար հիմք հանդիսացող հիմնավորումների վերաբերյալ համապատասխան պատճառաբանված փաստաթղթի պատճենը տրամադրվում է հարկ վճարողին» բառերով: Ընդունվել է ի գիտություն:
185 27.01.2019 08:46:53 Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաև» բառերը Ընդունվել է ի գիտություն:
186 27.01.2019 08:47:14 Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը չի կիրառվում հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկման օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` եթե ժամանակին չմուծված հարկի գումարը չի գերազանցում տվյալ վճարման ժամկետից անցած ժամանակաշրջանի համար միասնական հաշվում առկա գումարից՝ հաշվարկվում է միայն գերազանցող մասի համար: Ընդունվել է ի գիտություն:
187 27.01.2019 08:47:40 Օրենսգրքի 403-րդ հոդվածի՝ ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր հարկային հաշվարկում (բացառությամբ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության) հարկի գումարը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում ընդգրկված վերջին հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ հաշվարկված՝ պակաս ցույց տրված հարկի գումարի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:», բ) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, գ) 4-րդ կետից հետո լրացնել նոր 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. «5. Հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման և հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման, ինչպես նաև վերստուգման արդյունքում արձանագրված՝ պակաս ցույց տրված հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող 50 տոկոս տուգանքը չի կիրառվում, եթե հարկային մարմնի կողմից չի հիմնավորվել, որ հարկ վճարողի կողմից իրականացված իրական գործարքների մասով հաշվարկված հարկերը տարբերվում են հարկային մարմին ներկայացված հաշվարկներով ներկայացված հարկի գումարներից:»: Ընդունվել է ի գիտություն:
188 27.01.2019 08:49:00 Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի 2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել: Ընդունվել է ի գիտություն:
189 24.01.2019 09:00:53 Անհեթեթ նախագիծ, որը կտանի միկրոձեռնարկությունների ստվերի մեծացմանը: Սպասում Էինք խելամիտ բարեփոխումների, սակայն հակառակ էֆեկտն էք ստեղծում: Ընդունվել է ի գիտություն:
190 24.01.2019 10:11:44 Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա փոփոխություններին, այն կստիպի նշված ծառայություն մատուցողները անցնեն ստվերային դաշտ։ Իսկ ՀՀ Պետության գերնպատակն է "ստվերի" վերացումը։ Պետք է հարկային օրենսգիրքը աշխատի այդ նպատակի համար։ Իսկ այս նախագիծը գրված է ՀՀ փոքր և միջին բիզնեսներին վերցման նպատակով։ Ընդունվել է ի գիտություն:
191 24.01.2019 11:07:50 Դեն եմ այս նախագծի 33 հոդվածի 3-րդ կետին: Ընդունվել է ի գիտություն:
192 24.01.2019 11:24:23 Դեմ եմ 33-րդ հոդվածի 3-րդ մասի բ ենթակետով առաջարկվող փոփոխությանը... Ընդունվել է ի գիտություն:
193 24.01.2019 12:25:46 Ինչո՞վ են հիմնավորված 33_րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները, ըստ որոնց հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին առաջարկվում է համարել ԱԱՀ և շահութահարկ վճարողներ։ Այս ձևակերպմա՞մբ. <<ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջա­վայրը, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապա­հովել կայուն նախադրյալներ>>: Այս հիմնավորումն ուղղակի հակասում է սպասվող արդյունքին ու պարզապես անհեթեթություն է։ Կան հարյուրավոր մանր նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնց շրջանառությունը հազիվ տարեկան 20 -30 մլն է հասնում և այդ կազմակերպությունները հիմնականում չունեն ծախսի, նյութածախսի տարրեր, ներմուծումներ, բացառությամբ աշխատավարձի, գրասենյակային, վարձակալության և վարչական այլ մանր ծախսերի ու արդյունքում ունեն մեծ հարկվող շահույթ, որը ցանկանում են հարկել 20 տոկոսով, իսկ վերջում դրան կգումարվի նաև 5 % շահաբաժնից եկամտային հարկը։ Սրանից զատ, քանի որ նման կազմակերպությունները չունեն ձեռք բերման, ներմուծման ԱԱՀ-ի դեբետային գումարներ, կամ ունեն շատ քիչ, կսկսեն ԱԱՀ վճարել ամբողջ շրջանառությունից, առանց որևէ էական նվազեցումների, այսինքն ևս 20 % հարկ։ Արդյունքում լուրջ հարված է հասցվում փոքր կազմակերպությունների այս տեսակներին, որը ոչ մի կերպ չի տեղավորվում նախագծի հիմնավորման մեջ։ Դեմ եմ այս նախագծի 33- րդ հոդվածի ձևակերպմանը։ Ընդունվել է ի գիտություն:
194 24.01.2019 13:04:23 Հաշվապահներին խնդրում եմ օգնել՝ Մատուցում եմ հաշվապահական ծառայություն,հաճախորդներս մի մասի հաշվետվությունները ստորագրում եմ նրանց նույնականացման քարտերով Հարց. Անհարաժեշտություն կա արդյոք ծառայությունների մատուցման հաշիվ վավերագրի դուրս գրման , թե ոչ: Կանխավ շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
195 24.01.2019 13:14:39 Հանրային սնունդ-սև Ծրագրավորող-սպիտակ Քյասիբ հաշվապահ-սև Մածուն-սպիտակ Ընդունվել է ի գիտություն:
196 24.01.2019 13:35:15 ես անհատ ձեռնարկատեր եմ,ատամնաբույժ`մեկ բազկաթոռ աշխատացնող: Գտնվում եմ տարեկան մինչև 5 միլիոն շրջանառություն ունեցողների շարքերում: Մի կերպ վճարում էի հարկերս`բարեփոխումների սպասելով: Ստիպված դադարեցրել եմ գործունեությունս 01.01.2019-ից: Պարզվեց,որ հնի փոխարեն պիտի ձեռք բերեմ նոր հդմ`վճարելով 160000 դրամ,կամ 2 տարով ապառիկ`ամսական վճարելով մոտ 7000 դրամ: Նախագծով միկրոբիզնեսը ուժի մեջ է մտնում 2020--ի հունվարի մեկից,իսկ 2019-ի հուլիսի 1-ից ատամնաբույժները պիտի աշխատեն շրջանառության հարկով: Առաջարկում եմ այդքան ժամանակով էլ հետաձգել նոր հդմ-ների ներդրումը արտոնագրային հարկ վճարողների մոտ,քանի որ նրանց վճարած հարկերը կապ չունեն շրջանառության հետ և հդմ-ն ընդհանրապես նշանակություն չունի: Ես մեկ բազկաթոռի համար մուծում եմ ամսական 57000դրամ արտոնագրային հարկ:Դա կապ չունի հդմ-ի հին կամ նոր լինելու հետ,շրջանառության հետ: Նախկին իշխանությունները հդմ-ների ներդրման պարտադիր ժամկետը մի քանի անգամ մեկ տարով հետաձգել է`հաշվի առնելով երկրի և փոքր բիզնեսի վատ վիճակը:Առաջարկում եմ,երբ որ հարկերը կապ կունենան շրջանառության հետ/2019-ի հուլիսի 1 ատամնաբույժների համար/ և հդմ-ն իմաստ կունենա, իջեցնել այդ հդմ-ների գները գոնե 60000 դրամ:Նախկինում դրանք վաճառվում էին մինչև 5 միլիոն տարեկան շրջանառություն ունեցողներին հենց 60000 դրամով:Որոշ տնտեսվարողներ նախկինում կամավոր սկզբունքով կամ հին հդմ-ն խափանվելու պատճառով գնել են նոր հդմ 60000դրամով: Հիմա նույն տարածքում աշխատող ուրիշ տնտեսվարողներ նույն հդմ-ն պիտի գնեն 160000դրամով: Որտե՞ղ է արդարությունը և տրամաբանությունը:Եթե հնարավոր չէ հդմ-ների գինը իջեցնել,ապա գոնե դրանց պարտադիր կիրառման ժամկետը հետաձգել մինչև 2020-ի հունվարի 1-ը,երբ ուժի մեջ կմտնի միկրոբիզնեսը:Բերեմ թվաբանությունը,որը ցույց է տալիս,թե ինչքան վնաս է կրում բյուջեն միայն իմ չաշխատելու պատճառով: Ամսական վճարում էի 57000 դրամ արտոնագրային հարկ,5000դրամ շահութահարկ և 1000դրամ բանակի փող: Ամսական 63000 դրամ քիչ փող է մտնում բյուջե այդ հդմ-ների պատճառով միայն իմ չաշխատելու պատճառով ... Խնդրում եմ վերանայեք որոշումը,լուծումներ գտեք, կամ հդմ-ի գումարը հարկերից դուրս գա, կամ գինը իջեցնեք 60000 դրամ,կամ ուրիշ բան: Ընդունվել է ի գիտություն:
197 24.01.2019 14:14:03 Ես դեմ եմ ընդհանրապես հարկերից ազատելու գաղափարին:Հարկ պիտի մուծեն բոլորը,շատ աշխատողը՝շատ,քիչ աշխատողը՝քիչ:Ոլորտն էլ պիտի կապ չունենա:Առաջարկում եմ տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողների հարկը լինի ավելի մեղմ:Այդ պատճառով առաջարկում եմ,որ հդմ տեղադրեն նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ինքնազբաղված ֆիզիկական անձինք:Հիմա ես որպես ատամնաբույժ ամսական աշխատում եմ մի իքս գումար:Այդ գումարից մուծում եմ հարկեր:Բայց այդ նույն իքս գումար աշխատող ինքնազբաղված դերձակը,կահույքագործը,կոշկակարը և այլն,չեն մուծում:Անարդարություն է,ես ինձ ճնշված եմ զգում:Եթե տեսնեմ,որ բոլորն են մուծում առանց բացառության,նաև անհատ տաքսիստները,ինձ բավարարված կզգամ: Չի ընդունվել:
198 25.01.2019 15:52:32 Առաջարկում եմ,որ միկրոբիզնեսը ուժի մեջ մտնի ոչ թե 2020-ի հունվարից,այլ ավելի շուտ/2019-ի մարտ,ապրիլ կամ գոնե հուլիսից/:Քանի որ ինքնազբաղվածները և ընտանեկան ձեռնարկատիրությունները հարկ չեն վճարում,իսկ նրանց չափ շրջանառություն ունեցող արտոնագրային և շրջանառության հարկ վճարողները պիտի վճարեն դեռ էլի մեկ տարի:Դա անարդար և անհավասար պայմաններ է ստեղծում:Կամ եթե հնարավոր չէ ժամկետը ավելի մոտ սահմանել,ապա այնպես անել,որ ինքնազբաղվածները և ընտանեկան ձեռնարկատերերը նույնպես հարկ մուծեն 2019-ի ընթացքում:Դա ավելի արդար կլինի: Չի ընդունվել:
199 25.01.2019 16:05:34 Ողջունում եմ ատամնաբույժներին շրջանառության հարկի դաշտ բերելու գաղափարը:Մոտ յոթ տարի տևած պայքարը տվեց իր արդյունքը և հաղթեց առողջ բանականությունը:Շնորհակալ եմ դրա համար:Արդար է,երբ շատ աշխատողը շատ հարկ մուծի,քիչ աշխատողը՝քիչ:Հնարավո՞ր չէ այդ անցման 2019-ի հուլիսի 1-ի փոխարեն ավելի մոտ ժամկետ ընտրել/2019-ի մարտ,ապրիլ/:Խնդրում եմ հնարավորության դեպքում անել նաև այդ արդար գործը: Ընդունվել է ի գիտություն:
200 24.01.2019 13:44:11 Անցում կատարելով եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի, միևնույնն է մինչև 150-200 հազ դրամ աշխատավարձ ստացողների համար, ովքեր իրականում <<հացի խնդիր>> ունեն լուծելու (եթե հաշվի առնենք, որ մեծամասամբ ընտանիքում կամ միակ աշխատող են լինում կամ ընդհանուրի աշխատավարձը միասին է այդքան կազմում ), էական փոփոխություններ չի ապահովվում, իսկ 400-500 հազարից մինչև 800-900 հազ դրամ ստացողները քանի՞ տոկոսն են կազմում, եթե հստակ թիվ իմանամ կարող եմ նաև հստակ առաջարկ ներկայացնել, բայց կարծում եմ քիչ չեն։ Մեր նման երկրում, որտեղ 65%-ը ստանում է մինչև 150 հազ դրամ, սա շատ լուրջ խնդիր է, , հետևաբար հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակը առաջին հերթին պիտի լինի հենց այդ խմբին հարկային բեռից թեթևացնելը, հետևաբար իմ առաջարկս հետևյալն է, ինչքան շատ գումար ես վաստակում, այնքան ավելի շատ տոկոսային կետով հարկ պիտի վճարես, սրա արդյունքում նշածս թիրախային խմբի մասով կարելի է ավելի իջեցնել հարկային բեռը (նույնիսկ 10 000 դրամը այդ խավի համար հարց կլուծի), բարձր վարձատրվողների մասով բեռ կավելանա, բայց իրենք դրանից չեն տուժի։ Չի ընդունվել:
home.european_union.image_alt
home.european_union.text